Երեւանցիները համտեսեցին աշխարհի ամենաերկար գաթան

21/03/2018 schedule15:04

Այսօր Տերյան փողոցում տոնական տրամադրություն էր, ուրախ երաժշտությամբ եւ բարձր տրամադրությամբ մարդիկ մասնակցում էին աշխարհի ամենաերկար գաթան համտեսելու գործընթացին: Երեւանում «Պանդոկ Երեւանը»-ի Տերյան փողոցի մասնաճյուղում ներկայացվեց 4000 սմ երկարության եւ 40 սմ լայնությամբ աշխարհի ամենաերկար գաթան: Այն կշռում էր 240կգ, որը համարժեք է 300 սովորական գաթայի քաշին:

4000 սմ երկարություն եւ 40 սմ լայնությամբ գաթան

Խոսելով գաթայի պատրաստման գործընթացի մասին՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքները տևել են մեկ շաբաթ, իսկ գաթան թխվել է 2 օրում: Այն պատրաստելու համար պահանջվել է 55կգ ալյուր, 20կգ շաքարավազ, 75կգ կարագ, 25կգ նուշ, 300 ձու և 30կգ հայկական չիր:

Գաթան նման ձեւով պատրաստելու եւ ծրագիրն իրականացնելու մտահաղացումը «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպությանն է, որը  հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություններով: Կազմակերպության մարկետինգի բաժնի ղեկավար Անահիտ Գեւորգյանը «ՀԺ»-ին փոխանցեց, որ տարիներ շարունակ իրենց համար սկզբունքային է ոչ միայն մշակութային արժեքների պահպանումը, այլեւ տարածումն ու օգտագործումը, ուստի նման նախաձեռնությունն էլ ծրագրի շրջանակներում է եղել:

«Ընտրեցինք հայկական ծիսական աղանդերներից մեկը՝ գաթան, ամենաերկար եւ յուրօրինակ պատրաստման ձեւն օգտագործելով՝ փորձեցինք երեւանաբնակների, հյուրերի եւ զբոսաշրջիկների համար իրադարձային ներկայացնել: Նպատակն է՝ հայակական աղանդերը ներկայացնել հետաքրքիր միջոցառման շրջանակներում: Անահիտ Գեւորգյանը նշեց, որ նմանատիպ ֆորմատով հետաքրքիր միջոցառումները շարունակական են լինելու, սակայն դժվարացավ ասել, թե հաջորդը որն է լինելու:

Գաթան հայ ավանդական խոհանոցում առավել տարածված ու սիրված աղանդեր է: Հնուց ի վեր այն զարդարում է տոնական գրեթե բոլոր սեղաններն ու հաջողություն եւ երջանկություն խորհրդանշում: Հնում գաթան պատրաստում էին առավելապես տոնական կամ ծիսական առիթներով` Նոր տարվա, Բարեկենդանի, Տեառընդառաջի, հարսանեկան ծիսակատարությունների, հյուրասիրությունների, տոնական այցելությունների դեպքում: Տարբեր շրջաններում ընդունված էին գաթայի պատրաստման տարբեր եղանակներ` կլոր, եռանկյունի, քառակուսի, լուսնաձեւ, իսկ չափերը կարող էին լինել տարբեր՝ մեծ կամ փոքր:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
3502 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ