ՀՀԿ-ում խառն են. 17-րդ համագումարի մասին մոռացել են՝ տարված են նախագահ և վարչապետ ընտրելով

Լուսանկարը՝ ՀՀԿ 16-րդ համագումարից, 2016 թվական, նոյեմբեր

Հայաստանի Հանրապետական կուսակցության կանոնադրության համաձայն՝ կուսակցությունն այս տարի պիտի գումարի 17-րդ համագումարը: Սակայն ՀՀԿ-ում խառն են եւ համագումարի մասին մտածելու ժամանակ դեռ չունեն: Մարտի 1-ին Բարձրագույն դատական խորհրդի կազմն են ընտրելու, 2-ին՝ նախագահ, իսկ ապրիլին՝ վարչապետ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայանը ՀԺ-ի հարցին, թե ե՞րբ են պատրաստվում համագումարն անցկացնել, նշեց. «Կանոնակարգը ինչ նախատեսում է, այն էլ կլինի»:

Հարցին՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելով պայմանավորված, նախատեսվու՞մ է ՀՀԿ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարել՝ այն Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար, խմբակցության ղեկավարն ասաց, որ այս հարցը քննարկելու են: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ մեր այս հարցին պատասխանելով վստահեցրեց. «Մեր կանոնադրությունը նոր Սահմանադրությանը չի հակասում»: Մելիքյանը նշեց, որ համագումար անցկացնելու մտադրություն դեռ չունեն, իսկ եթե անհրաժեշտություն լինի՝ ՀՀԿ ԳՄ-ում կքննարկեն:

ՀՀԿ Գործադիր մարմնի կազմը բաղկացած է 20 հոգուց, ԳՄ բոլոր անդամներն ունեն քաղաքական պաշտոններ, բացառությամբ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից: ՀԺ-ն Բաղդասարյանից հետաքրրքվեց, թե հնարավո՞ր է, այս տարի կայանալիք համագումարում Բեգլարյանին հեռացնեն այդ պաշտոնից: «Գագիկ Բեգլարյանը մեր կուսակցության անդամն է եւ գործադիր մարմնում շատ ակտիվ մասնակցում է»,- ասաց խմբակցության ղեկավարը:

ՀՀԿ-ականներից մեկն էլ մեր մասնավոր զրույցում անկեղծացավ, որ առաջիկա ամիսներին համագումար անցկացնելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ նախագահի եւ վարչապետի ընտրություններն ԱԺ-ում են անցկացվելու: Միաժամանակ նա նշեց, որ նույնիսկ ինքն անձամբ մոռացել էր, որ այս տարի համագումար են անցկացնելու:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 24-ի համարում:

Տպել
2800 դիտում

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ