Տարոն Մարգարյանը վերանայել է իր որոշումը՝ հանուն Ռուբեն Հայրապետյանի ծրագրերի

04/02/2018 schedule12:00

«Հայկական ժամանակ»-ը նախորդ շաբաթ անդրադարձել էր «Սարյանի պուրակ»-ի խնդրին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերանայել էր 2017 թվականին կայացրած իր որոշումներից մեկը եւ խզել էր «Կոլորիտ» ՍՊԸ-ի հետ կնքած վարձակալության պայմանագիրը: Նշված ընկերությունը 1996 թվականից վարձակալել էր պուրակը, կառուցել էր փոքրիկ բացօթյա սրճարան եւ մինչ օրս կազմակերպում է նկարների վաճառք: «Կոլորիտ» ընկերության հետ կնքված պայմանագիրը խզվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ծրագրերի պատճառով, քանի որ վերջինս ցանկանում է տիրանալ այգուն:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հունվարի 25-ին գրավոր հարցում էինք ուղարկել՝ ցանկանալով իմանալ, թե ի՞նչ հիմքով է վերանայել 2017 թվականի հունվարի 25-ի որոշումը: 25.01.2017 թվականին քաղաքապետի որոշմամբ «Կոլորիտ» ՍՊԸ-ի հետ կնքված վարձակալության պայմանագիրը երկարացվել է մինչեւ 2021 թվականը: Հարցրել էինք նաեւ, թե ինչպե՞ս է ստացվել, որ պայմանագրի ժամկետի ավարտը 2021 թվականի փոխարեն ավարտվել է 2017 թվականին: Տարոն Մարգարյանին խնդրել էինք նաեւ տրամադրել պուրակին հարող տարածքին վերաբերող վերջին 3 տարիներին կայացված բոլոր որոշումները՝ այդ թվում՝ 25.01.2017 թվականի որոշումը ուժը կորցրած ճանաչող որոշումը:

Երեւանի քաղաքապետի փոխարեն մեր հարցմանը պատասխանել է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պատասխանում ասված է. «Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան աշխատակազմի իրավաբանական վարչությունից տեղեկացնում են, որ Երեւանի քաղաքապետի 2017 թվականի հունիսի 9-ի թիվ 1972-Ա որոշմամբ անվավեր է ճանաչվել Երեւանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 25-ի թիվ 149-Ա որոշումը, որի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 2093-Ն որոշման 5-րդ կետի պահանջները: Իսկ «Կոլորիտ» ՍՊ ընկերության անվամբ Երեւանի Զորյան 1/1 հասցեում գտնվող 0.022 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցման դադարեցման համար հիմք է հանդիսացել Երեւանի քաղաքապետարանի ու «Կոլորիտ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրի 21.1 կետով սահմանված ժամկետի ավարտը: Միաժամանակ տեղեկացվում է, որ Երեւանի քաղաքապետի բոլոր որոշումները հրապարակվում են Երեւանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքէջում»:

Քաղաքապետի 09.06.2017 թվականի 1972-Ա որոշման մեջ ասված է նույն բանը, ինչ գրված է քաղաքապետարանի պատասխանում: Մինչդեռ 25.01.2017 թվականի 149-Ա որոշման մեջ ասված է, որ Մաշտոցի պողոտայի հ.37/2 հասցեում գտնվող 440.94քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել «Կոլորիտ» ՍՊԸ-ին (նշված է նաեւ նոր հասցեն՝ Զորյան 1/1): Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը մեր հրապարակումից հետո, պատասխանելով «Առաջին լրատվականի»-ի հարցին, ասել էր. «Սարյան պուրակում բացօթյա սրճարան կազմակերպելու համար «Կոլորիտ» ՍՊԸ-ին վարձակալությամբ տրամադրվել է 220 քմ տարածք, որի վրա, ի դեպ, տվյալ ՍՊԸ-ի կողմից տեղադրվել են ինքնակամ կառույցներ: Ինչ վերաբերում է վարձակալության պայմանագրի դադարմանը, ապա նշեմ, որ այն դադարել է վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտով պայմանավորված»:

Վերը շարադրված փաստերի համադրմամբ ակնհայտ է դառնում, որ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը միտումնավոր կամ անտեղյակ լինելով՝ իրականությունն այլ կերպ է ներկայացնում, քանի որ քաղաքապետի 149-Ա որոշման մեջ տառացի գրված է, որ պայմանագրի ժամկետը երկարացվել է մինչեւ 2021 թվականը:

Առանձնապես մեծ ջանք գործադրելու կարիք չկար, որպեսզի պարզ դառնար, թե ինչո՞ւ է քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերանայել իր նախկին որոշումը, քանի որ պուրակի վրա աչք է դրել Ռուբեն Հայրապետյանը: Սարյանի պուրակի շուրջ կատարվածից տպավորություն է ստեղծվում, որ Երեւանի քաղաքապետարանը վերածվել է Ռուբեն Հայրապետյանի անձնական քաղաքապետարանի:

Եթե քաղաքապետարանը թափանցիկ է աշխատում, ապա տեղեկություններ տրամադրելու ստանալու համար չի առաջարկի դրանք փնտրել քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, պուրակը վարձակալելու մտադրություն ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Պուրակի վերջնամասում՝ Մոսկովյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի հատման մասում տեղակայված երկհարկանի շինության առաջին հարկը պատկանում է Հայրապետյանին, սակայն ձեւակերպված է մորաքրոջ որդու՝ ոմն Արայիկի անունով: Շենքի երկրորդ հարկը պատկանում է «Վիվարո» ընկերությանը: Երկհարկանի շինության ետնամասը Սարյանի պուրակի մեջ է գտնվում եւ  շատ հարմար է դեպի պուրակ ընդլայնվելու համար: Որոշ տեղեկություններով, շինության առաջին հարկը տարիներ առաջ գրավադրված է եղել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «ADB» բանկում, որից հետո դարձել է Հայրապետյանի սեփականությունը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 3-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3922 դիտում

Հերթական դղյակը. այս անգամ՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար. Չախոյան

Ծրագրերը դու ես ներկայացնում, տաքսի ինքդ վարում, բուլկի գնում, բա բանավեճի ինչո՞ւ ես ուրիշի ուղարկում. Թունյան

Ջերմուկի խաչմերուկից Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետություններից առաջնորդվող, գործնական տվյալներով հիմնված․ Հովհաննիսյան

Լրատվամիջոցներից եմ իմացել, որ 4,5 մլն դրամ աշխատավարձ եմ ստանում, բայց չգիտեմ՝ որտեղ եմ աշխատում. Փաշինյան

Բախվել են «ԶԻԼ»-ն ու «Մերսեդես»-ը. բեռնատարը կողաշրջվել է. կան տուժածներ

ԲՏԱ նախարարն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համատեղ նախագծերի հնարավորությունը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նոր կեղծիքի մասին

Նազելի Բաղդասարյանն Արաբական Միացյալ Էմիրություններից կգործուղվի Բելգիա

Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել Աբու Դաբիից

Իրան-ԱՄՆ միջուկային հարցի շուրջ բանակցությունները տապալման եզրին են․ փետրվարի 6-ի հանդիպումը չի կայանա

Երևանում տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության նիստը

«ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը կասեցվել է

Արարատ Միրզոյանը ԱՄԷ ԱԳ նախարարի հետ համագործակցության հարցեր է քննարկել

Միքայել Աջապահյանի՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին

Սրտատրոփ հետևելու ենք․ նախարարը՝ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի պատվիրակ զույգին

Վարչապետացուի բուծարան ունեն. ռուսները ուզում են խցկվել TRIPP-ի մեջ, բայց հալները հալ չէ. Շիրինյան. տեսանյութ

Ճապոնիայում Հայաստանի տնտեսական ներուժի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտություն կա

Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է․ Փաշինյան

Սերժի ու Քոչարյանի բուֆետի հաշիվը ես էի փակում, հիմա միլիարդատեր են դարձել. Արշակյան. տեսանյութ

Սաստիկ բուք է․ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Ներկայացված ԶԼՄ-ներն այս պահի դրությամբ տարածել են բացառապես սուտ հայտարարությունը․ ԱԳՆ

ՄԻՊ-ը անդրադարձել է ոստիկանի կողմից քաղաքացու նվաստացման դեպքին. ինչ քայլեր են ձեռնարկվել

Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը

Մեր օրինակն ապացուցում է, որ խաղաղությունը հնարավոր է՝ չնայած երկարատև հակամարտությանը, երբ կա քաղաքական կամք

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը․ տեսանյութ

Հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի, ինձ համար արժանանալ այս մրցանակին

Աբու Դաբիում շարունակվում է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը․ լուսանկարներ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է

Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է․ Ռուբինյան

Քննարկման առանցքում են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում կատարված բարեփոխումներն ու անելիքները

Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք

ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի տնտեսական մոդելի սիմվոլն է․ Առաքելյան

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը․ ինչ ծրագրեր են քննարկվել

Նոր հույս ու շունչ էր պակասում․ ծնվել է հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը

Ռեստորանում ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և առկա իրավիճակի մասին

Ալեն Սիմոնյանը Լավրովի հետ հանդիպում կունենա