15-ամյա տղային դանակահարելու պատճառը զինվորական համազգեստն է եղել. դանակահարողը սեկտա՞նտ է

Լուսանկարում՝ 15-ամյա Վանը

Ապրիլի 1-ին պատանիների համար տոնական Սուրբ Զատիկն ավարտվել է դանակահարությամբ:

Ժամը 19։40-ի սահմաններում՝ «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմաց, Կոմյագուց համադասարանցիների հետ դուրս գալիս, դանակահարվել է 15-ամյա Վան Բաղրամյանին: Վերջինս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել «կրծքային եւ գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ: Նրան դանակահարողին ոստիկանները նույն օրը հայտնաբերել են եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին: Մի քանի ժամ անց, սակայն 35-ամյա Արգամ Հ...-ն ազատ է արձակվել:

Դեպքը շատ անսպասելի է տեղի ունեցել. Վանի հետ դեպքի պահին եղել է նրա 13-ամյա քույրը եւ 7 համադասարանցիները:

Մեր զրույցում դանակահարված պատանին պատմեց, որ այդ օրը՝ ապրիլի 1-ին, համադասարանցիների հետ Սուրբ Զատիկը նշելու են գնացել, ժամը 19:00-ի սահմաններում տուն գնալիս են եղել, փորձել են անցնել մայթը, երբ Արգամ Հ.-ն մոտեցել է իրեն ու դանակի երկու հարված հասցրել: «Հարվածեց թոքի եւ որովայնի հատվածում: Երկու վայրկյան հետո հասկացա՝ ինչ է կատարվում, արյուն էր գալիս, շրջվեցի, տեսա, որ իր մոտ դանակ կա, փախա դիմացի փողոց, ոտքս սայթաքեց, ես ընկա, հետո տեսա, որ ինքը հետեւիցս գալիս էր, որ հաջորդ հարվածը հասցներ, փախա մինչեւ դիմացի այգին, որտեղ սպասեցի բժիշկներին ու ոստիկաններին»,- պատմեց Վանը: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ իր հետ գտնվող ընկերները սկզբում կարծել են, թե ապրիլմեկյան կատակ է, սակայն երբ տեսել են փախչող Վանին, հասկացել են, որ իրավիճակը լուրջ է, ոստիկանություն եւ հիվանդանոց են զանգահարել, իսկ նրանցից մեկն էլ վազել է դանակահարողի հետեւից, սակայն չի հասցրել նրան բռնել: Արդեն հիվանդանոցում, Վանին հաջողվել է պարզել դանակահարողի ինքնությունը: Ըստ այդմ՝ Արգամ Հ.-ն Արագածոտնի մարզի Օշական գյուղից է: «Ոստիկանությունում պարզվեց, որ ինքը համասեռամոլ է, սեկտանտ-հավատացյալ, իր ֆեսյբուքյան էջն էլ ուսումնասիրելիս դա ապացուցվեց»,- ասաց դանակահարված տղան:

Տուժածի ընտանիքին հաջողվել է պարզել, որ Արգամ Հ.-ն Ֆրանսիայում է ապրել, սակայն նրան արտաքսել են Հայաստան: 15-ամյա պատանու հորը՝ Միքայել Բաղրամյանին, զայրացրել է այն հանգամանքը, որ որդուն դանակահարող անձն ազատության մեջ է: «Մենք իրենց անձամբ երբեւէ չենք ճանաչել, ուղղակի հետաքրքրվել ենք, որ Օշականից է, Ֆրանսիայից դեպորտ են արել: Ոչ մի տեղ գրանցված չէ: Նախնական տեղեկություններով, դեպորտ են արել մարդ խփելու համար, բայց դրանք տեղեկություններ են, որոնք պետք է ստուգվեն»,- ասաց հայրը:

15-ամյա պատանուն դանակահարելուց հետո մամուլում հրապարակումներ եղան, թե 35-ամյա Արգամ Հ.-ն պատանուն հարվածել է անպարկեշտ հայտարարություններ անելու համար: Ինչպես նաեւ գրել էինք, որ ըստ Արգամ Հ.-ի խոստովանական ցուցմունքի՝ նա 15-ամյա երեխային կասկածել է համասեռամոլության մեջ: Այս հրապարակումները զայրացրել են տուժածի հորը: «Իմ ամբողջ զայրույթն այն է, որ ապատեղեկատվություն է եղել, երեխան, նախ՝ մենակ չի եղել, այգում պտտվել են, ես եմ թույլ տվել որոշ ժամանակով: Ժամը 7-ի կողմերը զանգեցին, ասացին՝ սենց դեպք է պատահել: Ընկերներն են առաջին օգնությունը ցույց տվել, մարդ չի հասկացել՝ ինչի համար է տեղի ունեցել»,- ասաց Միքայել Բաղրամյանը:

Դեպքի օրը 15-ամյա Վանը զինվորական համազգեստով է եղել, ըստ իր խոսքերի՝ սիրում է այդպես հագնվել. «Եթե վերցնենք այն հանգամանքը, որ երեխան զինվորական հագուստով է եղել, ապա նա դանակ է բարձրացրել հայ զինվորի վրա»,- ասաց հայրը, ապա հավելեց. «Շատ վատ եմ վերաբերվում այն հանգամանքին, որ դանակահարողն ազատության մեջ է, սա ի՞նչ անպատկառություն է, եթե մեկը պեչենի է գողանում, նրան տանում ազատազրկում են, կոնկրետ փաստեր գիտեմ, որ մարդուն 2.5 տարի դատում են անհիմն, հետո ասում են՝ ներողություն եմ խնդրում: Իսկ տվյալ դեպքում, երբ դեպքից 20 րոպե հետո բռնվել է, ազատ են արձակում»,- ասաց Բաղրամյանը: Պարզվեց, որ Արգամ Հ-ի վերաբերյալ նույն օրը երեք ահազանգ է ստացվել ոստիկանություն: «Ես ոստիկանության աշխատակիցներին հարցրի՝ բա լավ ո՞նց բռնեցիք իրեն, ոստիկանության աշխատակիցն ասաց, որ երեք ուրիշ ահազանգ ենք ստացել, որ այսպիսի մարդ կա, դանակով քաղաքում պտտվում է: Հետաքննիչի պատմելով՝ նա ցուցմունք է տվել, խոստովանել, որ ինքն է խփել, հետո հայտնաբերել են այդ գործիքը, ինչով որ խփել է. խորությունը 4 սմ է երկու վերքերի ու բավական լայն: Նա նպատակադրված է եղել ինչ-որ մարդ խփելու»: Տուժածի հայրը նաեւ ասաց, որ որդուն դանակահարելուց հետո Արգամ Հ.-ն վազել է անգամ մյուս երեխաների հետեւից: Դեպքի շուրջ բացատրություններ են տվել նաեւ ականատես պատանիները: «Երեխաներն ընկճված են այն հանգամանքից, որ նա ազատության մեջ է...ես սպասում եմ, թե իրավապահ մարմինները ինչ քայլեր են ձեռնարկելու»,- ասաց նա՝ հավելելով, որ արդեն իսկ հետաքննիչները նրան փոխանցել են, որ հյուրանոցի դիմացի տեսախցիկները չեն աշխատում, որովհետեւ շինարարություն է ընթանում, այնինչ, ըստ Միքայել Բաղրամյանի՝ հյուրանոցի շուրջբոլորը տեսախցիկներ են:

15-ամյա պատանու մայրը՝ տիկին Հասմիկն էլ ասաց, որ երբ հիվանդանոցում ոստիկանին հարցրել է, թե ինչն է եղել որդու դանակահարության պատճառը, ոստիկանն ասել է, որ պրովոկացիոն է եղել զինվորի համազգեստը. «Ինքը հարվածել է զինվորականին, ըստ երեւույթին, ինքը ինչ-որ խնդիրներ է ունեցել զինվորականների հետ ու երիտասարդ զինվոր է ցանկացել սպանել»,- ասաց տիկին Հասմիկը:

15-ամյա Վանը սովորում է «Արեգնազան» կրթահամալիրում, մասնակցել է մի շարք միջազգային փառատոնների՝ ներկայացնելով հայ-ավանդական մշակույթը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ դեպքի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: Սա նշանակում է, որ մինչ հետաքննության ավարտը Արգամ Հ.-ն շարունակելու է գտնվել ազատության մեջ, իսկ քրեական գործ հարուցելուց հետո էլ դեռ հարց է՝ 15-ամյա պատանուն դանակահարած անձը կհայտնվի՞ ճաղերի ետեւում, թե՝ ոչ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 5-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15945 դիտում

Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza

Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում

Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ

29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում

ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ

Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ

Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել

ՀՀ ԱԳՆ-ն անկախության օրվա առթիվ շնորհավորել է Պարագվային

Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերն ու վայրերը

Չի կարելի ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը․ Փաշինյան

Պետք է թույլ չտալ, որ որոշ սրիկա ընդդիմադիրներ թեմային անդրադառնան․ Սիմոնյանը հրապարակել է զոհերի տվյալները

«Օրենքով գող» Արտեմը քր․ ենթամշակույթ կրող խմբավորմանը հրահանգել է չընտրել ՔՊ-ին․ հայտարարվել է հետախուզում

Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը

Վարչապետ ջան, ցավդ տանեմ, ղուշ եմ բերել 16 հատ, թռցրու էլի․ խաղաղության աղավնիներ Մեծամորում․ տեսանյութ

Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

3 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են․ տեսանյութ

Պարո՛ն վարչապետ, եկել ենք ասենք, որ Առատաշենը ձեր կողքը կանգնած է, հաղթանակից հետո կգաք մեր գյուղ․ տեսանյութ

Դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի

Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողությունը․ տեսանյութ

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կալուգացի օլիգարխի կողմից կոպեկներով ձեռք բերված ՀԷՑ-ը շատ շուտով կդառնա ՀՀ սեփականությունը. վարչապետ

Առատաշենի ելակը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ֆլորիդայի օդանավակայանն այսուհետև կկրի Դոնալդ Թրամփի անունը, ինչպես ԱՄՆ խաղաղության ինստիտուտը

Թաղի տղեքին կանչի, ջահել են, ուզըմ են աշխատեն, ես փողը վեր ունեմ, դուք 2-ով չալիշ արեք. նոր ձայնագրություններ

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է նավթ գնել ԱՄՆ-ից

«Պարո՛ն վարչապետ, խնայեք Ձեզ», «Արաքս համայնքը Ձեզ հետ է». հանդիպումները Արմավիրի մարզում շարունակվում են

Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են անձրև ու կարկուտ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով անցնող անձը գույքեր է հափշտակել, թղթեր կեղծել, փողեր լվացել. նախաքննության ավարտ

Քննարկվել է Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման նոր ռազմավարությունը

Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհերի մարմինների փոխանակում

Երեխե՛ք, դասից փախե՞լ եք. լրիվ իմ հետևից եք ընկել, հեսա ընդդիմությունն էլի սկսելու է. Փաշինյանը՝ երեխաներին

Խուզարկություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Լոռու քողարկված և հայտնի գրասենյակներում. կան ձերբակալվածներ

Էս ինչ եք անում Դուք, բուժումներիս համար մի կոպեկ փող չեմ տվել. քաղաքացին՝ Փաշինյանին

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազան քաղաքի գործարանին ու բնակելի շենքերի. կան զոհեր և տուժածներ

Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ. Լավրով

Մայիսի 15-ին և 16-ին մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Օգտվել է անչափահասի տանը մենակ լինելու հանգամանքից, սեքսուալ բռնի գործողություններ կատարել. քննության ավարտ

Կոմիտասի պողոտայում 29-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի