Կառավարության նիստերը դռնփակ կլինեն. աղմկահարույց նախագիծն ընդունվեց

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ եւ օրենքով սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքի նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Թվարկելով առաջարկվող փոփոխությունները՝ նախարարը նշեց նաեւ, որ օրենքով սահմանվել է, որ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն: Միեւնույն ժամանակ նա հիշեցրեց, որ կառավարության ղեկավարը պետք է ապահովի կառավարության գործունեության հրապարակայնությունը:

Օրենքի նախագծի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ կառավարության նիստերը դռնփակ են: Վարչապետի որոշմամբ՝ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին: Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը վարչապետի հանձնարարությամբ կարող է հրապարակվել:

Նշենք, որ մինչ օրս Հայաստանի կառավարության նիստեը դռնբաց են եղել, բացառությամբ գաղտնի հարցերի քննարկման ժամանակ:

Տպել
7842 դիտում

Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտունու նռան փառատոնին

Էջմիածնում բերման ենթարկվածներ չկան. ոստիկանությունը պարզաբանում է Դ. Գրիգորյանի հայտարարությունը

«Երևան 2800». հոբելյանական օրը մանուկները նշել են Մանկական զբոսայգում

Ն. Փաշինյանը մասնակցել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի Սուրբ Պատարագին

Ժամը 11-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 9.33%-ը. ամենաակտիվը Կապանն է, ամենապասիվը՝ Արմավիրը

Ինչպես է Կերչի սարսափելի ողբերգության հեղինակը կրակում, ապա գործի գցում պայթուցիկ սարքը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Ամմանի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ

Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Հայաստանի համայնքներում տեղի ունեցող ընտրությունների անկախ դիտարկում

Երեւանն ապրում է նոր ժամանակների շնչով, միշտ զարմացնում է իր դասական գեղեցկությամբ ու կոլորիտով. Արա Բաբլոյան

Շնորհավոր տոնդ, Երևան, սիրում եմ քեզ. Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը

Շահումյան հրապարակից մեկնարկող հեծանվավազքին ներկա կգտնվի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը

Պետք է կարողանանք համախմբել մեր համազգային ներուժը համահայկական օրակարգի շուրջ. հանդիպում Լիբանանի հայ համայնքի հետ

Երևան ժամանած պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երեւանն այսօր տոնում է 2800-ամյա հոբելյանը

Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. 4 համայնքում քաղաքապետ կընտրեն

Երեք տարի անց. ռուսները խոստովանում են

Պահը ճակատագրական է, չնայած անունը Սարդարապատ չէ

Ազնիվ է, հոգատար, շնորհալի եւ զարմանալի չէ, որ հայտնվել է կալանքի տակ

Այդ ու՞ր՝ առանց ռեյտինգի. Լիլիթ Ավագյանի հոդվածը