Երևան
12 °C
45-ամյա Գրիգոր Գրիգորյանցը երկրորդ կարգի զինհաշմանդամ է: 1995 թվականին, ծառայության վերջին ամսում է վիրավորվել՝ կանգնելով ականի վրա: Նա 24 անգամ վիրահատության է ենթարկվել, երկու անգամ Սթրես կենտրոնում հայտնվել: Կանտուզիայով տառապող Գրիգորն ունի կին ու երկու անչափահաս երեխա, որոնց պահելը վերջինիս համար չափազանց դժվար ու ծանր է:
Զորացրվելուց եւ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Գրիգորը երկար ժամանակ չի կարողացել գտնել փաստաթղթերը: Զինկոմիսարիատում ասել են, որ դրանք կորել են. «Ես անձնագիրս եւ մնացած փաստաթղթերը հանձնել էի իրենց ու հետո չէի վերցրել, բայց ինձ համոզում էին, որ չեմ հանձնել, ահագին ժամանակ պահանջվեց, մինչև որ գտնվեց ու ինձ վերադարձվեց»,- մեզ հետ զրույցում պատմեց Գրիգորը եւ հայտնեց, որ մինչ այդ չի կարողացել օգտվել անգամ հաշմանդամության թոշակից:
Ավելին՝ Գրիգոր Գրիգորյանցը զոհված ազատամարտիկ է համարվել եւ «վերակենդանացել» է 1997 թվականին՝ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հրամանի համաձայն, սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը տեղի ունեցած զինհաշմանդամների եւ զոհված ազատամարտիկների պարգևատրման արարողության ժամանակ:
Գրիգոր Գրիգորյանցի «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանը
«Ես այդ ժամանակ դեռ ձեռնափայտով էի, ինքնուրույն քայլել չէի կարողանում, բայց գնացել էի: Հերթով կարդում էին՝ մեկ վիրավոր զինծառայողի անուն ազգանուն, մեկ՝ զոհված ազատամարտիկի, իսկ երբ հերթը հասավ ինձ՝ անունս կարդացին որպես զոհված ազատամարտիկ»,-պատմում է Գրիգորը եւ ասում, որ վայրկյաններ անց հենց զինակից ընկերների միջոցով էլ դահլիճում հայտնել են, որ Գրիգոր Գրիգորյանցը զոհված չէ, այլ ներկա է:
Պատմում է, որ մոտեցել են իրեն, ներողություն խնդրել թյուրիմացության համար եւ «հետմահու» հանձնել «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանը: Նախ, փաստաթղթերի կորուստը, ապա սխալ տեղեկությունը վերջինիս կենդանության մասին՝ մեծ դեր են խաղացել երկրորդ կարգի զինհաշմանդամի կյանքում:
2007 թվականին Գրիգորը հերթագրվել է բնակարանի համար, գնացել է Պաշտպանության նախարարության զինվորական սոցիալական աջակցության վարչություն, ներկայացրել բոլոր փաստաթղթերը եւ սպասել, որ իրեն էլ տուն կտան, եւ երկու անչափահաս երեխաների համար կկարողանա մի փոքր բարվոք վիճակ ստեղծել:
Բայց 2014 թվականին մեկ այլ խառնաշփոթի է հանդիպել՝ հերթական անգամ իր ողջ լինելու առեղծվածային պատմության ականատեսը լինելով: Գրիգորը պատմում է, թե ինչպես է ՊՆ զինվորական սոցիալական աջակցության վարչություն գնալուց հետո երեք տարբեր պատմություններ եւ փաստաթղթային ձևակերպումներ տեսել իր անվան շուրջ. «Երեք տարի առաջ նոր կենդանացել եմ ես»,- ասում է նա:
Զինվորական սոցիալական աջակցության վարչությունում պահվող Գրիգոր Գրիգորյանցի փաստաթղթերի առաջին տարբերակում նա արդեն վաղուց զոհված ազատամարտիկ է, երկրորդում՝ երկրորդ կարգի զինհաշմանդամ, ողջ է, ունի կին, երկու անչափահաս երեխա, ստանում է թոշակ, իսկ երրորդով՝ Գրիգոր Գրիգորյանցն աշխատում է, բանվոր է:
«Բանվոր պահակության համար 64 հազար աշխատավարձ եմ ստանում, 60 հազար տան վարձ վճարում: 74 հազար դրամ էլ զինվորական թոշակ եմ ստանում, որով էլ կոմունալ վճարումներն եմ կատարում: Տունը ցուրտ է, բայց 35 հազար ամսական հոսանքի փող է գալիս, գազ, լույս, էլ ի՞նչ է տակը մնում՝ երկու փոքր երեխա եւ գոյատևման պայքար», -ասում է Գրիգորը: Բնակարան ստանալու համար միակ քայլը, որ կարող է անել՝ երբեմն սոցապ գնալն է, կամ նամակ գրելն ու սպասելը:
Գիրգոր Գրիգորյանցի աշխատավայրը
Ասում է, որ 11 տարի է՝ սպասում եմ, որ տան հարցը կլուծվի, կկարողանամ գոնե մի քիչ թեթևանալ: Բայց ամեն անգամ նա տարբեր պատմությունների մեջ է ընկնում: Անցյալ տարի՝ 2017 թվականին, Գիրգորը նամակ է գրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, պատասխանը եղել է այն, որ հերթագրվածների մեջ 114-րդն է, որոնց անհապաղ ապահովելու են բնակարանով: «Սակայն, երբ վերջին անգամ գնացի, ասացին, որ հերթ գաղափար այլևս գոյություն չունի, վերջին հրամանով բոլորը անհապաղ ստանալու են բնակարաններ:
Գրիգոր Գրիգորյանցի անվան շուրջ փասատաթղթերի տարբեր ձևակերպումների եւ կրկնվող թյուրիմացությունների վերաբերյալ «ՀԺ»-ն փորձեց տեղեկատվություն ստանալ Պաշտպանության նախարարությունից: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին ուղված մեր հարցման մեջ նշել էինք, որ Գրիգոր Գրիգորյանցը երեք տարբեր սոցիալական կարգավիճակներով է ներկայացված, փորձեցինք պարզել, թե այս տեղեկություններից որն է իրականությանը համապատասխանում եւ ինչ սխալմունք է եղել տվյալ անձի հետ կապված, ինչն էլ խոչընդոտ է հանդիսացել, որ վերջինիս բնակարանով ապահովելու գործընթացն այդքան ձգձգվել է: Նախարարին ուղղված մեր հարցերի մեծ մասը մնացին անպպատասխան:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին միայն, որ Գրիգոր Գրիգորյանցը հաշվառված է ՊՆ զինվորական սոցիալական աջակցության վարչությունում, որպես 2-րդ խմբի զինհաշմանդամ, ստանում է 74 հազար դրամ զինվորական թոշակ: Նաև ընդգրկված է Երևանի քաղաքապետարանի կողմից պաշտպանության նախարարություն ուղարկված կարիքավորների՝ բնակարանի հերթացուցակում:
ՊՆ նշել է, որ Գրիգորյանցի բնակարանի հարցը սահմանված կարգով կքննարկվի մինչև 2018 թվականի ավարտը:
Նշենք, որ մի քանի ամիս առաջ Գրիգոր Գրիգորյանցին զինվորական սոցիալական վարչությունից ասել էին, թե 2018 թվականին իրեն բնակարան կտրվի: Նույնը օրեր առաջ «ՀԺ»-ին բանավոր պատասխանել էր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ասելով, որ 2017 թվականի բյուջեն բավարարել է միայն առաջին խմբի զինհաշմանդամներին, զոհված ազատամարտիկների կարիքավոր ընտանիքներին բնակարաններով ապահովելուն:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ 2018-ին նախատեսվում է բոլոր երկրորդ կարգի զինհաշմանդամների կացարանի հարցը լուծել: Սակայն մեր գրավոր հարցմանը՝ ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, որ առաջիկայում բոլոր երկրորդ կարգի զինհաշմանդամ, սոցիալապես անապահով անձանց տրամադրվելու են բնակարաններ, ՊՆ-ից պատասխան չստացանք:
Աղունիկ Հովհաննիսյան
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 20-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT