Երևան
12 °C
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, օրեր առաջ Երեւանի ծննդատներից մեկում լույս աշխարհ եկած մի երեխայից ծնողները հրաժարվել են՝ նրան թողնելով բուժհաստատությունում: Երեխան ծնվել է առողջական խնդիրներով՝ ճողվածքով: Բացի այդ էլ, աղջիկ է: Ծնողները, իրենց քայլը պատճառաբանելով, դժգոհել են, որ տանը եւս երկու աղջիկ ունեն:
Երեխան, ինչպես մեզ հայտնի դարձավ, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ վիրահատության: Կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, պատասխանելով մեր հարցմանը, չհերքեց, որ նման դեպք է եղել, բայց նաեւ չհաստատեց: Նրա հետ զրույցից պարզ դարձավ, որ երեխայի ծնողներն իրենց հրաժարումը իրավաբանորեն դեռ չեն ձեւակերպել, հետեւաբար բուժհաստատության ղեկավարը նման պնդում անելու հիմք չունի: Նիկոլայ Դալլաքյանը նաեւ ընդգծեց, որ որոշակի դեպքի մասին խոսելու իրավասություն նույնպես չունի:
«Նախ ծնողի պաշտոնական հրաժարական այս պահին մենք չունենք, որովհետեւ անկախ այն բանից՝ երեխան առողջ է, թե արատավոր, կա պետության կողմից սահմանված հստակ գործելակարգ, եւ տվյալ դեպքում ծնողները պարտավոր են նոտարով հաստատված հրաժարական տրամադրել, ինչից հետո մենք բոլոր փաստաթղթերը ուղարկում ենք թաղապետարանի համապատասխան՝ անչափահասների հարցերով զբաղվող կառույց, այնտեղից գործն անցնում է քաղաքապետարան, քաղաքապետարանի հանձնաժողովի հաստատելուց հետո ուղարկվում է սոցապ նախարարություն եւ այնտեղ վերջնական որոշում ընդունվելուց հետո երեխան ամբողջությամբ անցնում է պետության խնամքին»,- սահմանված ընթացակարգը ներկայացնելով՝ ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Մեր հարցին, թե ճողվածքով ընդունված նորածինն արդեն վիրահատվե՞լ է, նա պատասխանեց. «Մենք այս պահին որեւէ կոնկրետ երեխայի մասին չենք խոսում, դրա համար ես կարող եմ ընդհանուր գործելակարգի կամ գործող օրենսդրության մասին ասել»: Հավելելով՝ Նիկոյալ Դալլաքյանը նշեց. «Մենք տարվա ընթացքում ունենում ենք նաեւ բազմաթիվ տարբեր արատներով երեխաներ: Որոշ դեպքերում ծնողները դիմում են ծայրահեղ այդպիսի միջոցի՝ հրաժարվում են երեխայից, այդ ժամանակ այդ բոլոր պրոցեսները անցնելուց հետո երեխան արդեն ուղարկվում է համապատասխան մանկատուն»:
Հարցին, թե իր ղեկավարած հաստատությունում տարեկան քանի՞ երեխայից են ծնողները հրաժարվում, Նիկոլայ Դալլաքյանը դարձյալ հստակ պատասխան չտվեց: «Շատ չեն: Չեմ կարծում, որ դա բոլորին հետաքրքրող բան է: Ամեն մի դեպքը յուրովի է, եւ ցանկացած երեխայից հրաժարվելու եւ նրան որդեգրելու պրոցեսը չի արվում մասսայական, չի արվում մամուլի միջոցով եւ այլն, որովհետեւ դա ամենաբարդ, ծանր, լրջագույն քայլերից է այդ ընտանիքների համար, եւ միշտ չէ, որ իրենք կարողանում են հանգիստ տանել այդ գործընթացը, որովհետեւ լինում են դեպքեր, ցավոք սրտի, երբ տարիներ հետո այդ նույն հրաժարված ծնողը՝ մայրը, կիսախելագար գալիս, աղաչում, պաղատում է, թե ինֆորմացիա տվեք իմ երեխայի մասին՝ առո՞ղջ է, ո՞ղջ է, մահացա՞ծ է, ո՞վ է որդեգրել:
Բայց մենք իրավունք չունենք որեւէ տեղեկություն տրամադրել, նույնիսկ եթե իմանանք, որովհետեւ մարդն արդեն այդ գիծը քաշել է, բոլոր իրավական փուլերը անցել է, եւ այդ փուլերից յուրաքանչյուրում պնդել է՝ այո՛, հրաժարվում եմ, այո՛, հրաժարվում եմ, ու երեխան արդեն իրենը չէ: Շատ երեխաներ էլ գտնում են իրենց ապագան նոր ընտանիքներում, եւ մենք այդ ընտանեկան կյանքը խաթարելու իրավասություն չունենք: Մարդը հասուն տարիքում իր որոշումը ընդունել է եւ պետք է կրի այդ բեռը ամբողջ կյանքում: Երեխային թողնելուց հետո շատ ընտանիքներ էլ քայքայվում են, մայրը շատ ժամանակ չի ներում ամուսնուն եւ հարզատներին՝ նման քայլ կատարելուց հետո: Այնպես որ սա լրջագույն բարոյահոգեբանական խնդիր է, որը ծագում է իրավաբանորեն հրաժարվելուց հետո, լրջագույն սթրես է, դրա համար այս թեմային շատ լուրջ վերապահումներով եւ շատ զգուշությամբ եմ վերաբերվում»,- նկատեց բուժհաստատության տնօրենը:
Ինչ վերաբերում է հարցին, թե նորածնի ճողվածքը լուծելի՞ խնդիր է, ու հետագայում բարդություններ չե՞ն կանխատեսվում, բժիշկը պատասխանեց. «Դա լուծելի խնդիր է: Որոշ դեպքերում երեխան, ժողովրդական խոսքով ասեմ, կարող է լինել հարյուր տոկոսանոց, որոշ դեպքերում լինում են բարդություններ՝ ուղեղում հեղուկ կուտակվելով կամ այս կամ այն նեւրոլոգիական դեֆիցիտով: Մինչեւ այդ ճանապարհը չես անցնում՝ չես վիրահատում, չես բուժում, որեւէ մեկը չի կարող ասել արդյունքը, ինչպես որ ցանկացած նորածին, երբ որ ծնվում է, որեւէ մայր, թեկուզ իր երեխան ամենաիդեալականը թվա, չի կարող ասել՝ մեկ տարեկանում նա մայրիկ ասելո՞ւ է, կամ հինգ տարեկանում՝ ոտանավոր, լինելու է մտավոր զարգացած անձ, ապագայում հանճա՞ր, թե՞ հանցագործ: Ամեն ինչը, ի տարբերություն մեծերի, նորածնի մոտ երեւում է ժամանակի, ու այն էլ՝ երկար ժամանակի, երկար զարգացման ընթացքում»:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎրաստանի նախագահը կայցելի Հայաստան. օրը հայտնի է
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրևները կշարունակվեն, մի քանի մարզում ձյուն կտեղա
Բրյուսելում քննարկվել են խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին
Իմ մոտիվացիան հավատքն է Աստծո և կատարածս աշխատանքի նկատմամբ. Մալխաս Ամոյան
Զրահապատ մեքենայով, միութենական պետությանը կողմ, ընտանիքի հետ խռով. Վարդան Ղուկասյանը կրկին քաղաքապետ է
Թրամփը հայտարարել է «ինքնաարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրվի ավիատոմս և գումար
Գրիգորյանն ու Էռնեկյանը խոսել են «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ներդրումային ծրագրերի իրականացումից
Մինսկի խմբի գոյությունը կարգավորված hակամարտnւթյան դեպքում կարող է անգամ հակառակ ազդեցություն ունենալ. նախարար
Այդ ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն. դա մեր օրակարգն ու աշխատանքն է. վարչապետ
Հավանաբար ես կլինեմ զրահապատ մեքենայով. Վարդան Ղուկասյանը ծառայողական ավտոմեքենայից կհրաժարվի
IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել
Սպասելի էր, որ ամաչելու եք ներկա լինել ձեր ջանքերով գլուխ բերված կրկեսին. Հարությունյանը՝ Մարտուն Գրիգորյանին
Նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան
Վոլոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը
Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը
Վարդան Ղուկասյանը չի բացառում 2026-ին վարչապետի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագրի ֆինանսավորում, այդ թվում՝ Հայաստանում
Տարածաշրջանի ողջ ներուժը կբացահայտվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Կավելաշվիլի
Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով. Ղուկասյան
Բայց շատ անորակ ցիրկ է, Ֆրունզը կասեր՝ էքսպրեսիա չկա, հըլը լավ ճվա. Սաֆարյանը՝ Ղուկասյանի ընտրության մասին
Պարեկային ծառայություն անցնելու համար սահմանված տարիքային շեմը կհանվի. ՆԳ նախարար
Ղուկասյանը քաղաքապետ դարձավ Մարտուն Գրիգորյանի, Թևանյան Անդրանիկի, նաև էն կլոունի շնորհիվ. Ղազարյան
Միրզոյանն ու Սլովենիայի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային թեմաներ
Թող Սերժ Սարգսյանը գնա և տեսնի, թե ինչ էր ինքն ասում 2018 թվականին. Նիկոլ Փաշինյան
Քվեարկությանը մասնակցողները կրելու են իրենց ընտանիքների և Գյումրու ապագայի պատասխանատվությունը. Հարությունյան
Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացել, մասնավորապես, Հորադիզ-Երասխ գծի վրա. վարչապետ
Վերջին երեք տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները եռապատկվել են․ ՆԳ նախարար
18 կողմ, 0 դեմ. Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար
Վարչապետն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր
Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է
Կառավարությունը վճռական է տրամադրված ՀՀ եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. վարչապետ
Գյումրու նորընտիր ավագանու 3 խմբակցությունները հաստատեցին՝ կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին
Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը
Ի հեճուկս բարդությունների՝ Կառավարությունը և ես չենք շեղվի խաղաղության օրակարգից. վարչապետի հայտարարությունը
Ոստիկանությունը մշտապես առաջնագծում է հանուն օրենքի, օրինականության, անվտանգության և բարօրության. Հովհաննիսյան
Պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյանը հայտարարություն է տարածել
Գյումրու ավագանու նիստը մեկնարկել է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցում
Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ոստիկանության հենասյունային ուղղություններից 3-ն արդեն ձևավորված են, իսկ 4-րդը կձևավորվի այս տարի. ՆԳ նախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT