Ըստ Գոռ Վարդանյանի՝ ՀՀ ուշուի ֆեդերացիան իր անունը սկանդալում օգտագործում է PR-ի համար

Երեւանի քաղաքապետի խորհրդական, Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը հերքում է իր մեղավորությունը ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի (ՀԱՈՒՖ) շուրջ ստեղծված աղմուկի մեջ: ՀԱՈՒՖ-ից մամուլի հաղորդագրություն են տարածել՝ պնդելով, որ առանց իրենց համաձայնության Երեւանի ուշուի ֆեդերացիան գրանցվել է որպես իրավաբանական անձ եւ նախագահ է նշանակվել Երեւանի Շենգավիթ համայնքի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Արայիկ Աբրահամյանը: Ըստ ՀԱՈՒՖ-ի՝ սա կազմակերպել է Գոռ Վարդանյանը, որպեսզի պառակտում առաջացնի մարտարվեստների դաշտում եւ ստեղծված իրավիճակը ծառայեցնի իր սեփական շահերին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ ոչ մի կապ չունի տեղի ունեցածի հետ:

«Նրանց ներքին պրոբլեմներն են: Հավանաբար չեն կարողանում աշխատանքը ճիշտ ծրագրավորել եւ ամեն փոքր բանի մեջ ման են գալիս ինչ-որ մեկին, հավանաբար այս պարագայում ինձ, որպեսզի PR լինեն, իմ անունը դնեն իրենց հոդվածների վրա, որ կարողանան դիտողականություն ապահովել: Ես ի՞նչ կապ ունեմ իրավաբանական անձ ձեւակերպելու հետ: Եթե մի քիչ գոնե օրենքը հասկանում են... Ես պարզապես օգնում եմ մարդկանց Երեւանի շրջանակներում, որպեսզի զարգանան, էլ ավելի կարգավորվի սպորտը եւ ոչ միայն ուշուն: Եթե Տիգրան Չոբանյանն (խմբ. ՀԱՈՒՖ նախագահ) այս տարիքում դեռ չի կայացել եւ իր չկայացած վիճակն արտահայտվում է մի այլ կերպ, դա արդեն իր անձնական պրոբլեմն է»,- ասաց Վարդանյանը:

Տարածած մամուլի հաղորդագրությունում ՀԱՈՒՖ-ը նաեւ իր անվստահությունն է հայտնել Գոռ Վարդանյանին՝ պահանջելով նրա հրաժարականը քաղաքապետի սպորտի գծով խորհրդականի պաշտոնից: ՀԱՈՒՖ-ը նաեւ արգելել է բոլոր մարզիչներին ու մարզիկներին մասնակցել ուշուի քաղաքային ֆեդերացիայի միջոցառումներին: Արգելքը շրջանցող մարզիչները եւ մարզիկներն, անկախ իրենց դիրքից եւ վաստակից, անմիջապես կհեռացվեն ՀԱՈՒՖ-ի կազմից:

Տպել
2301 դիտում

Երեք տարի անց. ռուսները խոստովանում են

Պահը ճակատագրական է, չնայած անունը Սարդարապատ չէ

Ազնիվ է, հոգատար, շնորհալի եւ զարմանալի չէ, որ հայտնվել է կալանքի տակ

Այդ ու՞ր՝ առանց ռեյտինգի. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Գյումրիում գտնված նորածինների մայրը հրաժարվել է երեխաներից

«Էլեկտրիկ Երեւան»-ից հայտնի ակտիվիստը դրվագ է պատմել ոստիկանությունում իր եւ Հունան Պողոսյանի հանդիպումից

Վարչական համաներում է կիրառվել 108 հազար 916 քաղաքացու նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն`ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերի մասնակցությամբ

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն է բացել եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հայտնի «դըմփ-դըմփ հու՛»-ն՝ Հունան Պողոսյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Հնգյակով ցուցակը զարմացրել է ՀՀԿ-ին. կուսակցությունում մասնակցության վերջնական որոշում չկա

Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան