Գործադուլ Գյումրիում. աշխատանքի դուրս չեն եկել փաստաբանները

Այսօր Շիրակի մարզի բոլոր գործող փաստաբանները, թվով 30 հոգի, իրենց գրասենյակներ չգնացին: Հավաքվեցին ՀՀ Փաստաբանների պալատի ՇՄ համակարգողի գրասենյակում:

Երկու օր առաջ արած հայտարարությանը տեր կանգնեցին, գործադուլ արեցին: Նախազգուշական այս քայլով պահանջեցին վերանայել Դատական նոր օրենսգրքում առկա փաստաբաններին վերաբերվող դրույթը, որն իրավունք է տալիս դատավարին հենց դատարանի դահլիճում փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառել՝ 100.000 դրամի չափով:

«Այս կերպ ուզում են մեր ձայնը դատարաններում լռեցնել, եթե մի փաստաբանի նկատմամբ մեկ դատի ընթացքում մի քանի սանկցիա կիրառի դատավորն ըստ իր հայեցողության, պարզ է, որ նույն այդ փաստաբանը հետագա այլ նիստերում առավել զգուշավոր կգործի, ինչն իր մեջ լուրջ վտանգ է պարունակում: Այսինքն, փաստաբանն իր գործը չի կարողանա նորմալ անել, կխուսափի առճակատումից եւ բարձրաձայնումներից»,- ասաց ՇՄ Փաստաբանների համակարգող Հայկ Հարությունյանը:

Շիրակի մարզի փաստաբաններն այսօր չմասնակցեցին ոչ դատական նիստերին, ոչ քննչական, ոչ էլ ոստիկանական գործողություններին: Աշխատանքը տուժեց, սակայն մտահոգությունը դա չէր: Բոլորն էլ պնդեցին, որ իրենց լռեցնելու փորձերը տապալելու են մինչեւ վերջ:

«Սա մեր անկախության հարցն է, այս կերպ հենց մեր ազատությունն է սահմանափակվում: Դատավորն ի՞նչ գործ ունի փաստաբանի դեմ սանկցիա կիրառելու հետ: Այդ իրավունքը Փաստաբանների պալատին է վերապահված: Եթե վարույթ է սկսվում, Պալատը հանգամանալից քննարկում, նոր է որոշում կայացնում, իսկ այս կերպ դատավորը երբ ու որ պահին ուզի, կարող է փաստաբանի նկատմամբ սանկցիան կիրառի՝ առանց հանգամանքները քննարկելու: Օրինագծում առաջին ընթերցմամբ գրված էր, որ դատավորը իրավունք ունի սանկցիա կիրառել, եթե փաստաբանը չի ենթարկվում օրինական կարգադրություններին: Հիմա այդ օրինական բառն էլ են հանել: Այսինքն, ստացվում է՝ եթե ես դատական նիստին դատավորին ասում եմ՝ առարկում եմ, նա կարող է դա դիտել կարգադրությանը չենթարկվել եվ 100.000-անոց սանկցիայի ենթարկել ինձ, այսինքն, փաստաբանն ուղղակիորեն հաշվետու է դառնում դատավորին»,- վրդովված բացատրեց փաստաբան Հայկ Հարությունյանը:

Փաստաբանը նաեւ նշեց, որ այս նախազգուշական գործադուլ-ակցիաներին հանրապետության 1300-ից ավելի փաստաբան է միացել: Եթե զգացին՝ հաջողության չեն հասնում, առավել կտրուկ քայլերի կդիմեն: Մարզ-մարզ արված ակցիան կդառնա ընդհանուր, քանի որ 2017-ի դեկտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծն, ըստ փաստաբանների, օբյեկտիվ չէ, անմշակ է եւ շատ բացեր ունի:

Տպել
671 դիտում

ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Կաշառք տալու, ստանալու, խոչընդոտելու մասին ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում 54 ահազանգ է եղել

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ է խուզարկություն կատարվում. Շաքե Իսայան

Չգիտեմ՝ ինչ պատմություն է, բայց համատարած չէ. ՀՅԴ շտաբի ղեկավարը՝ իրենց անդամներին գումար տալու մասին

17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72%-ը։

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Քվեարկության գաղտնիության խախտում Նոր Նորքի 2/51 տեղամասում

Տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք

Կրկնակի քվեարկություն, կրկնակի գրանցման փորձ. ՔԿ-ն քննություն է տանում

9/55 ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը քաղաքացու հետ դուրս է եկել ընտրատեղամասից և գումար ստացել

ԲՀԿ վստահված անձը դիտորդի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, ապա լքել ընտրատեղամասը

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք 2/11 ընտրատեղամասում. Ծառուկյան խմբակցության պատգամավոր

Նման հայտարարությունները բովանդակային առումով պետք է լինեն հստակ եւ փաստարկված. Բիչախչյան

«Իմ քայլ»-ի վստահված անձը ԲՀԿ-ի վստահված անձի կողմից տարեց ընտրողների ուղղորդում է նկատել

Օրվա կադրը. ոստիկաններն օգնում են սահմանափակ կարողություններ ունեցող ընտրողին

Կաշառք տալու, կաշառք ստանալու ահազանգեր. ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Լրագրողը կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում. ԽԱՊԿ

Դատախազությունն ուսումնասիրել է ընտրախախտումների ահազանգման 123 դեպք. 4 դեպքով հարուցվել է քրգործ

Սա պատմական հնարավորություն է եւ ձեր ձայնը իսկապես շատ վճռորոշ է. Նիկոլ Փաշինյան

Խնդիրներ են գրանցվել տեղամասերի կահավորման և հանձնաժողովների անդամների վարքագծի վերաբերյալ. ՄԻՊ