Կառավարության նախաձեռնությամբ վաղը՝ մարտի 23-ին, ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

22/03/2018 schedule13:44

Այսօր կառավարության նիստում մի շարք նախագծերի թվում հավանության արժանացավ մարտի 23-ին ԱԺ ար­տա­հերթ նիստ գումարելու վերաբերյալ կառավարության նախաձեռնությունը: Արտահերթ նիստի օրակարգում ներառված են առաջին ընթերցման ժամանակ ծավալուն քննարկումների առարկա դարձած «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մա­­սին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատա­րե­լու մա­սին նախագիծը, «Հանրաքվեի մասին» օրենքի, «Կառա­վարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքների փաթեթի եւ այլ նախագծեր:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խնդրանքով օրակարգից հանվեց Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին գումար հատկացնելու մասին նախագիծը. դատական դեպարտամենտի հետ որոշ տեխնիկական հարցեր կային շտկելու:

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը ներկայացրեց «Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարի», «Մոր եւ մանկան առողջության եւ ընտանիքի պլանավորման/վերարտադրողական առողջության բարելավում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը հաստատելու մասին նախագիծը: Դրանով սահմանվում է 212 հազար դոլարի չափով դրամաշնորհի հատկացման պայմանագիր կնքել Առողջապահության ազգային ինստիտուտի հետ՝ համապատասխան ծրագրային նպատակների իրականացման համար:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման օրենքի նախագիծը: Քոչարյանը նշեց, որ ԵՄ-ն ավարտել է համաձայնագրի առանձին դրույթների ժամանակավոր կիրառման համար ներպետական գործընթացները, այսինքն՝ Հայաստանի վավերացումից հետո համաձայնագրի որոշ դրույթներ կկիրառվեն մինչեւ համաձայնագրի վերջնական ուժի մեջ մտնելը:

Կարեն Կարապետյանն անդրադառնալով այլ երկրների հետ վիզային ռեժիմի հեշտացմանը, նշեց, որ մի քանի երկրների հետ վիզային ռեժիմի փոփոխությունը որեւէ վտանգ եւ խնդիր չի պարունակում, բայց ուշացվում է:

Հավանության արժանացավ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայի վավերացման օրենքի նախագիծը: Այն ներկայացնող Վարդան Արամյանը նշեց նաեւ, որ ընթացիկ տարում Ղրղզստան, Ուզբեկստանի եւ Սեյշելյան կղզիների հետ նման պայմանագրի ստորագրման ընթացակարգերը գրեթե ավարտված են, իսկ մինչեւ տարվա վերջ նախատեսվում է եւս 4 երկրի հետ ավարտել բանակցությունները եւ պատրաստվել ստորագրման:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությանը եւ միջոցառումների ծրագիրը»: Այդ ծրագիրը նպատակ ունի բնական ռեսուրսների, շրջակա միջավայրի օբյեկտների ամբողջական միասնական հաշվառման համակարգ ստեղծել եւ նախատեսում է մինչեւ 2022 թ. շուրջ 22 միջոցառում իրականացնելու:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց ներդրումային ծրագրին հավանություն տալու եւ «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը հողամաս օտարելու մասին որոշման նախագիծը: Դրանով նախատեսվում է Մոնթե Մելքոնյան փողոցի հարակից տարածքում կառուցել երիտասարդական ավան, որը կունենա շուրջ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտի, մանկապարտեզ։ Ներդրումները կկազմեն 52 մլրդ դրամ, իսկ իրականացման ընթացքում 2400 աշխատատեղ։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ., ավարտը` 2021-ին:

Վերոնշյալ բոլոր նախագծերը արժանացան կառավարության հավանությանը: Կառավարությունը հավանություն տվեց նաեւ արժանի Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած «Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» նախագծին: Դրանով նախատեսվող քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Ֆիրդուսի շուկայի եւ հարակից տարածքներից «կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին եւ խարխուլ շինություններով»:

Տպել
2093 դիտում

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան