Ճիշտ աբրած տղա եմ. Չարբախցի Գեղամը զարմացել է՝ ինչու են իրեն մարդասպան սարքել

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով այսօրվա նիստին ցուցմունք տվեց Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Վերջինս դատարանում ասաց, որ դեպքից որոշ ժամանակ առաջ այս գործով վկա Ռուբեն Խաչատրյանի (բարձրաստիճան ոստիկաններից մեկի փեսան,-հեղ.) հետ գնացել է Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանին հիվանդատես: Վերջինս, ըստ էության, ասաց այն ինչ այս գործով նիստին պնդել էին նրա հարազատներ: Ըստ այդմ՝ խոսակցությունների ժամանակ, Արա Վարդանյանն այս գործով մեկ այլ վկայի՝ Լեւոն Մեսրոպյանին ասել է, որ վարդենիսցի մեկն իրեն գումար է պարտք (խոսքն այս գործով վկա Վահագն Մանուկյանի մասին է, ով եւ պարտք է եղել Ճըվճվ Արոյին,-հեղ.) խնդրել գտնել նրան, վերջինս էլ խոստացել է հետաքրքրվել: Արա Վարդանյանը խոսել է 2000 դոլար գումարի մասին, սակայն քիչ անց, ըստ Պետրոս Իսրայելյանի, Լեւոն Մեսրոպյանին է մոտեցել Արա Վարդանյանի մտերիմ Մուշեղ Մուշեղյանն, ով սպանված անձանցից մեկն է ու ասել, որ գումարը ոչ թե 2000, այլ 20 000 ԱՄՆ դալար է: Շարունակելով ցուցմունքը, Պետրոս Իսրայելյանն ասաց, որ մի քանի օր հետո իր տուն է գնացել Վահագն Մանուկյանը եւ ասել, որ իր պարտքը 200 դոլար է, ինչպես նաեւ նշել, որ պարտքը կտա: Այնուհետեւ գումարի վերաբերյալ խոսակցություն է եղել նրա ընկերոջ՝ Արամ Պետրոսյանի եւ Մուշեղ Մուշեղյանի միջեւ:  Նրա խոսքով՝  Մուշեղ Մուշեղյանը Արամ Պետրոսյանի հետ կոպիտ է խոսել:

Ըստ այդմ՝ Արամ Պետրոսյանն ու Մուշեղ Մուշեղյանը, պայմանավորվել են դրսում որեւէ տեղ «ժամադրվել», եւ ինքը նույնպես որոշել է գնալ հանդիպմանը, սակայն հետագայում որոշվել է հանդիպումն անցկացնել ոչ թե դրսում, այլ Պետրոս Իսրայելյանի «տանը»՝ կնոջը պատկանող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում: Այդ նկուղային հարկի մասին խոսելիս Իսրայելյանը պարբերաբար այն անվանում էր «մեր տունը»: Իր ցուցմունքում Իսրայելյանն ասաց, որ դեպքի օրը «իրենց տանն է» եղել, երբ դռան ուժեղ ձայն է լսել՝ ներս է մտել Մուշեղ Մուշեղյանը «Հետո Գեւորիկս, որը ոնց որ իմ երկրորդ տղեն լիներ (դեպքի օրը սպանվել է,-հեղ.), ասաց՝ էս ի՞նչ ձեւ ես մտնում, հետո քֆուր, կրակոց, Գեւորիկը հանեց դանակը, փաթաթվան իրար: Կրակոցների ժամանակ, չեմ հիշում՝ ոնց եղավ, դուրս եկա, մի քանի րոպե հետո եկա, տեսա՝ Գեւորիկն ընկած, տարանք հիվանդանոց: Էս ա եղել սաղ պատմությունը: Իսկ թե մեղադրող կողմն ինչո՞ւ է ասում մարդասպան, ես չեմ կարող հասկանալ: Ինձ լավ են ճանաչում, ես ճիշտ մարդ եմ, ճիշտ աբրած տղա եմ: Սաղ կյանքս նենց եմ արել, որ մեկը մեկի ոտք չտրորի»,- դատարանին հայտնեց Պետրոս Իսրայելյանը: Վերջինիս պաշտպան Միհրան Պողոսյանը հարցրեց, թե եթե Իսրայելյանն իսկապես Մուշեղ Մուշեղյանին ծեծելու սպանելու նպատակ ունենար, դա կանե՞ր իր տանը: «Ես չեմ պատկերացնում: Ես հյուր հարգող տղա եմ: Իմ համար տունը շատ թանկ բան ա: Ես տան մեջ անգամ ձայնս չեմ բարձրացնի: Տան մեջի մարդուն հարգում են, տան մեջ մարդ չեն ծեծում: Կարող ա մեղադրողը տենց բաներ ունի, տան մեջ մարդ ա ծեծում»,- ասաց Պետրոս Իսրայելյանը եւ դատարանի կողմից նկատողություն ստացավ մեղադրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Պետրոս Իսրայելյանը հրաժարվեց պատասխանել մեղադրող կողմի հարցերին:

Մեղադրող դատախազները, այնուամենայնիվ, որոշեցին մի քանի հարց հնչեցնել, ինչի ժամանակ Պետրոս Իսրայելյանը պարբերաբար կրկնում էր՝ չեմ պատասխանում: Մեղադրող Արգիշտի Քյարամյանը կրկնեց Պետրոս Իսրայելյանի խոսքերը՝ ճիշտ ապրելու մասին ու խնդրեց պարզաբանել, թե ո՞րն է ճիշտ ապրելն, ըստ Պետրոս Իսրայելյանի: Սակայն քանի որ ամբաստանյալը հրաժարվել էր մեղադրող կողմի հարցերին պատասխանելուց, հարցի պատասխանը չհնչեց: Մեղադրող դատախազն այս հարցի պատասխանը ստանալու համար այլ ելք գտավ. «Միջնորդում եմ հնարավորություն տալ քիչ առաջ ցուցմունք տված անձին պարզաբանել, թե ինչ է նշանակում «ճիշտ աբրել», եւ «ճիշտ աբրող մարդ» հասկացությունները,- դատարանին դիմելով ասաց Արգիշտի Քյարամյանը, սակայն Պետրոս Իսրայելյանը հրաժարվեց պարզաբանել, իսկ դատավորն էլ ասաց, որ դա ամբաստանյալի իրավունքն է:

Մեղադրողի հնչեցրած «ճիշտ աբրել», եւ «ճիշտ աբրող մարդ» հասկացությունները փոքրիկ իրարանցում առաջացրեց դահլիճում ներկա գտնվողների մոտ, նրանց կարծես անհանգստացրել էր այն հանգամանքը, որը շատերը «ճիշտ աբրել», եւ «ճիշտ աբրող մարդ» հասկացությունները չեն տարբերում: Մի քանի հարց հնչեցնելուց հետո տեսնելով, որ ապարդյուն է, մեղադրողները հրաժարվեցին այլ հարցերը եւս հնչեցնել:

Դատարանում այսօր հրաժարվեց ցուցմունք տալ ինչպես Նորատուսցի Ալիկը, այնպես էլ՝ նրա թիկնապահ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը: Դատարանը հրապարակեց նախաքննության ընթացքում տված Գասպարյանի ցուցմունքները: Պարզվեց, որ վերջինս ցուցմունքների արձանագրության տակ իր անունը գրել էր «Բդո Գասպարյան»: Իսկ մի ցուցմունքի արձանագրության տակ էլ նրա անվան փոխարեն գրված է եղել. «Արմեն Լյովայի Բանդուրյան»,- շփոթելով Նորատուսցի Ալիկի հետ:

Նախաքննության ընթացքում Գասպարյանը հայտնել էր, որ ճանաչում է սպանված Մուշեղ Մուշեղյանին մոտ 7 տարի եւ Չարբախցի Գեղամին: Վերջինիս հետ ծանոթացել է Գեղամին պատկանող ավտոլվացման կետում, խոսակցություն է եղել մեքենան վաճառելու շուրջ: Նա նույնպես նշել է, որ դեպքի օրը Ալիկ Բանդուրյանի հետ եղել է Դիլիջանում: Նա նշել է, որ իրեն ծանուցում չեն ուղարկել, հետեւաբար իրեն բերման են ենթարկել առանց որեւէ հիմքի: Նա նշել է, որ բերման ենթարկվելիս եղել է «Լեքսուս» մակնիշի մեքենայով, հարցին, թե ձեզ ուղեկցե՞լ են, Բդոն պատասխանել է, որ չեն եղել ուղղակի մյուս ընկերների հետ, խանութ գնալիս են եղել, ովքեր կրկին «Լեքսուս» մակնիշի մեքենայով են եղել. «Բոլորսի, ընկերներով բերել են ոստիկանություն»,- ասել է Գասպարյանը:

Դատարանը մի քանի դատական նիստերի ընթացքում փորձել է ապահովել այս գործով իրեղեն ապացույց ճանաչված եւ Պետրոս Իսրայելյանի կնոջը՝ Անժելա Մանուչարյանին պատկանող մեքենայի զննությունը դատարանի վարչական շենքի տարածքում, որը, սակայն չի հաջողել: Մեքենան պահվում է ճանապարհային ոստիկանությունում, եւ ՃՈ-ից մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանին բանավոր կերպով հայտնել էին, որ հնարավոր չէ առանց վնասելու այն հասցնել դատարան, ուստի դատարանը որոշեց հենց տեղում՝ մեքենայի պահման վայրում այն զննել: Ալիկ Բանդուրյանի պաշտպանները հայտնեցին, որ մեքենայի զննությունը հնարավոր է անցկացնել առանց Բանդուրյանի՝ ելնելով նրա առողջական վիճակից: Այսպիսով՝ վերջինս չի մասնակցի այդ իրեղեն ապացույցի զննությանը:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 3-ին՝ ժամը 14:00-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9180 դիտում

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին

Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին

Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ

Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին

Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում