Երևան
12 °C
Կառավարությունը նախագիծ է ներկայացրել՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը եւ շինությունները՝ 1.5365 հա սպասարկման տարածքով, հետ վերցնել պետական հաշվեկշռից եւ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:
Ըստ այդմ՝ հանձնարարվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, կառավարության աշխատակազմի ղեկավարին եւ ԱԱԾ տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։ Որոշումն ուժի մեջ մտավ երեկվանից։
Այսինքն՝ Սերժ Սարգսյանը դիմում է գրել՝ պահանջելով պետության հաշվեկշռից օտարել եւ անհատույց իրեն տրամադրել կառավարական հսկա առանձնատունը:
Եթե անգամ գործում է պաշտոնաթող նախագահի՝ պետությունից անհատույց բնակարան ստանալու կարգը, եւ Ս. Սարգսյանը կարող է իր համար բնակարան ընտրել, ի՞նչ սկզբունքով է այդ հսկայական առանձնատունը յուրացնում: Ընդ որում, նրա ընտանիքն ամենեւին մեծ չէ. երկու հոգի են՝ ինքն ու կինը:
Օրինակ, տասը երեխաների մայր Ծաղիկ Վարդանյանը տարիներ շարունակ դիմում է տարբեր գերատեսչություններին՝ իր մեծ ընտանիքին բնակարան տրամադրելու խնդրանքով, սակայն ոչ մի արձագանք: «Ի վիճակի չենք բետոնե հատակին քնել, դժվար է: Մի ննջարանում երկու աղջիկներս երկու ծեր տատիկների հետ են քնում, երկու երեխաներս էլ հատակին են քնում»,- հիմնավորում է կինը բնակարան ունենալու իր ցանկությունը:
Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, մոտ 7400 բազմազավակ ընտանիք կա։ Մոտ մեկ միլիոն բնակչություն ունեցող Երեւանում 1200 բազմազավակ ընտանիք կա, 130 000 բնակիչ ունեցող Արագածոտնի մարզում՝ 565 ընտանիք կա: Դարձյալ պաշտոնական գնահատականով՝ այս ընտանիքիների մեծ մասն աղքատ է եւ ունի բնակարանային խնդիրներ: ՀՀ-ում աղքատությունը 30 տոկոս է:
Նման ձեւով երկիրը կառավարող նախագահը բարոյական իրավունք ունի՞ իր կնոջ հետ զբաղեցնել հսկայական առանձնատուն:
Ընդ որում, նա չի ցանկանում հեռանալ նաեւ Բաղրամյան 26-ից: Այն դեպքում, երբ այդ հասցեն նախագահական նստավայր է: Իսկ ինքը չի հավակնում, այլ ցանկանում է դառնալ վարչապետ:
Սերժ Սարգսյանը ճարպիկ է եւ, խոշոր հաշվով, որեւէ օրենք չի խախտել: Ի պաշտոնե՝ կարո՞ղ է հավակնել բնակարանի: Կարող է: Նա էլ դիմում է գրել ու պետությունից պահանջել կառավարական առանձնատունը: Եթե հիմա նման հնարավորություն ունի, ինչու՞ չօգտվել:
Պահից օգտվելու եւ հնարավորինս ամեն ինչ կորզելու խնդիրը Հայաստանի իշխող վերնախավի դեպքում գրոտեսկի է հասել:
Սա նույն տրամաբանությունն է, որով այսօր Առինջում ունենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան դպրոց եւ մոր՝ Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզ: Ծնողները, փառք Աստծո, ողջ եւ առողջ են: Սակայն քանի դեռ որդին այսօր հնարավորություն ունի անվանակոչել դպրոցն ու մանկապարտեզը, ինչու՞ չանի: Վաղը հայտնի չէ՝ կունենա՞ նման հնարավորություն:
Տարոն Մարգարյանը քաղաքապե՞տ է: Հետեւաբար նրա հայրը՝ Հայաստանի երբեմնի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, «Հայ մեծեր»-ի շարքում է՝ Նարեկացու, Կոմիտասի, Թումանյանի կողքին է: Անդրանիկ Մարգարյանին շատերն են հիշում՝ իբրեւ բարի, խաղաղ ղեկավարի: Սակայն նրա անունն է կրում մայրաքաղաքի համար 29 դպրոցը: Դպրոցի բակում նրա կիսանդրին է: Ստեփանավանի մշակույթի պալատը եւս Անդրանիկ Մարգարյանի անունն է կրում: Ճարտարագիտական համալսարանում, Հյուսիսային համալսարանում կան նրա անունով լսարաններ: Կոմիտասի անվան պանթեոնում Մարգարյանի մահարձանն ուղղակի ստվերել է Կոմիտասի, մյուս մեծերի համեստ տապանաքարերը: Տարոն Մարգարյանի տան հասցեն էլ հարմարեցված է այնպես, որ «գոլդ» համար ունենա՝ 77/7, երբ պարզ հաշվարկով Բաբաջանյան 20 է:
Սա է իշխող համակարգի փիլիսոփայությունը՝ ճարպկորեն օգտվել ունեցած լծակներից՝ անգամ ծիծաղելի լինելու գնով:
Եվ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմից յուրաքանչյուրն ունի ի՜ր այսպիսի անձնական պատմությունը:
Մամուլում լուրեր եղան, որ երկու հայ օլիգարխ ուղեւորվել են Դուբայ` հանգստանալու: Ընդ որում, հանգստանալու համար ընտրվում են ամենաթանկ հյուրանոցները, որտեղ մեկ օր գիշերելու արժեքը մեկ անձի համար մինչեւ 7000 եվրո է: Ուրիշի գրպանի գումարը հաշվելը վատ տոն է. ի վերջո, մարդն իր միջոցներով կարող է հանգստանալ որտեղ եւ ինչպես ցանկանա: Պարզապես այն մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ շքեղության նման գրոտեսկային աստիճան, որը պայմանավորված է ոչ թե փողի քանակով, այլ չհղկված ճաշակով ու վատ դաստիարակությամբ, Հայաստանի ներքաղաքական կյանքում ունեն լուրջ դերակատարություն:
Եթե բարձրաստիճան պաշտոնյան, զինվորականը թուլություն ունի շքեղությունների հանդեպ, եթե նա տուն է կառուցել Հաղթանակ զբոսայգու կտրված անտառի տարածքում, եթե նա յուրացնում է պետական ունեցվածքը՝ կառավարական տունը, այդպիսի պաշտոնյաները չեն կարող գրագետ պետություն ղեկավարել: Առավել եւս, եթե քո ղեկավարած երկրում մարդկանց 30 տոկոսն աղքատ է, եթե բազմազավակ ընտանիքներ բնակարանի կարիք ունեն, իսկ դու պետությունից թռցնում ես պետության սեփականությունը, ապա դա ունի մեկ անուն՝ յուրացում: Սա էլիտար, պրոֆեսիոնալ գողություն է՝ առանց մատնահետքերի: Այլ է երեք անչափահաս երեխաների եւ բանակում ծառայող որդի ունեցող Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի դեպքը: Նա եւս գողություն է արել՝ ծանոթուհու բնակարանից 10 000 դրամ է գողացել եւ դատապարտվել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Զինվոր որդին հոսպիտալում է, անչափահաս երեխաներից մեկը հաշմանդամ է, մյուսը վիրահատության անհրաժեշտություն ունի: Նրա պատիժը կարող էր մեղմ լինել, սակայն կա «առանձնապես վտանգավոր ռեցիդիվ»՝ նա նախկինում եւս դատապարտված է եղել՝ պանիր եւ մեկ տուփ պահածոյի գողության համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT