Գոռ Վարդանյանը սաների ծնողներին խաբելով գումարներ է վաստակում. Տիգրան Չոբանյան

ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի (ՀԱՈՒՖ) նախագահ Տիգրան Չոբանյանը հայտնում է, որ Միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը խաբում է իր ֆեդերացիայի սաների ծնողներին: Ըստ նրա՝ Վարդանյանի ֆեդերացիան չունի ճանաչում միջազգային այնպիսի լուրջ կազմակերպության կողմից, որը զբաղվում է ոլորտի կարգավորմամբ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Չոբանյանը խոսեց Վարդանյանի գործունեությունից:

«Դուքենդո ֆեդերացիան բացարձակապես խաբեբայություն է՝ սկսած անվանումից: Այն չունի միջազգային ճանաչում միջազգային որեւէ կազմակերպության կողմից, որն իրավունք ունի համակարգելու այդ ոլորտը: Բառարաններում դուքենդո բառ չկա, հորինված բառ է: Հետեւաբար՝ նշանակում է, որ այդ ֆեդերացիայում գոտիների շնորհում, դաների շնորհում... ամեն ինչ խաբեբայություն է: Գոռ Վարդանյանն իր բոլոր գոտիներով, դաներով խաբեբայություն է, մարզիչները՝ նույնպես: Այսօր նրանք, ծնողներին խաբելով, գումարներ են վաստակում»,- ասաց նա:

Միեւնույն ժամանակ Չոբանյանը նշեց, որ Վարդանյանն աստիճանաբար կորցնում է հանրության վստահությունը: Ըստ Չոբանյանի՝ քանի որ մեր օրերում տեղեկատվական աղբյուրները շատ են, ծնողները սկսում են հասկանալ, որ իրենց խաբում են: Նա ասում է, որ Վարդանյանն ԱՄՆ-ում նույնպես դուքենդոյի խմբակներ ունի, եւ այնտեղ էլ մարդիկ սկսել են չհամակրել նրան: Դրա պատճառներից մեկն այն է, թե վերջերս ինչպես է Վարդանյանն իրեն պահել Երեւանի քաղաքապետարանի նիստի ժամանակ, երբ ուժ գործադրելով Երկիր ծիրանի խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին հանել է նախասրահից: Մյուս պատճառն այն է, որ ԱՄՆ-ում էլ հայերը սկսել են հասկանալ, որ նրա ֆեդերացիայի գործունեությունում ինչ-որ բան այն չէ:

Չոբանյանն ընդգծում է, որ Վարդանյանը վախենում է, որ այս տեմպերով մոտ ապագայում կկորցնի բիզնեսը, եւ այն փրկելու համար սկսել է օգտագործել իր լծակները, որոնք ունի որպես Երեւանի քաղաքապետի սպորտի գծով խորհրդական: Երեւանի ֆեդերացիաները դարձնում է իրավաբանական անձ իր վերահսկողության տակ պահելու համար:

«Կարատեն վերածել է բիզնեսի եւ այսօր զգում է, որ այդ բիզնեսը կարող է կորցնել: Ի՞նչ պետք է անի: Պետք է, օգտագործելով իր պաշտոնական լծակները, հնարավորին չափ ֆեդերացիաներն իրեն ենթարկի ու դառնա թելադրող, հսկող, կարգավորող՝ Ալ Կապոնե կարատեի դաշտում: Նրա իրական նպատակը դա է. մենք նրան շատ լավ ճանաչում ենք՝ փոքր տարիքից: Որեւիցե մեկին օգնելը Գոռ Վարդանյանի կերպարից ընդհանրապես հեռու է: Նրա նպատակն է պառակտել ֆեդերացիաները: Թուլացած ֆեդերացիաներին ինչ-որ ձեւով խաբելով դարձնել իրեն ենթակա, որպեսզի իր վրա աղոթեն: Լիդերի դիրքեր է ուզում հաստատել մարտարվեստների ոլորտում, ուրիշ ոչ մի բան»,- ասում է նա:

Որպես իրավաբանական անձ արդեն ձեւակերպվել է Երեւանի ուշուի ֆեդերացիան: Ըստ Չոբանյանի տեղեկությունների՝ նման կարգավիճակով գոյություն ունեն նաեւ Երեւանի ծանրամարտի ու սեղանի թենիսի ֆեդերացիաներ: Սա, Չոբանյանի պնդմամբ, կհանգեցնի ֆեդերացիաների պառակտմանը ու կվնասի սպորտին:

«Քաղաքային ֆեդերացիաները, հանդիսանալով իրավաբանական անձ, որպես հասարակական կազմակերպություն անկախ են եւ որեւիցե մեկին չեն ենթարկվում, եւ որ պահին քաղաքային ֆեդերացիան խնդիր ունենա հանրապետական ֆեդերացիայի հետ, այդ պահից սկսվելու է ֆեդերացիայի աշխատանքի պառակտումը: Եթե անհրաժեշտ է ունենալ քաղաքային կազմակերպություն, դա կարող է լինել, բայց ոչ որպես իրավաբանական անձ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հանրապետական ֆեդերացիան պետք է միշտ իրավունք ունենա վերահսկելու մասնաճյուղին:

Չոբանյանը թեմայի շուրջ Վարդանյանի հետ նախկինում զրույցներ է ունեցել եւ կարծել է, թե նա հետ կկանգնի իր մտադրություններից, սակայն դա տեղի չի ունեցել: Այժմ նա միջոցներ է ձեռնարկել: ՀԱՈՒՖ-ն իր անդամ բոլոր մարզիկներին ու մարզիչներին արգելել է մասնակցել քաղաքային ֆեդերացիայի առաջնություններին: Ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որ բոլոր մասնակցողները կհեռացվեն ՀՀ ֆեդերացիայից:

«Այդ դեպքում ի՞նչ է անելու քաղաքային ֆեդերացիան. դառնում է դատարկ կազմակերպություն կնիքով: Եթե նույնիսկ մարզիկները գնան մասնակցեն, զրկվելու են հանրապետական առաջնություններից, միջազգային՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններից, որտեղ Հայաստանից մարզիկներ ուղարկելը միայն ՀԱՈՒՖ-ի իրավասությունն է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ դեպքում քաղաքային ֆեդերացիայի գոյությունը ոչնչով չի արդարացվի, այն կդառնա փուչիկ, որը կօգտագործի քաղաքապետարանի միջոցները:

Բացի նրանից, որ ՀԱՈՒՖ-ը մարզիկներին ու մարզիչներին արգելել է մասնակցել Երեւանի քաղաքային ֆեդերացիայի միջոցառումներին՝ նաեւ պահանջ ունի Գոռ Վարդանյանին: Իր անվստահությունն է հայտնել նրան եւ կոչ արել հրաժարական տալ քաղաքապետի սպորտի գծով խորհրդականի պաշտոնից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12971 դիտում

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է․ տեսանյութ

Հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով․ ԿԳՄՍՆ-ն՝ 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ

Արմեն Գրիգորյանը քննարկման է մասնակցել

Հայաստանի Հանրապետության համը ձեր բերանում է մնալու, պատերազմի եռագլուխ կուսակցության 3 գլխիկնե՛ր․ վարչապետ

Կարկառուն ՀՀԿ-ականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. 5 տասնյակ անուններ. բացառիկ

Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

Ես նորից երգում եմ և նույնիսկ մի փոքր պարում, անհամբեր սպասում եմ․ Սելին Դիոնը հայտարարել է իր վերադարձի մասին

Կատարը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու երկկողմ համագործակցությունը․ դեսպանը Գալյանին հրավիրել է Դոհա

Հաշվետվություն

Նորաշեն գյուղում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել․ ինչ խախտումներ է հայտնաբերել ՍԱՏՄ-ն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 31-ին

ԱՄՆ-ն չի օգնի այն երկրներին, որոնք չեն աջակցել Իրանի դեմ գործողությանը. Թրամփ

C360 պրեմիում՝ ճկունություն և առավելություններ ճամփորդության ամեն պահի

Ավելի քան 45 հազար փոքր հողամասի սեփականատեր տուն կառուցելու հնարավորություն կունենա. նոր փոփոխություններ

Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. ՀՀ-ում Իրանի դեսպանն այցելել է սահմանային անցակետ

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերը

Հայտնի են Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասնակից անձանց նկատմամբ սահմանված խափանման միջոցները

Գրեթե մեկ ամսվա չափով տեղումներ են թափվել մեկ օրում. Մաթևոսյանը թվեր է հրապարակել

Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնը. տեսանյութ

ՀՀ վարչապետը կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Պուտինի հետ

ԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարություն

ՀՀ-ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ. վարչապետը՝ ԵՄ առաքելության նորանշանակ ղեկավարին

Գիտեին, որ այսուհետև ամեն բան այլ է լինելու. «Ամենասիրուն ջրահեղձը»՝ նոր առաջնախաղ Գյումրու թատրոնում

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հրդեհ Սիսիանի խանութներից մեկում

Թրամփը կարծում է, որ Պուտինին կանգնեցնելու միակ ճանապարհը Դոնբասը հանձնելն է. Զելենսկի

Տարբեր հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվողներ են հայտնաբերվել. տեղեկացվել է Ինտերպոլին

Վրաստանի հայերին ակտիվորեն փորձում են համոզել մեկնել ՀՀ և մասնակցել ընտրություններին. Թումասյանը զգուշացրել է

Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Սրբոց Ղևոնդյանց տաճարում կազմակերպվել է ընդունելություն՝ ի պատիվ ԱՄՆ-ում ՀՀ դիվանագիտական առաքելության

Կալուգայից Հայաստան խոպան եկած գործարարը փորձում է ընտրակաշառքով գնել ձեր ու ձեր երեխաների ապագան. Չախոյան

Ինչ է արձանագրվել ձվի արտադրման և սպառման շուկայում. ՍԱՏՄ-ն ամփոփել է արդյունքների մի մասը

Մեղրի քաղաքի ինը հարկանի բազմաբնակարան շենքերի տանիքները վերանորոգված են. վարչապետ. տեսանյութ

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ

ԱՄՆ-ն թույլ չի տա փակել Հորմուզի նեղուցը. Ռուբիո

Կալուգացի ընտրակեղծարարներն իրենց հնարավոր ընտրողներին ոչ միայն փող են տալիս, այլև ուժեղ հայհոյանքներ. Պապոյան

Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունը

Այսօր այդ ձայնագողերը գողանում կամ գնում են ձեր ձայնը, վաղը գողանալու և գնելու են ձեր ապագան. Թորոսյան

Բացի այն, որ չենք վճարել, դա նաև բարոյական գնահատական է մանկավարժ թոշակառուի համար. ևս մեկ նամակ