Բաքվին նյարդայնացնող այցը. Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ

Մարտի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:

Հայտնի է, որ Բակո Սահակյանը հանդիպումներ կանցկացնի նաեւ ԱՄՆ Կոնգրեսում: Հանդիպման հայտարարությունն արդեն հրապարակվել է, եւ հավանաբար, կմասնակցեն Կոնգրեսի հայկական կոկուսի անդամները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բակո Սահակյանի այցն ԱՄՆ նյարդայնացրել է Ադրբեջանի իշխանություններին: Նախօրեին այդ երկրում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել Արցախի նախագահի՝ Վաշինգտոն այցի առնչությամբ:

Պաշտոնական Բաքվին, մասնավորապես, դուր չի եկել այն փաստը, որ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ Կոնգրեսի ադմինիստրատիվ շենքում: Խնդրի առնչությամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը եւս հանդիպումներ է անցկացրել պետդեպարտամենտում՝ իրենց դժգոհությունը հայտնելով այցի հետ կապված:

Տպել
1162 դիտում

ՀՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ

ՀՀ նախագահի հրամանագրով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

ԲՀԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

ՀՅԴ համապետական ցուցակը ամբողջությամբ. այն գլխավորում է Արմեն Ռուստամյանը

6-րդ գումարման ԱԺ-ի հարցուպատասխանը եզրափակվեց փոխադարձ կոմպլիմենտներով. Փաշինյանն ու Բաբլոյանը հին օրերն էին հիշել

Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի մոտ դրական դինամիկա է նկատվում

Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին. Արգամ Աբրահամյան

Առաջին համարը Վարուժան Ավետիսյանն է. «Սասնա Ծռեր»-ը ներկայացնում է առաջին 33 համարները

Մարտուն Գրիգորյանը չի մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին

ԿԳ փոխնախարարը պատասխանել է ՀՊՏՀ-ի ուսանողների բաց նամակին

Նախկին ԱԺ-ի դեպքում մտքիս ծայրով չէի անցկացնի գործել այնտեղ. Արսեն Ջուլֆալակյան

Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

Ներողն ո՞վ է՝ Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը. թքած ունեմ համաներման վրա. «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյան

Էդմոն Մարուքյան, Մանե Թանդիլյան, Արման Բաբաջանյան եւ այլք. «Լուսավոր Հայաստան»-ի տասնյակը

Գյումրու թիվ 18 դպրոցը չի ջեռուցվում. ծնողները խոստանում են բողոքի ցույց անել

Եթե արտագաղթեմ՝ կգտնվեն հայ լրագրողներ, ովքեր կասեն ՝ չե՞ք կարծում, որ ԽԾԲ-ի շնորհիվ եք վիզա ստացել. պատգամավոր

Բերեզովսկու, Ռոհնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը

Ժողովրդին համազգային «ղումարբազության» մեջ ներքաշելը անարգանք է. տոտոների եւ վիվառոների հարցն՝ ԱԺ-ում