ԵԼՔ-ը թանկացումների թեմայով արտահերթ նիստ կնախաձեռնի. Սուրեն Պապիկյան

Փետրվարի 5-ին ԵԼՔ դաշինքը անցկացնելու է իր երկրորդ երթը՝ ընդդեմ թանկացումների: Հանրահավաքը մեկնարկելու է ժամը 18։00-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնի (Շառլ Ազնավուրի) հրապարակից, որից հետո նախատեսվում է երթ՝ Շառլ Ազնավուր հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի փողոց-Սայաթ Նովա փողոց-Աբովյան փողոց-Շառլ Ազնավուր հրապարակ երթուղիով:

Կայանալիք երթի, իրազեկման ակցիաների ու հետագա քայլերի հետ կապված մեր հարցերին պատասխանեց ԵԼՔ դաշինքի անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը.

- Պարոն Պապիկյան, ըստ Ձեզ՝ հունվարի 19-ին կայացած երթը որքանո՞վ էր ստացված, եւ այս անգամ ինչպե՞ս եք պատրաստվում փետրվարի 5-ին նախատեսված երթին:

- Անցած անգամվա երթի որակումը կարող է հասարակությունը տալ, որովհետեւ դա արվել է նրա համար, որ հասարակությունն արձագանքի երկրում ստեղծված իրավիճակին: ԵԼՔ-ը խորհրդարանական ընդդիմություն է, երկրում ստեղծվել է մի իրավիճակից, որ հունվարի մեկից եւ նախորդող ամիսներից բարձրացել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները, ու մեր չարձագանքելը նորմալ չէր լինի: ԵԼՔ-ը կատարել է իր քայլը՝ սպասելով հասարակության արձագանքին: Որպես առաջին վաստակ՝ համարում ենք նորմալ, որովհետեւ հասարակության արձագանքը բավականին դրական էր: Այս անգամ էլ պատրաստվում ենք նույն կերպ. իրազեկում ենք, խոսում ենք մարդկանց հետ, բարձրաձայնում ենք, թե ինչ խնդիրներ կան՝ ակցիզային հարկի, հարկային բեռի, կուտակային կենսաթոշակի, բոլոր-բոլորի մասին: Ինչքան շատ մարդ ներգրավվի մեր ցույցերին, երթերին, այնքան հեշտ կհասնենք մեր նպատակին՝ կչեղարկենք հարկային օրենսգրքի փոփոխությունները: Հիմա պատրաստվում ենք առաջիկայում նախագիծ ներկայացնել Ազգային ժողով՝ արտահերթ նիստ հրավիրելու օրակարգով:

- Իսկ մարզերում իրազեկում անու՞մ եք, թե՞ միայն Երեւանում:

- Մարզեր դեռ չենք հասել, որովհետեւ նախնական ազդակ Երեւանն է տալիս, դրա համար սկսել ենք այստեղից: Հիմա ամսի 5-ի երթը ցույց կտա՝ որքանով է նպատակահարմար, որ մեր ռեսուրսը տրամադրենք նաեւ մարզերին: Իհարկե, մարզերում գտնվող մեր տարածքային կազմակերպությունները իրազեկման փոքրիկ ակցիաներ անում են, պաստառներ են փակցվում եւ այլն: Բայց առաջիկայում ավելի լայնամասշտաբ քայլեր կլինեն, թե ոչ, դա կերեւա երթից հետո: Իսկ քանակի առումով՝ վստահ ասել չեմ կարող, թե այս անգամ նախորդից շատ մարդ կգա: Հասարակության առաջ ԵԼՔ դաշինքի պարտավորությունն է արձագանքել երկրում ստեղծված իրավիճակին: Մենք միայն ինը պատգամավորով չենք կարող խնդիրը լուծել, դրա համար դիմել ենք հասարակության օգնությանը:

- Միայն երթե՞ր եք անելու: Ի՞նչ քայլեր եք նախապատրաստել երթից հետո: Հնարավո՞ր է՝ նստացույց սկսեք:

- Ոչինչ բացառել չենք կարող: Բայց ասեմ, այսօր մենք արդեն պլանավորել ենք, թե երբ ինչ գործողություն կկատարենք: Առաջին պլանավորածը երկուշաբթի օրը կայանալիք երթն է, իսկ արդեն երեքշաբթի Ազգային ժողովում կներկայացվի արտահերթ նիստ հրավիրելու օրենքի նախագիծը, որի համար այլ ֆրակցիաների պատգմավորներ եւս պիտի ստորագրեն փաստաթուղթը: Խորհրդարանական մյուս ընդդիմությունը՝ Ծառուկյան խմբակցությունը, կամ գուցե նաեւ իշխանական խմբակցությունը, որտեղ ժողովրդի կողմից ընտրված մարդիկ կան, եթե տեսնում են այս խնդիրը, պիտի արձագանքեն, ստորագրեն, արտահերթ քննարկվի հարցը: Իսկ եթե արտահերթ նիստ, քննարկում չլինի, այդ ժամանակ կասենք մեր հետագա քայլերի մասին:

- Ձեզ իրենց աջակցությունը հայտնե՞լ են այլ կուսակցություններ կամ կազմակերպություններ:

- Մենք բազմիցս հայտարարել ենք, որ սա ԵԼՔ-ի պայքարը չէ, սա հասարակության պայքարն է: ԵԼՔ-ը նախաձեռնել է, մենք բաց ենք, բոլորը կարող են միանալ, միայն ուրախ կլինենք, մենք սահմանափակումներ չենք դրել: Մենք ոչ մեկին չենք դիմել եւ արձագանք, որպես այդպիսին, չենք էլ ակնկալել, ոչ էլ հատուկ մասնակցության հայտ ենք ուղարկել: Սա քաղաքացիական պայքար է, չեմ բացառում, որ կարող են տարբեր կազմակերպություններից կամ կուսակցություններից միանալ: Իսկ իրազեկումը շարունակելու ենք մինչեւ վերջին օրը: Այսօր պատրաստվում ենք Արաբկիր վարչական շրջանում անցկացնել իրազեկման երթեր՝ բարձրախոսով, թռուցիկներով, վաղն էլ արդեն Նոր Նորքի զանգվածում

                                                                           ՀայԱրփի Բաղդասարյան

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 2-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3350 դիտում

Երևան-Գյումրի գնացքի տակ պատանի է ընկել ու մահացել

Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի

Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը

Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է

Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»

Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային