Լոռեցի 47 փաստաբաններ բողոքի ակցիա կիրականացնեն՝ 1 օր չներկայանալով ոչ մի նիստի

Լոռու մարզի փաստաբանները հունվարի 22-ին բողոքի ակցիա են իրականացնելու՝ հրաժարվելով մարզի պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում, պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Այս մասին Հայկական ժամանակի հետ զրույցում հայտնեց փաստաբան Գուրգեն Հարությունյանը, նշելով, որ մեկօրյա բողոքի ակցիայով իրենք միանում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման վերաբերյալ իրենց գործընկերների կողմից տարածված հայտարարությանը: Փաստաբանները պահանջելում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը բացառել:

Կազմակերպվող բողոքի ակցիային արդեն իսկ միացել է լոռեցի 47 փաստաբան: Լոռեցի փաստաբանները ներողությունն են խնդրել իրենց վստահորդներից, որ 1 օրով ստիպված են լինելու զգալ իրենց բացակայությունը, հավաստիացնելով, որ այս պայքարն ի վերջո իրենց արդար դատաքննության իրավունքին է վերաբերում, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող արդյունավետ պաշտպանություն ապահովել:

Փաստաբան Գուրգեն Հարությունյանը նաեւ Երևանից և այլ մարզերից Լոռու մարզում գործեր ունեցող փաստաբաններին խնդրում, հորդորում է միանալ իրենց  և 2018 թվականի հունվարի 22-ին՝ Լոռիում դատական նիստերի, ինչպես նաև քննչական և դատավարական գործողությունների կատարմանը չմասնակցել։ Նաեւ նախապես շնորհակալություն հայտնում՝ մասնագիտական համերաշխություն ցուցաբերելու համար։

Տպել
1829 դիտում

Երեւանում համերգով կնշեն Ազնավուրի 94-ամյակը

Ադրբեջանցիները կոտրել են Աստղիկ Սաֆարյանի ինստագրամի էջը

Պլանային ջրանջատում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում

Կաննում Հայոց ցեղասպանության մասին հոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել (տեսանյութ)

Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի

CNN-ի ծավալուն հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին

Դուք Ձեր թիմի հետ ձախողել եք. Արմեն Գրիգորյանի պատասխանը Վիգեն Սրագսյանին

Մի քիչ լավ չստացվեց «Շիրակի» պահը. Արտակ Եդիգարյանը՝ «Ալաշկերտի» չեմպիոնության մասին

Ընտարական օրենսգրքի փոփոխությունն արագ, բայց ոչ՝ «ափալ-թափալ». Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում նոր քաղաքապետին կընտրի գործող ավագանին

ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը պաշտոնից հեռանալու որոշում է կայացրել

Էռնեկյանի ընկերությունը սննդի մատակարարից դժգոհություն չի ունեցել. տուժածները լավանում են

Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հանդիպել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանի հետ

Արա Բաբլոյանը ընդունել է Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը

Յուրա Մովսիսյանը չի գա ՀՀ հավաքական

Լիլիթ Մակունցն այցելել էր Արցախ եւ հանդիպել Բակո Սահակյանի եւ Սերգեյ Շահվերդյանի հետ

«Սոճուտ» դենդրոայգու անբարեկարգ ճանապարհը խանգարում է տուրիզմի զարգացմանը (լուսանկարներ)

Ամասիայում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ու ՀՀ ՏԿԶ նախարարը բրդից թել են մանել