Քաղաքագետ Արկադի Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է. նա ուշագնաց է եղել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող քաղաքագետ Արկադի Վարդանյանի ինքնազգացողությունը օրեր առաջ վատացել է, նա խցում ուշագնաց է եղել: Չնայած առողջական վիճակի վատթարացմանը, նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ չեն տեղափոխում:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Վարդանյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, ում այդ մասին իր վստահորդը եւս հայտնել էր: 4 տարի առաջ Արկադի Վարդանյանը անազատության մեջ է հայտնվել ընկերոջ հորը թունավորելու փորձի համար: 2013 թվականին քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

«Արկադի Վարդանյանը բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, տառապում է մի շարք ծանր հիվանդություններով, չնայած դրան իրեն չեն տեղափոխել հիվանդանոց: Առողջական խնդիները սրացել են նաեւ խցային պայմաններից»,- ասաց պաշտպանը:

Բանն այն է, որ Արկադի Վարդանյանը պահվում է կիսափակ ռեժիմով: Քաղաքագետը պատժի կեսը կրելուց հետո իրավունք ուներ դիմելու, որպեսզի իր ռեժիմը փոխեն, ինչն էլ՝ արել է, սակայն անօգուտ: «Իր միջնորդագրերը մերժվել են, այս պահին բողոք ենք ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Իմ պաշտպանյալի առողջական վատթարացումը պայմանավորված է նաեւ անօրինական կիսափակ ռեժիմում պահելով: Իմ կարծիքով դա որոշակի ազդեցություն է ունեցել առողջական խնդիրների վատթարացման վրա: Օրենսդրությունը չի նախատեսում հայեցողական լիազորություն որեւէ պաշտոնյային ռեժիմի փոխարինելիս: Ենթադրում եմ նման կարգավորում տրվել է կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար: Սակայն այս դեպքում հորինել են պատճառ, որը գոյություն չունի օրենքում Արկադի Վարդանյանի ռեժիմը փոփոխելու համար: Ըստ Արմավիրի քրեակատարողական հիմնարկի պետի՝ նա մերժել է Արկադի Վարդանյանի դիմումը, քանի որ չի կարող ապահովել իր անվտանգությունը: Այն դեպքում, որ Արկադի Վարդանյանին այդ հիմնարկում չեն կարող պահել, քանի որ համապատասխան ռեժիմ այնտեղ չկա: Ես արդեն հայտնել եմ, որ իրեն ուղղակի չեն ուզում տեղափոխել կիսաբաց ռեժիմ, իսկ դա համարվում է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն` խոշտանգում»,- մանրամասնեց Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ այս ամենն արդյունք է հանդիսացել Արկադի Վարդանյանի առողջական վիճակի վատթարացմանը:

Մեր հարցին, թե ի վերջո ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու հիվանդանոց տեղափոխելու ուղղությամբ, պաշտպանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը չի նախատեսում որեւէ իրավական ընթացակարգ, որի պայմաններում կարող ես պարտավորեցնել պաշտոնատար անձանց անհապաղ կատարել որոշակի քայլեր: Իսկ դասական կարգով դիմել դատարան եւ սպասել տարիներ մինչեւ դատական ակտը մտնի ուժի մեջ, ինքներդ եք հասկանում անիմաստ է: Գործուն ճանապարհը Հայաստանում դա մամուլի միջոցով խնդիրը բարձրացնելն է»,- ասաց նա: Մյուս հարցին, թե ՄԻՊ-ին դիմե՞լ եք այս խնդրով, պաշտպանն ասաց, որ կփորձի, բայց դրա հետ եւս հույսեր չի կապում: «Ոչ մի անգամ օգուտ չենք ստացել մարդու իրավունքների պաշտպանից, մենք դիմել ենք ռեժիմի փոփոխության համար, նա ոչինչ չի արել»,- ասաց Բաղդասարյանը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի աշխատակից Տիգրան Տոնոյանն էլ մեր զրույցում ասաց, թե Արկադի Վարդանյանի ինքնազգացողություն չի վատացել, ուշագնաց չի եղել, իսկ առողջ մարդուն հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն ՔԿՎ-ն չի տեսնում: Դիտարկմանը, այսինքն՝ Արկադի Վարդանյանը առողջական խնդիրներ չունի, Տիգրան Տոնոյանը դրական պատասխան տվեց. «ոչ չունի»:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը՝ նույն մարդու թունավորման փորձի համար՝ 10 տարվա ազատազրկման: Արկադի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, որում եւ ճանաչվել է մեղավոր:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 7-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5048 դիտում

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում