Վարչապետը համբերեց, համբերեց ու հենց ՀՅԴ նախարարի «վրա» հունից դուրս եկավ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանին դուր չեկավ այն, որ կառավարության որոշումները ներկայացնող պաշտոնատար անձինք պարբերաբար մեկ կամ երկու օր ժամանակ էին խնդրում, որպեսզի աշխատեն նախագծերի վրա:

Առաջինը նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն էր, որը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած որոշումից հետո վարչապետից ժամանակ խնդրեց, քանի որ նախագահականի իրավաբանական վարչությունը դիտողություններ ուներ նախագծի վերաբերյալ: Կարեն Կարապետյանը չառարկեց:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց որոշման մի նախագիծ, որից հետո տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկու օր ժամանակ խնդրեց: Ըստ նրա, առաջարկություններ ունի հանձնաժողովը: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ իր հերթին մեկ օր ժամանակ խնդրեց նախագծի վրա աշխատելու համար: Վարչապետն այս դեպքում էլ համաձայնվեց:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը որոշման մի նախագիծ ներկայացրեց, սակայն նիստերի դահլիճում աղմուկ էր: Կարեն Կարապետյանն ընդհատեց Ստեփանյանին եւ ասաց. «Եկեք զեկուցողին լսենք, հա՞»: Վահե Ստեփանյանն ավարտեց զեկուցումն ու 3 օր ժամանակ խնդրեց վարչապետից 4 գերատեսչությունների հետ ճշգրտումներ անելու համար: «Դե, էլի սկսում ենք նույն պատմությունը, էլի սկսում ենք նույն պատմությունը: 3 օր, մեկ օր, երեք օր, բերեք առանց այդ հարցերի: Ճիշտ է, մենք այսօր էքստրեմալ ռեժիմով ենք աշխատելու, որպեսզի Սահմանադրությանը համապատասխանեցնենք, բայց ռեգուլյար դա չի կարելի, չէ՞»,- դժգոհեց վարչապետը:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի կողմից ներկայացված նախագծից հետո վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն հունից դուրս եկավ: «Մեկ-երկու օր պարզապես խնդրում ենք աշխատանքային իրավաբանական խմբագրական բաներ կար կառավարության աշխատակազմում, զուտ ձեւակերպումների խնդիր են եւ երեկ պաշտպանության նախարարության հետ խնդիր ունեինք, զուտ բժշկական ծառայության…..»,- ասաց Լեւոն Մկրտչյանը, որից հետո վարչապետն ընդհատեց նախարարին: «Այ այդ զուտ-երը այնպես արեք, որ չլինի: Երկար քննարկել ենք, բերել ենք, զուտ, զուտ»,- զայրացավ Կարեն Կարապետյանը: ՀՅԴ-ական նախարարը կրկին բացատրեց ժամանակ խնդրելու անհրաժեշտությունը եւ նշեց, որ իրավաբանական վարչությունը լավ դիտողություններ է արել նախագծի վերաբերյալ: «Բոլոր լավ դիտողությունները կառավարության նիստի ընթացքում են կատարվում, մինչեւ այդ հնարավոր չի՞ անել»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Տպել
5634 դիտում

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը