Էդ ի՞նչ հիվանդ վիճակ ա. խաչի տեսքով շենքի նախագծի հեղինակը՝ քննադատողներին

Ֆեյսբուք սոցիալական ցանցում բուռն քննարկում է ծավալվել Երեւանի Երիտասարդության պալատի (Կուկուռուզնիկ) նախագծերից մեկի վերաբերյալ: Սոցցանցում տարածված լուսանկարներում բարձրահարկ շենքը խաչի տեսքով է պատկերված: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ նախագծի հեղինակը «Ասք մետ դիզայն» նախագծող եւ շինարարական ընկերություն տնօրեն, ճարտարապետ Հայկ Կարապետյան է:

Երբ փորձեցինք Կարապետյանից տեղեկանալ՝ իսկապես ի՞նքն է նախագծի հեղինակը, ճարտարապետը զայրացած պատասխանեց. «Այ մարդ, էդի նկար չի, էտի սթից նկար ա, ի՞նչ եք խառնվել իրար սաղդ, չեմ հասկանում ես: Նկար ա քցած ընդե, ի՞նչ եք խառնվել իրար սաղ աշխարհով: Անջատել, քցել եմ էն կողմ, էդ ի՞նչ հիվանդ վիճակա, չեմ հասկանում»: Հայկ Կարապետյանի հետ մեր զրույցն այսքանով ավարտվեց, քանի որ նա անջատեց հեռախոսն ու մեր հետագա զանգերն անպատասխան թողեց:

Այդուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, որ դեռեւս 2010 թվականին այս նախագիծն ուշացումով ներկայացվել է Երիտասարդության պալատի շենքի տեղում կառուցվելիք շենքի համար հայտարարված մրցույթին: Խաչի տեսքով նախագիծը հաջողություն չի ունեցել, մրցույթում հաղթող է ճանաչվել ճապոնական «Arai Architects» ընկերության ներկայացրած նախագիծը:

Երիտասարդական պալատի տեղում պետք է կառուցվեր երկու մասնաշենք, որոնցից մեկի բարձրությունը մոտ 150 մետր էր նախատեսված, մյուսինը՝ 90 մետր: Սակայն քաղաքապետարանը սահմանել էր, որ առաջին մասնաշենքի բարձրությունը պետք է լինի 122մ, երկրորդինը` 70մ: Մինչդեռ նախագծի հեղինակները սեփականատիրոջից պահանջում են հաղթած նախագծի չափորոշիչները պահպանել, բայց քաղաքապետարանը հիմք չունի այդ շենքերի բարձրությունը ավելացնելու համար: Դրանից հետո հաղթած նախագիծը շենք չի դարձել:

Սարալանջի փողոց 1 հասցեում գտնվող տարածքը սեփականության իրավունքով պատկանում է «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը: Ընկերությունը մոտ տասը տարի առաջ քանդել է Երիտասարական պալատն ու մինչ օրս տեղում որեւէ կառուցապատում չի իրականացրել: Տարածքում այժմ բազալտի խճաքար է մշակվում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ, նախկինում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախորդ տարի խոսելով այս խնդրի մասին երկու լուծում էր առաջարկել: Լուծումներն այն են, որ եթե կառուցապատում չի իրականացվում, ապա տարածքը կամ պետք է ճանաչել հանրային գերակա շահ կամ սահմանել հողի բարձր հարկ, որպեսզի սեփականատերը կամ կառուցապատումն արագացնի կամ էլ արագ եւ էժան գնով ձերբազատվի տարածքից:

Վերեւի երկու լուսանկարում պատկերված են Հայկ Կարապետյանի հեղինակած աշխատանքները

Ճապոնական «Arai Architects» ընկերության ներկայացրած նախագիծը

Տպել
10722 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին