Երևան
12 °C
Արդեն մեկ ամիս է անցել Դավթաշենի կամրջից մոր եւ դստեր նետվելու դեպքից, սակայն շատ հարցեր դեռ մնացել են անպատասխան: Թե ինչն է դրդել Գայանե Հարությունյանին դստեր հետ նետվել կամրջից, դեռ հայտնի չէ, մեկ ամիս անց դեռ դեպքի շարժառիթը չի պարզվել:
Գայանե Հարությունյանի մայրը՝ տիկին Ալեքսանդրան, մեր զրույցում չցանկացավ խոսել գործի քննության ընթացքի մասին: «Մենք դեռ չգիտենք ոչ ընթացքը..., ոչ մի բան»,- այսքանով եզրափակեց իր խոսքը տիկին Ալեքսանդրան՝ միաժամանակ տեղեկացնելով, որ չի ցանկանում զրուցել լրագրողների հետ:
Դավթաշենի կամրջից փետրվարի 15-ին դստեր հետ ինքնասպանություն գործած Գայանե Հարությունյանի նկատմամբ նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն։ Փորձագետին հարցեր են առաջադրվել՝ պարզելու դեպքին նախորդած ժամանակահատվածում երիտասարդ կնոջ հոգեբանական վիճակը։ Արդյո՞ք նրա հոգեբանական վիճակը կարող էր նրան դրդել ինքնասպանության, թե՞ ոչ, եթե՝ այո, ապա որո՞նք են այդ վիճակի զարգացման պատճառները:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել: Նա ասաց, որ քրեական գործի շրջանակում հարցաքննվել են բազմաթիվ անձինք, քննություն է տարվում պարզելու շարժառիթը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (դիտավորյալ սպանություն) մասով եւ 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։
Մեզ հայտնի դարձավ, որ հարցաքննվել են նաեւ Գայանեի ծնողները: Նախկին ամուսինը հարցաքննվել էր դեռ դեպքի հաջորդ օրը:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 37-ամյա Գայանե Հարությունյանը դստեր՝ 9-ամյա Անահիտի հետ այցելել է «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ, պիցցա վերցրել եւ դուրս եկել: Մեզ հայտնի դարձավ, որ այդ ընթացքում մայրը երեխային տարել է նաեւ պիցցայանոցի խաղասրահ, ժամանակ անցկացրել դստեր հետ: Հարակից տարածքում առկա արտաքին տեսանկարահանող սարքերի միջոցով փորձ է արվում պարզել նրանց երթուղին` թե կինը եւ երեխան սննդի կենտրոնից ինչ երթուղային են նստել եւ ինչ ուղղությամբ են գնացել: Գայանե Հարությունյանը ամուսնալուծվել է 8 տարի առաջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա
Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ
Defence Cyber Marvel 2026․ ՄԹ-ն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում
Պետական աջակցությամբ շուրջ 85 հա ջերմատուն է հիմնվել, ընթացքի մեջ է ևս 64 հա-ի կառուցումը․ Պապոյան․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ խնդրի հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ենք եկել. Արաղչի
Վահագն Խաչատուրյանը պետական այցով ժամանել է Աթենք․ տեսանյութ
Շաքարային դիաբետ ունեցողներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ․ ովքեր կարող են ստանալ դրանք
Դեսպան Խաչատրյանը և Լյուբչանսկին քննարկել են Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման ընթացքը
Ամփոփվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության 2025 թվականի աշխատանքները
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Գրկից գիրկ են թռնում. ընթացքում իրար կհարվածեն, վերջում օլիգարխիկ առանձնյակները կմիավորվեն. տեսանյութ
Վերահաստատվել է համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը․ ԲՏԱ նախարարն ընդունել է Բուլղարիայի դեսպանին
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու խափանման միջոցները փոխվել են
Աքորի բնակավայրում հրդեհ է բռնկվել
Քաղաքաշինության կոմիտեն գնում է քաղաքաշինական բոլոր գործընթացների թվայնացման ճանապարհով․ Եղիազար Վարդանյան
Հորմուզի նեղուցի մի մասը մի քանի ժամով կփակվի․ Իրանը ռազմածովային զորավարժություն է անցկացնում
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պետական այցը Հունաստանի Հանրապետություն կմեկնարկի շատ շուտով․ դեսպան
Լարս տանող ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
Քննարկվել են Առաքել Աֆրիկյանի տան և Կեչառիսի Սուրբ Գրիգոր եկեղեցու որմնանկարների էսքիզային նախագծերը
Հայաստանը շարունակելու է քայլերը ավելի ներառական և դիմակայուն սննդային համակարգեր ստեղծելու ուղղությամբ
Ինչու է ուշացել պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը և երբ այն կտրամադրվի․ նախարարությունը հստակեցրել է
Լավ, սո՛ւս, չի կարելի․ դատական նիստի ժամանակ Վարդան Ղուկասյանը նախատել է որդուն՝ Սպարտակին
Արմեն Գրիգորյանն ու Գերտ Յան Կուպմանը Հայաստան-ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր են քննարկել
Սամվել Կարապետյանի որդուն սպասարկող «Մայբախի» վարորդը տուգանվել է. հայտնի է, թե որքան և ինչի համար
Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը
Ճապոնիայի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև նոր ծրագրային փաստաթուղթ է ստորագրվել
Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներին է ներկայացվել Աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 17-ին
ՀՀ նախագահը պետական այցով կմեկնի Հունաստան
2025-ին քննվել է 90 հազար 931 քրեական վարույթ․ ՔԿ կոլեգիայի նիստում ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքները
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Գերտ Յան Կուպմանին․ ավիացիոն ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր են նաև քննարկվել
Էդգար Ղազարյանը երկրորդ անգամ պարտվեց դատը․ զրպարտությունները և վիրավորանքներն անարձագանք չեն մնալու․ Սիմոնյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 4-5, մի քանի մարզում՝ 6-9 աստիճանով․ տեղումներ կլինեն
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը
Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հռոմում Հայաստանը ներկայացրել է 2026-ին Երևանում կայանալիք COP17 համաժողովի տեսլականը
Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
Արմեն Գրիգորյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր
Հուշանվեր-թղթադրամով վճարում կատարած տղամարդը հայտնաբերվել է. նա ունեցել է 46 հատ նման թղթադրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT