Երևան
12 °C
Վերջին շրջանում շատ է խոսվում Նախիջեւանից հնարավոր ռազմական հարվածի մասին: Բազմիցս նշվել է այդ վտանգի եւ հակազդող գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Սակայն մի կողմ թողնելով հարցի զուտ ռազմական բաղադրիչը, կենտրոնանաք նախիջեւանյան խնդրի նաեւ քաղաքական մասի վրա եւ փորձենք ավելի լայն՝ տարածաշրջանային մակարդակով դիտարկել այն:
Օրերս հրապարակված հոդվածում արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը անդրադարձել է տարածաշրջանի անվտանգության հարցին եւ դրանում Նախիջեւանի դերին: Հոդվածում նա նշել է, որ տարածաշրջանի կայունության համար իրական վտանգ են ներկայացնում նեոօսմանիզմի եւ պանթյուրքիզմի տեսության վրա զարգացող Թուրքիայի արդի արտաքին քաղաքականությունը եւ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները:
Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը բխում է դեռեւս 2002 թ. իշխանության եկած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նեոօսմանիզմի գաղափարախոսությունից: Իշխող կուսակցությունը չի էլ թաքցնում, որ ձգտում է վերականգնել ազդեցությունը նախկին Օսմանյան կայսրության տարածքում:
Իր հոդվածում Նավասարդյանն անդրադարձել է նաեւ 2010 թվականին Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված «Ռազմավարական գործընկերության փոխօգնության» մասին պայմանագրին, որով ենթադրվում է, որ «երրորդ երկրի կողմից Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ հարձակման դեպքում կողմերը կիրականացնեն միասնական անվտանգության միջոցառումներ եւ պաշտպանություն»։
Նավասարդյանը նշել է նաեւ, որ Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների եւ նրանց գերազանցող թուրքական 3-րդ բանակային կորպուսի հաշվարկները հիմնված են Հայաստանի հետ հնարավոր ռազմական բախման դեպքում մեր ԶՈՒ-ին երկու ճակատով պատերազմ պարտադրելու տրամաբանության վրա, ինչը թույլ կտա ճնշման տակ պահել հիմնական ճակատի թիկունքը։
Ստացվում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ իր մեջ ոչ միայն տարածաշրջանային, այլեւ ավելի լայն մասշտաբի լուրջ վտանգ է պարունակում: Ըստ Նավասարդյանի, թուրք-ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը Նախիջեւանի ուղղությամբ «միտում ունի տարածվելու տարբեր ուղղություններով` Մեծ Մերձավոր Արեւելք, Սաուդյան Արաբիա, Կարմիր ծով, Կովկաս, Ռուսաստանի մուսուլմանաբնակ շրջաններ, Միջին Ասիա, ընդհուպ մինչեւ չինական Ույղուրիա»։
Իր հոդվածում նա գրել է, որ Նախիջեւանում տեղի ունեցող զարգացումները սպառնալիք են նաեւ Իրանի համար: Նավասարդյանը մտավախություն է հայտնել, որ ապագա քրդական պետության հնարավոր կայացման պարագայում Նախիջեւանը կհայտնվի Իրանական Քրդստանի կազմում, ուստի չի բացառվում, որ դեպքերի նման զարգացման պարագայում Իրանը կփորձի հսկողություն սահմանել Նախիջեւանի վրա:
Ըստ Նավասարդյանի, Նախիջեւանում թուրք-ադրբեջանական միլիտարիստական քաղաքականության դինամիկան բացահայտելու համար հայկական դիվանագիտությունը պետք շուտափույթ կերպով համակարգված միջոցառումներ իրագործի, քանի որ առկա է մերձավորարեւելյան եւս մեկ «ցունամիի» առաջացման վտանգ։
Մի կողմից արտակարգ եւ լիազոր դեսպանի այս մտքերը կարծես դավադրության տեսությունից լինեն: Սիրիայի ճգնաժամի շուրջ ռուս-թուրք-պարսկական մերձեցման, թուրք-պարսկական տարբեր տեսակի բազմակողմ եւ թուրք-ռուսական երկկողմանի հարաբերությունների ջերմացման ֆոնին գրեթե անհնար է թվում Նավասարդյանի ներկայացրած սցենարը: Բացի այդ, Իրանը եւ Ռուսաստանը միանշանակ գիտակցում են պանթյուրքիզմից բխող վտանգները իրենց տարածքային ամբողջականության եւ ներքին կայունության համար, ուստի դժվար թե թույլ տան Թուրքիային ի կատար ածել նեոօսմանիզմի քաղաքականությունը, համենայն դեպս արեւելյան ուղղությամբ:
Բացի դրանից, մեր իրականությունում բարդ է պատկերացնել նման ծավալի ռազմական ինտերվենցիա առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի կամ երկրի հրավերի:
Մյուս կողմից, սակայն, Թուրքիայի այսօրվա «ընկերները»՝ Ռուսաստանը եւ Իրանը՝ ՆԱՏՕ-ի ամենահավանական թշնամիներից են, իսկ Իսրայելը, որի հետ հարաբերությունները շուրջ տասը տարի է վատթարանում են եւ որի վարչապետի հետ Էրդողանը պարբերաբար լեզվակռվի մեջ է մտնում, ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցն է:
Բացի այդ, միջազգային իրավունքի կամ երկկողմանի պայմանավորվածությունների անխափան ու պարտաճանաչ կատարումը երբեք չի եղել Թուրքիայի ամենաուժեղ կողմը: Ի վերջո, Թուրքիան չուներ ո՛չ ՄԱԿ-ի ԱԽ մանդատ, ո՛չ էլ Կիպրոսից հրավեր, երբ 1974 թ., ըստ էության, բռնակցեց Կիպրոսի հյուսիսը: Մանդատ ու հրավեր չկար նաեւ այս տարվա մարտին՝ Աֆրինը գրավելիս:
Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 5-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեր երկրում փողի խնդիր չունենք, իմացեք. ՀՀ նախագահն այցելել է Նռնաձոր համայնք. տեսանյութ
Առաջին նախագահն եք, որ եկել եք, ինչպես և Փաշինյանը՝ որպես վարչապետ. նախագահն այցելել է Ճակատեն և Ներքին Հանդ
Քրվարույթներով վերականգնվել է 74 մլն 630 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 28 մլրդ 645 մլն 988 հզր դրամի վնաս
Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս, ծանոթացել պայմաններին, պարգևատրել մի շարք զինծառայողների. տեսանյութ
ՀՀ-ն ողջունում է Մակրոնի՝ Պաղեստինի Պետության ճանաչման և ՄԹ-ի՝ ճանաչելու մտադրության մասին հայտարարությունները
Թե ՀՀ քաղաքացուն կրետինի տեղ եք դրել, սխալվում եք, քաղաքական պատիժը կստանաք գալիք ընտրություններում. Աթանեսյան
Վահագն Խաչատուրյանը հետևել է Հյուսիս-Հարավ ճանապարհային ծրագրի շրջանակում կառուցվող թունելի շինարարությանը
«Օպել»-ի հետ բախումից հետո «Մերսեդես»-ը հայտնվել է կամրջի տակ՝ հարվածելով «Շեվրոլետ»-ին. ծեծկռտուքը կանխվել է
ՀՀ նախագահն այցելել է հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրիի անցակետ. լուսանկարներ, տեսանյութ
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Մարատ Աճեմյանը վստահ հաղթանակ է տարել թուրք մրցակցի նկատմամբ
Աբովյանում պարեկները օպերացիա են իրականացրել․ 31-ամյա օրինախախտը հայտնաբերվել է
Եղիպատրուշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ռուսաստանի և Սիրիայի արտաքին գործերի նախարարները Մոսկվայում բանակցություններ կվարեն. օրը հայտնի է
Փոխնախարարն ու Իտալիայի դեսպանը օդային և ցամաքային տրանսպորտային ենթակառուցվածքների մասին հարցեր են քննարկել
«ՀԷՑ»-ում մի շարք գնման գործընթացներ են չեղարկվել՝ ընդհանուր ավելի քան 3 մլրդ դրամ նախահաշվային արժեքով
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Վանաձոր» ԲԿ, եղել նորաբաց «Պրոտոն» գիտակրթական-ախտորոշիչ կենտրոնում
ԱԳ փոխնախարարն ու Գերմանիայի ԱԳՆ պետնախարարն անդրադարձել են երկրների զարգացող հարաբերությունների օրակարգին
Ուժի մեջ են մտել վարորդական իրավունքի վկայականների մասին օրենսդրական փոփոխությունները. Խաչատրյան. տեսանյութ
Այսօր տոնում ենք Ընկերության միջազգային օրը
Ավանեսյանը դեսպան Լի Սինվեյին առաջարկել է դիտարկել հայ-չինական բժշկական կենտրոն հիմնելու գաղափարը
Կամչատկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժին հաջորդել է 6.3 մագնիտուդով ավելի քան 130 հետցնցում
Հանդիպել են ՀԾԿՀ նախագահն ու ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը. ինչ են քննարկել Մեսրոպյանն ու Ռոմանոս Պետրոսյանը
Հայ-գերմանական հարաբերություններն ակտիվ և դինամիկ ընթացք ունեն. Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է դեսպանի հետ
Հուսով ենք՝ Ադրբեջանն ու Հայաստանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ խորացող համագործակցության բոլոր ռիսկերը. Զախարովա
Գեղարքունիքում «Նիվա»-ն անկանոն վարած, այլոց կյանքը վտանգած վարորդը հայտնաբերվել է. տեսանյութ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները
Ժնևի խորհրդարանում Մատվիենկոյի ելույթի ժամանակ պատվիրակների մի մասը ցուցադրաբար լքել է դահլիճը. տեսանյութ
Մեղրու լեռնանցք տանող Մ-2 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն իրականացվում է ինտենսիվ երթևեկության պայմանում
Ամերիկյան համալսարանում բույն են դրել մարդիկ, որոնք ներկայանում են ռուսական ազդեցության գործակալի պրոֆիլով
Ուկրաինայի ԶՈՒ-ն հաստատել է ՌԴ-ի կողմից «Իսկանդեր»-ով զորավարժարանին հասցված հարվածը. զոհեր կան
Ավարտվել է շանը մեքենային կապած վիճակում վարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
5% քեշբեք ամեն ամիս` Ամիօ բանկի քարտերով
Մոսկվայում հանդիպել են ՍԱՏՄ և Ռոսսելխոզնադզորի ղեկավարները. ինչ է քննարկվել, ինչ պայմանավորվածություններ կան
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 30-ին
Yandex Armenia-ի գործարքների ծավալը 2024 թ. կազմել է Հայաստանի ՀՆԱ-ի 1,1%-ը
Yandex Armenia. ընկերության քաղաքային ծառայությունների շնորհիվ եկամուտ է ստանում Հայաստանի 120 հազար բնակիչ
ՀՖՖ մրցավարական 2 անձնակազմ կսպասարկի ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման հանդիպումները
Ռուսաստանը և Չինաստանը զորավարժություններ են սկսել Խաղաղ օվկիանոսում
Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես Է եկել Սլավոնական համալսարանի ինժեներական ամառային դպրոցում
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորանք է հղել Մարոկկոյին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT