Երևան
12 °C
Իսրայելական «Լոջիստիք էֆ թի զի» ընկերության եւ Գյումրու քաղաքապետարանի միջեւ այսօր կնքված փոխըմբռնման հուշագրով ընկերությանը հանձնվեց 330 հա հողատարածք՝ Գյումրու Մարմաշենի խճուղու աջ ու ձախ հատվածները: Այն բաժանված է լինելու 4 մասի, որոնց վրա կառուցվելիք շինություններում աշխատանքներ են ծավալելու ոչ միայն իսրայելական, այլեւ համաշխարհային հայտնի ընկերությունները:
«Այս տարածաշրջանում նախագիծն ընտրված է այն մտքով, որ պետք է ծառայի Եվրասիական միության շուկային, ոչ թե Հայաստանի, կամ Գյումրիի: Եվ այն ընկերությունները, որոնք գալու են այստեղ աշխատելու, իրենց շուկան լինելու է ամբողջ Եվրասիական միությունը»,- նշեց նախագծի հեղինակ, Իսրայել-Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորը:
Գյումրին ծրագրի հիմքում է, քանի որ այստեղ կա օդանավակայան, նաեւ հանգիստ քաղաք է: Սրանք կարեւոր նախապայմաններ են լոգիստիկ կենտրոնի հիմնման համար: Գյումրին նախագծից իր օգուտը կունենա աշխատատեղերի մասով: Միլիոնավոր դոլարների ներդրմամբ իրականացվող ծրագրով թե ինչքան աշխատատեղ կբացվի, դեռ հստակ չէ, մի քանի հազարի մասին է խոսքը: Սկզբի համար Գյումրի կգան եւ տեղում կաշխատեն ընկերությունների արտասահմանյան մասնաճյուղերի աշխատակիցները, նրանք նաեւ տեղում կիրականացնեն վերապատրաստումներ, որպեսզի գյումրեցի աշխատակիցները եւս կարողանան գործի անցնել:
Ընկերությունները եւ իրենց պատրաստի ապրանքը կբերեն Գյումրի, կփաթեթավորեն, այնուհետ օդային ճանապարհով կարտահանեն, որոշ մասը նաեւ տեղում կարտադրեն:
«Մենք պետք է Գյումրիում ինչ-որ բան արտադրենք, որպեսզի կարողանանք օգտվել հարկային արտոնություններից: Ծրագրի նպատակն է ստեղծել ազատ առեւտրի գոտի հիմնականում լոգիստիկ գործառույթ իրականացնող ընկերությունների համար, խոշոր ցանցային ընկերությունների համար, որոնք գալիս են էլեկտրոնային առեւտրի ոլորտից, նաեւ ընկերություններ կգան, որոնք զբաղվում են դեղերի փաթեթավորմամբ կամ կենցաղային ու էլեկտրոնային սարքավորումների հավաքմամբ, դրանք խոշոր միջազգային ընկերություններ են, որոնք ունեն իրենց մասնաճյուղերն աշխարհի տարբեր երկրներում: Գյումրին ընտրված է Հայաստանում որպես կենտրոն Եվրասիական շուկան սպասարկելու համար եւ այն ընկերությունները, որոնք գալիս են Գյումրի, աշխատելու են Եվրասիական շուկայի վրա»,- ասաց Ցվի Կան-Տորը:
Իսրայելական ընկերությունը տարածքի ընտրությունը քաղաքապետարանի հայեցողությանը չի թողել: 2017-ի հոկտեմբերին, երբ հանդիպել են քաղաքապետի հետ, հստակ Մարմաշենի խճուղու աջ եւ ձախ կողմերն են ուզել: Հուշագրի ստորագրումից հետո, վաղվանից կողմերն անցնելու են փոխադարձ պարտավորությունների կատարմանը: Քաղաքապետարանը ձեռնամուխ է լինելու Շիրակ օդանավակայանից դեպի Մարմաշենի խճուղի շրջանցիկ ճանապարհի կառուցմանը, «Լոջիստիք էֆ թի զի»-ն՝ ընկերությունների հետ պայմանագրերի հստակեցմանը: Կառավարությունը Գյումրի-Իսրայել այս համագործակցության պայմանագիրը կստորագրի 3 ամսից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ներկայացուցիչ Պարգը՝ «Եվրատեսիլ 2025»-ի պաշտոնական բացման արարողությանը
Ավտովթար Նոր Երզնկա-Աշտարակ ավտոճանապարհին. կա տուժած
Գառներին պահ տվեցին գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մասին
Ի՞նչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից․ մանրամասներ
Գազամատակարարման պլանային դադարեցում Երևանի որոշ հասցեներում
Ընդդիմադիր թևն այլևս չի խոսում ԼՂ-ից, Կարսից, դա Իրական Հայաստանի հաղթանակի վառ վկայությունն է․ Ալեքսանյան
Կոտայքում «ՈՒԱԶ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա բախվել այլ մեքենայի
Կատարի թագավորական ընտանիքը պատրաստվում է Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ նվիրել
Իրար աչքերի մեջ շուտ-շուտ նայեք ու կտեսնեք ԼՂ-ի հանձնումը․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր, խողովակներ. քամու հետևանքով գրանցվել է 57 արտակարգ դեպք
Ի՞նչ է իրականում փորձել թաքցնել Մակրոնը Մերցի հետ հանդիպման ժամանակ. տեսանյութ
Կյանքից հեռացել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա
Մեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին ու գլորվել․ կան տուժածներ
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա
«Ռենջ Ռովեր»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա հայտնվել մայթին՝ բախվելով երկաթե ճաղավանդակին
Աբովյան փողոցի «De France» սրճարանում տղամարդու մարմին է հայտնաբերվել
33-րդ հանդիպում. «Կրթվելը նորաձև է» շարժումը նոր մեկնարկ է՝ սովորելու, ինքնակրթվելու, մտածելու, բացահայտելու
Ճանապարհին մտանք Որոտնավանք՝ մոմ վառելու. Նիկոլ Փաշինյան
Ստեփանավան-Ալավերդի ճանապարհ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ում ծվարած օլիգարխների գումարները օգտագործվելու են ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմում. ինչի՞ են ուզում հասնել
«Կրթվելը նորաձև է» շարժման 33-րդ հանդիպումը Քաջարանում էր, որտեղ ծնվեցին նոր կարգախոսներ. Հակոբյան
Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում
Իտալիան ԵՄ ընդհանուր միջոցներից 2,5 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային
Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը
Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Ադրբեջանը հայտնում է Իրանի 4 քաղաքացու՝ Խուդաֆերինի կամրջի վրայով ադրբեջանական տարածք մտնելու մասին
Վերահաստատվել է ԵՄ-ի հետ մերձենալու ՀՀ կառավարության հանձնառությունը․ ԱԳՆ
Նիգավանում հովիվը գետում տղամարդու մարմին է հայտնաբերել
Տեղեկատվություն՝ ի գիտություն Սալոնիկում կայանալիք Եվրոպայի շախմատի առաջնության մասնակիցների
Արարատի մարզում բախվել են «BMW»-ն և ՎԱԶ 2107-ը, վերջինը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Հայաստանը մասնակցում է Վենետիկի ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին
2-ամյա Տիգրանից լուր չկա արդեն 1 շաբաթ. որոնումները շարունակվում են գետում, գյուղում ու կից տարածքներում
Ռոբերտ Թամարյանը` «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ
Եղանակը կտրուկ կփոխվի, կցրտի 8-10 աստիճանով. սպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, բայց միայն զինադադարի հաստատումից հետո. Զելենսկի
Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT