Վրաստանի քաղաքացիները 14 անգամ հատել են ՀՀ սահմանը՝ կաշառքով ստացված կեղծ անձնագրերով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վրաստանի քաղաքացիներ Սեյրան Իսպիրյանն ու Սայաթ Ստամբոլցյանն առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության բնակության նոր վայրում հաշվառվելու եւ անձնագրավորվելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Արագածի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձին եւ Աշտարակի անձնագրային բաժանմունքի հանրային ծառայողին համապատասխանաբար կաշառք եւ ապօրինի վարձատրություն են տվել:

ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, Սեյրան Իսպիրյանը առանց օրինական փաստաթղթերի ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու համար 26.04.2013թ.-ին դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Արագածի անձնագրային բաժանմունքի ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գոռ Քալանթարյանին: Վերջինս համաձայնվել է, ապա` առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության Ս. Իսպիրյանին հաշվառելու եւ անձնագրավորելու համար նրանից պահանջել եւ ստացել է կաշառք: Դրա դիմաց Գ. Քալանթարյանը, առանց ՀՀ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տան համասեփականատերերի համաձայնության, Ս. Իսպիրյանին կեղծ հիմքերով հաշվառել է այդ հասցեում, որից հետո, ՀՀ օրենսդրության եւ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ, վերջինս հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, այնուհետեւ ստացել կեղծ հիմքերով նույնականացման քարտ եւ կեղծ կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր: Նշված կեղծ անձնագիրն օգտագործելով` Ս. Իսպիրյանը 2013-2017թթ-ի ընթացքում «Զվարթնոց», «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գյումրի» հսկիչ-անցագրային կետերով 14 անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:

Նույն ապօրինի ճանապարհով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է ստացել նաեւ Վրաստանի մեկ այլ քաղաքացի` Սայաթ Ստամբոլցյանը: Վերջինս նույնպես, չունենալով անձնագրավորման համար պարտադիր պայման հանդիսացող հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Աշտարակի անձնագրային բաժանմունքի պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին: Վերջինս համաձայնվել է, ապա` առանց օրինական հիմքերի հաշվառման գործ եւ անձնագրավորման համար հիմք հանդիսացող փաստաթղթեր կազմելու համար Ս. Ստամբոլցյանից ապօրինի վարձատրություն է պահանջել ու ստացել: Դրա դիմաց հիշյալ հանրային ծառայողը ապօրինի գործողություններ է կատարել քաղաքացու օգտին. առանց Աշտարակ քաղաքի համապատասխան տան համասեփականատերերի համաձայնության Ս. Ստամբոլցյանին կեղծ հիմքերով հաշվառել է նշված հասցեում: Այնուհետեւ վերջինս հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում եւ ստացել կեղծ կենսաչափական տվյալներ պարունակող ՀՀ քաղաքացու անձնագիր:

Ս. Ստամբոլցյանը հիշյալ կեղծ անձնագրի օգտագործմամբ 2014-2016թթ-ի ընթացքում «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետով 6 անգամ ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը:

Այսպիսով, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու համար Սայաթ Ստամբոլցյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ, 325-րդ եւ 329-րդ հոդվածների 1-ին մասերով: Իսկ պաշտոնատար անձին կաշառք տալու, կեղծ փաստաթուղթ օգտագործելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու համար Սեյրան Իսպիրյանին մեղադրանքներ են առաջադրվել 312-րդ, 325-րդ եւ 329-րդ հոդվածների 1-ին մասերով:

Ս. Ստամբոլցյանի եւ Ս. Իսպիրյանի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
1831 դիտում

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան