Եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա՝ ո՞վ. ով ունի Շարմազանովի այս հարցի պատասխանը

Երկար ժամանակ է Հանրապետական կուսակցության անդամները խոսում են Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում անփոխարինելի լինելու մասին: Այս մասին արդեն քանիցս նշել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը երեկ նոր հարցադրում առաջ քաշեց. «Եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ»,- «Ազատության» ռ/կ-ի հետ զրույցում ասաց նա:

Այս հարցը մենք ուղղեցինք այլ պատգամավորների եւ քաղաքական գործիչների: Իսկապես, դրան պատասխան չկա, այսինքն՝ եթե ոչ Սերժ Սարգսյանը, ուրեմն՝ ոչ ո՞ք: ՀՀԿ խմբակցության անդամ, «Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Շիրակ Թորոսյանը եւս հակված է Սարգսյանի՝ ամենահարմար թեկնածու լինելուն: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ո՞վ կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին, ո՞վ է ավելի հարմար թեկնածու վարչապետի պաշտոնի համար, Թորոսյանը պատասխանեց.

«Վարչապետի ընտրության հարցում պատասխանատուն Հանրապետական կուսակցությունն է, այլ ոչ խմբակցությունը, եւ որոշում կայացնելու է կուսակցությունը՝ թե ով լինի վարչապետ: Ընդհանրապես, վարչապետի թեկնածուի հետ կապված այս ամբողջ աժիոտաժը տեղին չէ եւ անիմաստ է մի պարզ պատճառով: Մեր սահմանադրությունն ասում է, որ վարչապետ պետք է առաջադրի Ազգային ժողովում մեծամասնություն կազմող կուսակցությունը: Իսկ ԱԺ-ում մեծամասնություն կազմում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Կուսակցությունն էլ կորոշի, թե ով է լինելու վարչապետի թեկնածուն: Եվ եթե դա Սերժ Սարգսյանը լինի, ուրեմն ինքն էլ կլինի, եթե այլ մեկը՝ ուրեմն այլ մեկը: Ինչի՞ մասին է խոսք»,-մեր զրույցում ասաց Շիրակ Թորոսյանը:

Հարցին՝ այնուամենայնիվ, բացի Սերժ Սարգսյանից է՞լ ով կարող է հավակնել վարչապետի պաշտոնին, ո՞վ կարող է «փոխարինել» Սարգսյանին, Թորոսյանն ասաց.

«Որպես խմբակցության անդամ, եւ որպես անհատ, կարող եմ ասել , որ եթե այսօր Հանրապետական կուսակցությունը հենց կուսակցության առաջնորդին առաջադրի վարչապետի թեկնածու, ապա դա ճիշտ որոշում կլինի: Որովհետեւ ամբողջ աշխարհում հաճախ այդպես է. եթե որեւէ կուսակցություն հաղթում է ընտրություններում, եւ եթե Կառավարության ղեկավար է առաջ քաշվում, ապա այդ թեկնածուն, բացառապես լինում է կուսակցության առաջնորդը: Տեսե՞լ եք, Գերմանիայում արդեն երրորդ անգամ հաղթեց քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը, եւ որպես վարչապետի թեկնածու երրորդ անգամ առաջադրվեց Անգելա Մերկելը: Այնտեղ ոչ ոք չասաց՝ արդեն երրորդ անգամ է, եւ ճիշտ կլինի՝ Մերկելը չլինի: Համոզված եմ՝ ճիշտ կլինի, եթե Հանրապետական կուսակցությունն առաջ քաշի Սերժ Սարգսյանին: Դա բնական է, օրինաչափ եւ ճիշտ»,- ասաց Թորոսյանը:

Հակառակ կարծիքին են ԱԺ ԵԼՔ խմբակցության անդամները՝ ինչպես հաճախ են նշել իրենց խոսքում: Մասնավորապես՝ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մեր զրույցում ասաց, որ իրենց համար ՀՀԿ-ի ցանկացած թեկնածուն է անընդունելի.

«ԵԼՔ խմբակցությունն ունի վարչապետի իր թեկնածուին, իսկ իշխանական թեւի թեկնածուի մասին թող մտածեն իշխանական թեւերը՝ այն վերապահումով, որ նույն մարդը չպետք է երրորդ անգամ պաշտոնավարի: Իսկ ՀՀԿ-ում ավելի ընդունելի թեկնածու չկա: ԵԼՔ-ն իր թեկնածուն ունի, եւ հանդես է գալու Հայաստանի զարգացման իր տեսլականով, իսկ թեկնածուի մասին կհայտարարենք, երբ խմբակցությունը կայացնի իր հստակ որոշումը»,- եզրափակեց Միրզոյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն ասաց, որ ինքը հեռախոսով չի պատասխանում հարցերին:

Իսկ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանն ու Գեւորգ Պետրոսյանը միեւնույն խուսափողական պատասխանը տվեցին՝ քանի խմբակցությունում չեն քննարկել այս հարցը, իրենք զերծ կմնան սեփական դիրքորոշումը հայտնելուց:

Պետրոսյանն իր խոսքում ասաց, որ համաձայն է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի այն կարծիքին, որ անփոխարինելի մարդիկ չկան: Իսկ քանի դեռ Սերժ Սարգսյանը չի առաջադրվել վարչապետի պաշտոնում, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ հարցի մասին խոսելն անիմաստ է.

«Ով էլ առաջադրվի, իր թեկնածության հարցը կքննարկենք մեր խմբակցությունում, ապա նոր կհայտնենք մեր որոշման մասին»,- ասաց Ծառուկյան խմբակցության պատգամավորը:

Ստացվում է, որ, ըստ էության, միայն ԵԼՔ խմբակցությունն է, որ ունի Շարմազանովի հարցի պատասխանը՝ եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ: ԵԼՔ-ի թեկնածուի անունն էլ, սակայն ՀՀԿ-ի թեկնածուի նման առայժմ չի հրապարակվում:

ՀայԱրփի Բաղդասարյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 6-ի համարում:

Տպել
3915 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)