Երիտասարդ լուսանկարիչը Կեմերովոյի հրդեհից 30 երեխայի է փրկել՝ ուսապարկի «խաղալիքի» շնորհիվ

Տեղեկություններն այն մասին, որ երիտասարդ մի տղա Կեմերովոյի առեւտրի կենտրոնի աղետալի հրդեհի ժամանակ 30 երեխայի կյանք է փրկել, արդեն տեւական ժամանակ է շրջում է սոցցանցերում, սակայն տեղեկատվության իսկությունը ԶԼՄ-ներն այդպես էլ չէին կարողանում պարզել, քանի որ ոչ մի գրառման մեջ չի եղել անուն, տվյալներ, լուսանկար: Ինֆորմացիան ավելի շատ միֆի է նմանվել:

Եվ ահա այսօր հաստատվել է, որ այն, ինչի մասին շարունակ գրում են համացանցում, իրականություն է, այդ երիտասարդն իսկապես հերոսական քայլ է կատարել, սակայն հենց ինքն է ցանկանում մնալ գաղտնի, լրատվամիջոցներից ու աղմուկից հեռու, որովհետեւ երիտասարդն ինքը իրեն հերոս չի համարում: 

Комсомильская правда-ի լրագրողը երիտասարդին հանդիպել է այն շտաբում, որը բացվել է Կեմերովոյում՝ հրդեհից տուժածների ընտանիքների աջակցման համար: Պարզվում է՝ տղան առեւտրի կենտրոնում է մնացել 16 ժամ, պատմել են շտաբում հավաքված ծնողները, որոնց երեխաները փրկվել են նրա շնորհիվ:

Երիտասարդը՝ լուսանկարիչ Եվգենին, իմանալով, որ իրենով լրագրողներ են հետաքրքրվում, խնդրել է գոնե չհրապարակել իր ազգանունը:

Եվգենին մասնագիտությամբ լուսանկարիչ է ու աշխատել է միջոցառումների կազմակերպման կենտրոններից մեկում, որը տեղակայված է եղել առեւտրի կենտրոնում ու եղել է ամենամոտը մանկական դահլիճներին: 

Երիտասարդին հաջողվել է 30 երեխայի կյանք փրկել՝ շնորհիվ իր ուսապարկի տարողության ու զարմանալի զուգադիպության: Ուսապարկում եղել են տարբեր իրեր՝ նախատեսված լուսանկարներին հետաքրքրություն հաղորդելու համար, իրերի շարքում նաեւ հակագազ դիմակ է եղել, որը Եվգենին կիրառել է որպես խաղալիք՝ տալով երեխաներին նրանց լուսանկարելիս:

Նկատելով ծուխն ու կրակը՝ մանկական սրահների կողմում, նա արագորեն կողմնորոշվելով հագել է դիմակն ու մտել առաջին դահլիճը, հավաքել երեխաներին, ծխի ամպերի միջից նրան հաջողվել է դուրս բերել ու փրկել 30 երեխայի:

Այն մասին, որ մոտակա կինոդահլիճներում փակված են մնացել 41 երեխաներ, Եվգենին գաղափար անգամ չի ունեցել, իմանալուց հետո չի կարողացել հավատալ, որ իրեն գուցե կհաջողվեր փրկել էլի փոքրիկների:

Հերոս լուսանկարիչը չի պատմել ու չի հայտարարել այն մասին, որ ինքն է համացանցի այդքան քննարկվող երիտասարդը, սոցցանցի իր էջում հրդեհից հետո կարճ գրառում է արել՝ «Ես լավ եմ, ամեն ինչ կարգին է, ցավում եմ բոլոր այն երեխաների համար, որոնց  կյանքը չի հաջողվել փրկել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40192 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել