Պատգամավորների պատմական այցը ԱՄՆ՝ պետբյուջեի վրա նստել է 6 միլիոն ՀՀ դրամ՝ 12 հազար դոլար

Մարտի սկզբին Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի հայ պատգամավորներն աշխատանքային այցով մեկնեցին ԱՄՆ-ն: Այցը որակվեց պատմական: Աշխատանքային խումբը գլխավորում էր ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, իսկ պատվիրակության կազմում էին՝ ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը, ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանը, Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Խոջայանը: Նրանք մարտի 5-9-ը ներառյալ Վաշինգտոնում են եղել, իսկ մարտի 10-11-ին՝ Նյու Յորքում:

Պատգամավորների ԱՄՆ կատարած այցի ծախսերը պարզելու համար ՀԺ-ն դիմել էր ԱԺ աշխատակազմին, որտեղից տեղեկացրել էին, որ այն կարգավորվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2335-Ն որոշմամբ:

Կառավարության նշյալ որոշման համաձայն՝ Վաշինգտոն գործուղվելու դեպքում պետական բյուջեից պաշտոնյային տրամադրվում է 103 ԱՄՆ դոլարի չափով օրապահիկ, իսկ մեկ գիշերակացի ծախսի համար պատգամավորներին ԱԺ բյուջեից հատկացվել է 218 ԱՄՆ դոլար:

Այսպիսով, մարտի 5-ից 9-ի համար պատգամավորներից յուրաքանչյուրին Վաշինգտոնում սնվելու համար պետական բյուջեից տրվել է 515 ԱՄՆ դոլար կամ 247 հազար դրամ: Միայն Վաշինգտոնում սնվելու համար պատվիրակությանը տրամադրած գումարը կազմել է 3100 ԱՄՆ դոլար կամ 1 մլն 500 հազար ՀՀ դրամ: Վաշինգտոնում 5 օր գիշերելու համար յուրաքանչյուր պատգամավորի տրվել է 1100 ԱՄՆ դոլար կամ կամ 530 հազար ՀՀ դրամ, իսկ պատվիրակությանն ընդհանուր տրվել է 6 հազար 550 ԱՄՆ դոլար կամ 3 մլն 100 հազար ՀՀ դրամ: Այսպիսով, ԱՄՆ-ի մայրաքաղաքում սնվելու եւ քնել-արթնանալու համար հարկատուների հաշվից պատվիրակությանը տրամադրվել է 9 հազար 650 ԱՄՆ դոլար կամ 4 մլն 622 հազար ՀՀ դրամ:

Պատմական այցի ծախսերն այսքանով չեն սահմանափակվում: Պատվիրակությունը երկու օր գտնվել է Նյու Յորքում: Յուրաքանչյուր պատգամավորի որպես օրապահիկ երկու օրվա համար տրվել է 202 ԱՄՆ դոլար կամ 97 հազար ՀՀ դրամ, իսկ ամբողջ պատվիրակությանը հատկացվել է 1,212 ԱՄՆ դոլար կամ 580 հազար դրամ: Պատգամավորներից յուրաքանչյուրի նյույորքյան երկօրյա գիշերակացը պետական բյուջեի վրա արժեցել է 492 ԱՄՆ դոլար կամ 235 հազար ՀՀ դրամ, իսկ պատվիրակության անդամներինը միասին՝ 3 հազար ԱՄՆ դոլար կամ 1 մլն 115 հազար ՀՀ դրամ:

Այսպիսով, մարտի 5-ից 12-ն ԱՄՆ կատարած պատմական այցի համար, ընդհանուր առմամբ՝ միայն պատգամավորների քնելու եւ սնվելու համար պետական բյուջեից հատկացվել է 12 հազար 602 ԱՄՆ դոլար կամ 6 մլն ՀՀ դրամ:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 31-ի համարում:

Տպել
4078 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)