«Յելլ Էքստրիմ պարկի» հիմնադիրները չեն հրաժարվում հսկա զիփլայն կառուցելու գաղափարից

02/04/2018 schedule14:18

«Յելլ Էքստրիմ Պարկում» հսկա զիփլայն կառուցելու համար նոր վայր են փնտրում: Այս տարի այնտեղ պետք է գործեր աշխարհի ամենաերկար զիփլայնը, որը պետք է լիներ 2700 մ: Քանի դեռ ՀՀ-ում աշխատում էին նախագծի վրա, Դուբայում (2720 մ) ու Հարավային Կորեայում (3120 մ) հասցրեցին գերազանցել այս երկարությունը: Իսկ «Յելլ»-ում նախապես նշված կետում հսկա զիփլայն կառուցելու գաղափարի վրա հիմնադիրներն այլեւս չեն աշխատի, քանի որ այդ վայրի ռելիեֆային պայմանները խանգարում են: Ամեն դեպքում, ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Յելլ էքստրիմ Պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը, իրենք հսկա զիփլայն ունենալու են:

«Տարբեր ճարտարապետների հետ քննարկեցինք՝ ՀՀ-ից, Վրաստանից, ԱՄՆ-ից, ու եկանք այն եզրակացության, որ տարածքում կա մի բլուր, որը մեզ խանգարում է: Դա մնաց աշխարհի ամենաերկար զիփի պրոեկտ: Այս մի պրոեկտից հրաժարվում ենք, քանի որ, ամերիկացիների առաջարկած տարբերակով, այն հնարավոր է մոտ 2.7 մլն դոլարով: Այդքան է մեր ընդհանուր ներդրումային ծրագիրը, որի արդյունքում հնարավոր կլինի զարգացնել տարբեր ենթակառուցվածքներ, ու ընդամենը 1 նախագծի վրա այդքան ծախսելը խելքին մոտ չէ: Բայց ուսումնասիրություններ ենք կատարում, թե որտեղ կարող ենք կառուցել հսկա զիփլայն, այսպես, թե այնպես հսկա զիփլայն կառուցելու ենք»,- ասաց Չիբուխչյանը՝ ավելացնելով, որ պահպանում են նաեւ աշխարհում ամենաերկար զիփլայնն ունենալու երազանքը:

Տիգրան Չիբուխչյան

Զիփլայնը «Յելլի» ամենահայտնի ատրակցիոններից է, սակայն հիմնադիրները չեն ցանկանում, որ մարդիկ միայն դրա համար գան Ենոքավան: Ժամանակ առ ժամանակ առաջարկում են նոր ծառայություններ: 2018-ին ավելացել են 2-ը՝ Off-Road-ը (Off-Road) եւ Վիա-Ֆեռատան (Via Ferrata): Oֆ-Ռոդը ներառում է քառանիվ մեքենայով արտաճանապարհային բազմաթիվ խոչընդոտների հաղթահարում: Via-Ferata-ն hատուկ պատրաստված մագլցվող ճանապարհ է, որի միջոցով հնարավոր է քայլել ամբողջ ժայռի լայնությամբ։ Մասնակիցներն իրենց երթուղին անցնում են բարձրադիր հորիզոնական ձգված ապահովագրական ճոպանի վրայով, որի երկարությունը 250 մետր է:

«3 շաբաթ առաջ բացվեց Off-Road, Via Ferrata-ի բացումը կայացավ հունվարի վերջ-փետրվարի սկզբին: Նոր ծառայություններ այս տարի էլի կլինեն, բայց չեմ ցանկանում պատմել, պահպանեմ ինտրիգը: Նպատակներ, իհարկե, կան: Այժմ աշխատում ենք հնարավորինս ավելացնել այցելությունների ակտիվությունը: Մարտի 1-ից կգործի մեկօրյա փաթեթ: 25 հազար դրամանոց 1 տոմսով անձը կարող է 1 օրվա ընթացքում օգտվել բոլոր ծառայություններից»,- ասաց Չիբուխչյանը:

«Յելլ»-ն ունի նաեւ երկարաժամկետ ծրագրեր: Դրանցից մեկն ուղղված է Ենոքավանի զբոսաշրջության զարգացմանը: Այս շրջանում բանակցություններ են ընթանում ներդրողների հետ: Նաեւ մանրակրկիտ աշխատում են մակետի վրա, ըստ որի, պետք է որոշվի, թե Ենոքավանի որ հատվածում ինչ ենթակառուցվածքներ են լինելու՝ արտադրամասեր, հյուրանոցներ, ռեստորաններ, խանութներ եւ այլն:

«Զբոսաշրջային հոսքի զարգացման շնորհիվ փորձում ենք զարգացնել կյանքի ու տնտեսության բոլոր  ոլորտները: 2017 թ. Ենոքավան այցելել է մոտ 55 հազար զբոսաշրջիկ: Նպատակ ունենք մինչեւ 2025 թ. ունենալու տարեկան 250 հազար այցելու: Հարց է առաջանում՝ ինչպես ենք հասնելու դրան, ինչպես կարող է գյուղը պատրաստ լինել դրան: Հիմա կազմում ենք Ենոքավանի պլանը՝ որտեղ պետք է հյուրանոցները լինեն, որտեղ՝ արտադրամասերը, ինչ արտադրամասեր կարող են լինել եւ այլն, եւ այդ ամենի հիման վրա սկսվում են բիզնես պրոեկտներ»,- ասաց Չիբուխչյանը՝ ավելացնելով, որ այժմ գյուղում ընթանում են հյուրանոցների կառուցման աշխատանքներ:

Մյուս երկարաժամկետ ծրագիրը փոքր ավիացիայի զարգացումն է: 2017թ. մայիսից Ստեփանակերտի օդանավակայանի հետ համատեղ երկտեղանի մարդատար ինքնաթիռներով սկսեցին իրականացվել Ստեփանակերտ-Շուշի հետադարձ ուղղությամբ առանց կանգառի զբոսաշրջային թռիչքներ: Այժմ քննարկվում է Ենոքավանում փոքր ավիացիայի օդանավակայանի ստեղծման հարցը, որի նպատակն է թռիչքներ իրականացնել Երեւան-Ենոքավան-Երեւան ուղղություններով։ Ըստ Չիբուխչյանի՝ այսպես իրենք իրենց օրինակով կարող են ցույց տալ՝ ինչպես կարելի է օգտագործել փոքր ավիացիայի օդանավակայանները:

«Երկրում կան 12 փոքր օդանավակայան, որոնք չեն գործում: Կան դրանք օգտագործելու տարբեր միջոցներ: Առաջարկում ենք միասին մտածել այդ ուղղությամբ, որովհետեւ պետք է զարգացնել փոքր ավիացիան»,- ասաց նա:

Մինչեւ նոր ատրակցիոնների բացումը եւ երկարաժամկետ ծրագրերի իրականացումը: «Յելլ»-ն այցելուների համար տարվա ընթացքում կազմակերպելու է մի շարք միջոցառումներ: Մայիսի 30-ին տեղի է ունենալու առողջ ապրելակերպի փառատոն, որը մասնակիցներին առաջարկելու է ակտիվ հանգստի տարբեր տեսակներ: Հունիսի 16-ին կայանալու է «Արցախ Էյր Ֆեստ» փառատոնը, որի մասնակիցները հնարավորություն կունենան Ստեփանակերտի օդանավակայանից կատարել զբոսաշրջային թռիչքներ երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով կամ օդապարիկով: Հուլիսի 21-22-ը տոնվելու է «Յելլ Էքստրիմ Պարկի» 3-րդ տարեդարձը:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
4665 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ