Լվացքի մեքենաներ կան. Արծրուն Հովհաննիսյանը՝ Քեմբրիջի համալսարանի ուսանողի գրառման մասին

Փետրվարի 17-ին Վահրամ Ավագյան օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման: Երիտասարդն ընդամենը նշել էր, որ փետրվարի 18-ին 25 տարեկան է դառնում եւ որոշել է ճոխ խնջույք անելու փոխարեն գումարն ուղղել բանակի որեւէ կարիքի համար:

«Սիրելի Ընկերներ

Վաղը ծննդյանս 25-ամյակն է: Ծնունդս նշելու փոխարեն որոշել եմ ամբողջ գումարը օգտագործել ավելի կարեւոր ու առաջնային նպատակի իրագործման համար:

Երբեւիցե մտածե՞լ եք, որ սահմանը պահող զինվորի շնորհիվա, որ կարողանում ենք ծնունդ, կնունք, հարսանիք նշել ու ուրախանալ՝ առանց մտածելու, որ հեսա թշնամին դուռը կթակի ......

Իսկ էտ նույն սահման պահող զինվորը նույնիսկ լվացքի մեքենա չունի, որ ձմեռվա ցրտին ձեռները չցրտահարվի շորերն ու ներքնաշորերը լվացնելուց:

Մի խոսքով, գումարը կօգտագործվի Եղնիկների ու Մռավի գումարտակների համար լվացքի մեքենա գնելու նպատակով` միանալով ու շարունակելով Artur Danielian -ի սկսած «վարակիչ» գաղափարը, ինչի համար նրան շնորհակալ եմ ու կարծում եմ՝ բոլորս պետքա լինենք:

Իմիջայլոց` ում մտքով անցելա վաղը ինձ նվեր տալ, գումարը տվեք: Ում մտքով էլ որ չի անցել` թող անցնի: Համ ինձ նվեր կանեք համ էլ Երկրին ու զինվորին:

Համաձայնվեք, որ բոլորիս պարտքնա «երբեմն առ երբեմն» հիշել էն զինվորի մասին, որ իմ և ձեր անվտանգություննա ապահովում օր ու գիշեր:

Հ.Գ. Հատուկ նրանց համար, ովքեր մտածեցին, թե արարքս հրապարակելու իմաստը որնա:
Զուտ մեկը ` որ դուք էլ անեք.....

Հասկացեք, որ եթե չզոհաբերենք մեր կարճատև հաճույքները հանուն հզոր պետության, ուրեմն մենք արժանի չենք ոչ հաճույքների ու ոչ էլ հզոր պետության»,- մասնավորապես գրել էր Վահրամ Ավագյանը:

Ֆեյսբուքյան օգտատերերից ոմանք երիտասարդի այս քայլը էժանագին PR են համարում, ոմանք՝ նշելով, որ Վահրամը ուսանել է Քեմբրիջի համալասրանում, նրա քայլը քաղքենիություն են համարում: Նրա գրառման մեկնաբանությունների բաժնում նաեւ տեղադրվել էին լրատվական այն հրապարակումները, որտեղ ընդգծված է բանակում առկա կոռուպցիան, գեներալների ունեցվածքը, բիզնեսները, ծառայողական ջիպերը եւ այլն, թեեւ կան նաեւ մարդիկ, որոնք Վահրամի այս քայլը գովել են համարել:

«Հայկական ժամանակ»-ին չհաջողվեց կապ հաստատել Վահրամ Ավագյան օգտատիրոջ հետ, նա չպատասխանեց մեր ֆեյսբուքյան հաղորդագրություններին: ՀԺ-ն միաժամանակ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս զորամասերում առկա է լվացքի մեքենաների խնդիր, որ այսպես մտահոգության առիթ է դարձել:

- Պարոն Հովհաննիսյան, զորամասերում զինվորներն իրենց հագուստն ինչպե՞ս են լվանում: Լվացքի մեքենաներ կա՞ն, թե՞ զինվորները ձեռքով են լվանում իրենց հագուստը:

Լվացքի մեքենաներ կան:

- Բոլոր զորամասերում կա՞ն:

Այո: Ընդհանրապես լվացքատուն հասկացություն կա բոլոր զորամասերում:

- Իսկ տեղյա՞կ եք, որ ֆեյսբուքում հիմա քննարկվում է մի երիտասարդի գրառում, որը նշել է, թե սահման պահող զինվորը լվացքի մեքենա չունի եւ ցրտին ձեռքով է լվացք անում: Նա նույնիսկ իր ծննդյան նվերների գումարով որոշել է լվացքի մեքենաներ գնել Եղնիկների ու Մռավի գումարտակների համար:

Ֆեյսբուքում շատ բան են քննարկում:

- Այսինքն, լվացքի մեքենաների կարիք չկա՞:

- Հնարավոր է, որ զորամասերից մեկում լվացքի մեքենաներից մեկը-երկուսը փչացած լինի կամ մեկ այլ զորամասում համալրման կարիք լինի: Ո՞նց կարող է զորամասերում ընդհանրապես խնդիր չլինել:

- Իսկ նախարարությունը նման նախաձեռնություններին ինչպե՞ս է վերաբերվում:

Նայած նախաձեռնության, եթե այդ նախաձեռնություններն առանց ավելորդ հիստերիայի են՝ շատ նորմալ:

Ֆեյսբուքյան քննարկումներից հետո Վահրամ Ավագյանը հերթական գրառումն է կատարել պատասխանելով իր նախորդ գրառմանը դրական եւ բացասական կարծիքներ հայտնած անձանց: Նա մասնավորապես իր էջում գրել է.

«Բոլորիցդ անչափ շնորհակալ եմ շնորհավորանքների, բարեմաղթանքների ինպես նաև քննադատությունների համար: Շատերիդ չեմ ճանաչում բայց էլի իրավունք եմ վերապահում խոսելու ձեր հետ որպես ընկերոջ: Ձեր սկսած քնադատությունները համարում եմ բոլորիս պարտությունը: Վստահեմ` Հասուն մարդ լինելով հանդերձ գիտակցում եք դրանց անհիմն լինելը, չէ որ շատերիդ հետ նույնիսկ ծանոթ չենք: Ու անկեղծ ասեմ չէի կարծում, որ իմ փոքր լավ արարքի մեջ հնարավոր լինի էտքան վատը փնտրել նույնիսկ ցանկության դեպքում: Ինձ դրանք չեն հուսահատեցնում, բայց շատերին կարան հիասթափեցնեն: Զուտ խորհուրդ. էնպես արեք որ արարքների հիմքերն ու պատճառները լինեն ամուր: Իսկ ենթադրություններով շարժվելը համաձայնվեք որ խելամիտ չի: Մի բան էլ. գրում եք, որ սրա կամ նրա կողմից եմ: Մի գուցե մեկի կարծիքը ավելի հոգեհարազատ լինի քան մյուսինը, բայց ես հայերի մեջ կողմ ու դեմ չեմ փնտրում: Ես յուրաքանչյուր հայի կողմից եմ: Նույնիսկ նրանց, որ գիտակցաբար թե անգիտակցաբար փորձեցին վիրավորել: Այ հենց սա մեր բաժանված լինելու արդյունքնա... լավա չեք ասում սա հայ չի` անգլահայա: Մեր նպատակը մեկնա... միգուցե միջոցները տարբեր...Մի պղտորեք ձեր միտքը ենթադրությունների վրա հիմնվելով:

Հ.Գ. Քեմբրիջաֆոբիա ունեցողներին տեղեկացնեմ, որ Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքներում կրթություն ստանալուց առաջ մանկությունս անցելա իմ ծննդավայր Աշնակ գյուղի «դոմիկում», այլ ոչ թե ոսկե պալատում:
Ի միջայլոց շատերիդ համար էլ ասեմ, որ էտքան Քեմբրիջ գոռալուց առաջ գոնե ճշտեք որ դա մի մեծ քաղաքա, այլ ոչ թե Ինֆորմատիկայի քոլեջի մասնաշենք, ուր կան տասնյակ համալսարաններ: Էս էլ բոնուս, որ հետագայում հիմար դրության մեջ չհայտնվեք:

Բայց դե ամենինչից զատ բոլորդ էլ մերն եք!!! Սիրով»,- գրել է նա:

 Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 20-ի համարում:

Տպել
7446 դիտում

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են