Երևան
12 °C
2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում:
Բանն այն է, որ սույն գործով արդեն իսկ նախաքննության եւ դատաքննության ընթացքում հարցաքննված վկաները այսօր կրկին կանչվել էին դատարան՝ լրացուցիչ հարցաքննության: Նրանց կրկին հարցաքննելու անհրաժեշտությունն ըստ մեղադրող կողմի՝ առաջացել է այն պատճառով, որ այդ վկաների դատաքննական ցուցմունքները հակասում էին դատարանում հետազոտված՝ գաղտնալսված հեռախոսազրույցների բովանդակությանը:
Վկաները դժգոհում էին, որ նույն բանը ստիպված են նորից կրկնել, ապա մեղադրողներին անհարգալից էին դիմում, ինչի պատճառով էլ պարբերաբար լարվածություն էր առաջանում, եւ դատավորը վկաներին նկատողություն էր հայտարարում:
Մասնավորպես, այսօր դատարանում լրացուցիչ հարցաքննվեց Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի հարեւանը՝ Արտակ Նազարանը, որը նույնպես 2016 թվականի նոյեմբերի 13-ին դեպքի վայրում է եղել եւ հրազենային վնասվածք ստացել:
Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը, դիմելով վկային, ասաց, որ դեպքի օրը ծանր հրազենային վիրավորում ստացած, սույն գործով վկա Արամ Պետրոսյանն իր ցուցմունքում հայտնել է, թե Մուշեղ Մուշեղյանը վազել է դեպի շքամուտքի դուռը, որը փակ է եղել, իսկ Գեւորգ Ավետիսյանը (դեպքի օրը սպանված) նրա հետեւից, ապա իրեն անծանոթ երկու-երեք հոգի սկսել են հարվածել Մուշեղյանին: Ապա վկայից հետաքրքրվեց, թե նա նման բան տեսե՞լ է, թե՝ ոչ: Վկան բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ ինքն այդ պահին այդտեղ չի եղել, նկուղ է մտել այն ժամանակ, երբ Մուշեղյանը սկսել է կրակել: «Այն պահին, երբ ես մտա, տեսա, որ Մուշեղը զենքը ձեռքին կանգնած էր ու սկսեց այդ պահին կրակել»: Ապա մեղադրող Գեւորգյան վկային խնդրեց որպես հարեւան բնութագրել Պետրոս Իսրայելյանին, հետաքրքվելով, նա ճշտախո՞ս անձնավորություն է, թե՝ ոչ: Ինչին ի պատասխան վկան դրական պատասխան տվեց: Նշենք, որ ըստ պաշտպանական կողմի՝ Պետրոս Իսրայելյանին վերագրվող հեռախոսազրույցներում արված նկարագրությունները Իսրայելյանի կողմից չափազանցության արդյունք են: Գեւորգյանը շարունակելով հարցն ասաց, որ Պետրոս Իսրայելյանը գործով անցնող անձին հեռախոսազրույցում հայտնում է հետեւյալը. «Բդո ջան, մորթեցինք, թեւ ու ոտ ջարդել են: Ինքն ընգած տեղից ա զենքով խփել»: Ըստ դատախազի՝ Պետրոս Իսրայելյանը նույնպես դեպքի վայրում է եղել եւ Բդո անունով անձին հայտնել, որ Մուշեղ Մուշեղյանը զենքով ընկած տեղն է խփել, իսկ վկա Հարությունյանն ասաց, որ Մուշեղյանը կանգնած է կրակել եւ վկայից հետաքրքրվեց, թե ինչո՞վ կբացատրի այդ հակասությունը. «Չեմ կարա ասեմ, թե ինչու է նման բան ասել,- պատասխանեց վկան, ապա մի շարք հարցերի ի պատասխան նշեց, որ հնարավոր է Պետրոս Իսրայելյանը չափազանցրել է:
Ապա դատարանում հարցաքննվեց Արման Հարությունյանը, որը կրկին դեպքի ականատես է եղել. վերջինս բավական վրդովված էր պատասխանում մեղադրողների հարցերին: Նա պարբերաբար կրկնում էր, որ արդեն ցուցմունք տվել է: «Երկար-բարակ մի խոսեք, հստակ հարցին պատասխանեք՝ կարճ կոնկրետ: Չեք տեսել, ասեք՝ չեմ տեսել, տեսել եք, ասեք՝ տեսել եմ»,- դիմելով վկային պարզաբանեց դատավորը: Ապա վկան նկարագրեց, որ դեպքի վայրում եղել է հինգ՝ մաքսիմում վեց րոպե ընդամենը: Հենց որ Մուշեղը սկսել է կրակել, ինքը փախել է. «Ես մտա՝ Մուշեղն ու Գեւորգը արդեն վիճում էին, հայհոյում էին, Մուշեղին կայնած եմ տեսել… Մուշեղը զենքը հանեց, Գեւորգը՝ դանակը: Ու գրկախառնվեցին»: Իսկ երբ մեղադրողն ասաց, որ Պետրոս Իսրայելյանը հեռախոսային խոսակցությունում ասել է, որ Մուշեղյանը պառկած վիճակում է կրակել, վկան ասաց, որ ինքը նման բան ո՛չ լսել, ո՛չ էլ տեսել է եւ որ դա իրականությանը չի համապատասխանում: «Ուրեմն, հարգելի՛ դատախազ ես չեմ լսել՝ ում հետ ա Պետրոս Իսրայելյանը խոսում, հարգելի դատախազ»,- արհամարական տոնով դիմելով մեղադրող դատախազ Գեւորգյանին ասաց վկան: Դատավոր Նելլի Բաղդասարյանը վկային խնդրեց իր տոնը չբարձրացնել եւ հանգիստ պատասխանել հարցերին. «Դուք-ով խոսեք, եւ դիմեք հարգելի մեղադրող»,- պարզաբանեց դատավորը, սակայն վկան շարունակում էր մեղադրող դատախազներին դիմել «հարգելի դատախազով»: Ըստ գաղտնալսումներից մեկի՝ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը դեպքից հետո հայտարարել է. «էդ դրան (նկատի ունի Մուշեղ Մուշեղյանին) ես տվի ու տվին ախպեր»: Մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե ովքե՞ր են բացի Պետրոս Իսրայելյանից հարվածել Մուշեղ Մուշեղյանին, վկան բացասական պատասխան տվեց: Մեղադրող Քյարամյանը մի քանի անգամ հարցրեց՝ ձեր պրակտիկայում չի՞ եղել, որ Գեղամը ինչ-որ բան պատմելիս չափազանցնի, ծաղկացնի, ասաց, ոչ, ապա մեղադրողին «էս մարդը» դիմելու համար վկան նկատողություն ստացավ: «Կարգի հրավիրեք ձեզ, ձեզ նկատողություն եմ հայտարարում, միայն պետք է պատասխանել Հարգելի՛ դատարան եւ որեւէ մեկին չդիմել, կարգը այդպես է»,- դիմելով վկա Հարությունյանին ասաց դատավոր Բաղդասարյանը:
Մյուս վկան դեպքի օրը հրազենային վիրավորում ստացած Արամ Պետրոսյանն էր, որը դատավորին «հա ջան»-ով դիմելու համար նախազգուշացվեց: «Սա դատարան է, ձեր համար թատրոն չէ»,- ասաց դատավորը:
Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը մեջբերեց գաղտնալսումից հատված, համաձայն որի, Պետրոս Իսրայելյանը Բդոյի հետ հեռախոսային զրույցի ընթացքում ասում է.«Բդո ջան մորթեցինք, 5 հոգի մեր կողմից խփվել է»: Մեղադրող Արամ Պետրոսյանին հարցրին, թե ո՞ւմ են մորթել, վկան զարմացավ. «Մեր Գեղամն ա տենց բան ասե՞լ»,- հարցրեց նա, ապա ասաց, որ Պետրոս Իսրայելյանը չափազանցրել է՝ «գլուխ է գովացել...,մորթել չի եղել»,- շարունակեց վկան՝ հավելելով, որ Մուշեղ Մուշեղյանին ընկած վիճակում ինքը չի տեսել, նրան տեսել է կանգնած վիճակում կրակելիս: Ապա մեղադրող Գեւորգյանը մեջբերեց Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի հետ հեռախոսազրույցից մի դրվագ. «Սաղին հասկացրու, որ դուք իրան (Մուշեղին) չեք ծեծե դեմից… Պիտի չասվի, որս դեմից ծեծել եք, ընգե՛ր, ձեր վրեն որ չմնա թեման»: Այնինչ, Արամ Պետրոսյանը նախաքննության ընթացքում ասել է, որ սկզբից նախահարձակ է եղել Մուշեղ Մուշեղյանը, իսկ գաղտնալսումից պարզ է դառնում հակառակը: «Ես չգիտեմ՝ ով ինչ ա խոսացել.. էդ արդեն իրանց գործն ա»,- պատասխանեց վկան: Մեկ այլ հեռախոսային խոսակցության դրվագի համաձայն էլ Չարբախցի Գեղամը Նորատուսցի Ալիկին ասել է «Էտի (Մուշեղը) ոնց որ չկա, Ա՛լ…», «Մեռած ա՞»,- հարցրել է Նորատուսցի Ալիկը, ապա դրական պատասխան ստանալուց հետո հավելել. «Էտի ուրեմն, դուխով կարան վրեն գրեն աջուձախ…»:
Մեղադրողը հարցրեց՝ այս ասվածի հիման վրա՞ է վկան ու նաեւ՝ մյուս վկաները, միայն «հանգուցյալների»՝ Մուշեղի ու Գեւորգի «վրա» ցուցմունք տալիս: Սակայն վկա Պետրոսյանը պնդեց, որ ասել է այն, ինչ տեսել է:
Մեղադրող Արգիշտի Քյարամյանի հարցերից մեկին պատասխանելու փոխարեն Պետրոսյանը հորդորեց «մարդավարի տալ հարցերը»: Դրանից հետո դատախազ Քյարամյանը վկայի հետ սկսեց «դու»-ով խոսել` իր արարքը անվանելով «իրավիճակային լուծում»:
Սույն գործով հարջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 19-ին, ժամը 14:30-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Խաղաղության կամուրջ»-ը անցյալը մոռանալու, ուրանալու մասին չէ, նոր հնարավորությունների մասին է. Քոչինյան
2025-ին ՀՀ-ում ընդհանուր ներդրումներն աճել են 88 %-ով. Պապոյանը նշել է ներդրումների ծավալով առաջատար երկրները
Ելփին բնակավայրի մանկապարտեզի շենքը կառուցված է. Նիկոլ Փաշինյան
Շեշտել ենք՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը չի տեղավորվում խաղաղության տրամաբանության մեջ. Սուլթանյան
Ադրբեջանական կողմը հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ 2 երկիրն էլ անվտանգային առումով նույն նավի մեջ են
Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի բարձրաստիճան ներկայացուցչի հետ
Ադրբեջանական կողմին չափազանց հետաքրքիր է, թե ինչ է սպասվում ՀՀ-ում առաջիկա ընտրություններում․ Քոչինյան
Հերիք եղավ, բոլ եղավ, վերջին Iphone-ներն օգտագործում եք, բայց տրանսպորտի համար չեք վճարում. Ավինյան
ՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքները
Բանակային դիրքերի զինծառայողները ներկայացնում են կահավորման լայնածավալ աշխատանքները. տեսանյութ
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի և նավամատույցի շինաշխատանքներին
Ինչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգը․ Թորոսյանը մանրամասնել է
Ինձ թվում է՝ ես ավելի ուրախ եմ, քան դու. Տուսկը զանգահարել է Հունգարիայի ընտրություններում հաղթած Մագյարին
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վիկտոր Օրբանի ուժը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում
Բարի լույս, լավ օր, սիրում եմ բոլորիդ. Նիկոլ Փաշինյան
Գավառի տարածաշրջանը և Գավառ-Երևան երթուղին կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով. լուսանկարներ
Ավտովթար Սևան-Ճամբարակ ճանապարհին․ կան տուժածներ
Իրանը կկարողանա վերականգնել իր նավթավերամշակման գործարանների հզորության մինչև 80%-ը 1-2 ամսվա ընթացքում
2 ոսկե մեդալ՝ 6 օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ ելույթներին
Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը ԵԱ-ում
Աշխարհն էլ քեզ դավաճանի, ես չեմ դավաճանի. աբովյանցի կինը՝ Փաշինյանին
Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում
Ես Ղարաբաղից եմ, քեզ նման մարդ չեմ տեսել, բաց չթողնեք էս ժողովրդին. քաղաքացին՝ Փաշինյանին
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության Օսիյեկի փուլի արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ գավաթակիր
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
ՔՊ թիմն ու ՀՀ վարչապետը Եղվարդում են. տեսանյութ
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են
Շնորհակալ ենք խաղաղության ու մեր առողջության համար. քաղաքացիները՝ վարչապետին
Դու էն առաջին դասարանցի՞ն էիր, որ սեպտեմբերի 1-ին լացում էիր. վարչապետը հիշել է իր հետ լուսանկարվող տղային
Ապրիլի 12-ին և 13-ին ողջ ՀՀ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ. մի շարք մարզերում ձյուն կտեղա, կդիտվի բուք
Եվրատեսիլյան մասնակիցների կողմից հուշեր ու մաղթանքներ` Հայաստանի պատվիրակի հագուստին. տեսանյութ
Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից
Աբովյան. ՀՀ վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումներից տեսանյութ է հրապարակել
ԱՄՆ-ն և Իրանն Իսլամաբադում 21 ժամ բանակցել, բայց չեն կարողացել համաձայնության հասնել. որ կետերն են վիճահարույց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT