Քար ծակող թուղթ. ինչպես «քցել» «Ա1+»-ին

12/04/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 13-ի համարում

Նախորդ օրը ՀՀ տնտեսական դատարանը որոշեց բավարարել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հայցն ընդդեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի, որով ԳԱԱ-ն պահանջում էր դատարանից «Ա1+»-ին իր զբաղեցրած տարածքից վտարելու մասին որոշում կայացնել: Այլ կերպ ասած, ըստ տնտեսական դատարանի որոշման, «Ա1+»-ը պետք է վտարվի Գրիգոր Լուսավորիչ փողոցի 15 շենքում զբաղեցրած իր տարածքից: Ինչո՞ւ, ինչի՞ հիման վրա՝ դժվար է պատասխանել: Եւ ահա, թե որն է խնդիրը: Իր հայցադիմումը ԳԱԱ-ն հիմնավորում է ՀՀ կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 1310 որոշմամբ: Որոշումը վերնագրված է` «Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն շենք եւ շինություններ հանձնելու մասին»:

Ի՞նչ են հանձնել եկեղեցուն: «Թույլատրել ՀՀ ԳԱԱ-ին Երեւանի Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների հատման տեղում գտնվող ՀՀ ԳԱԱ-ի լեզվի ինստիտուտի եւ ՀՀ ԳԱԱ-ի տնտեսագիտության ինստիտուտի շենքն ու օժանդակ շինությունները (արհեստանոցներ) անհատույց սեփականության իրավունքով, որպես նվիրաբերություն հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն` Երեւանում Հայրապետական վեհարան կառուցելու նպատակով: Երեւանի քաղաքապետին՝ սահմանված կարգով ապահովել Երեւանի Սայաթ-Նովա եւ Աբովյան փողոցների հատման տեղում գտնվող շենքի ու օժանդակ շինությունների եւ դրանց զբաղեցրած ու սպասարկման համար համապատասխան փաստաթղթերի ձեւակերպումը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Սա կառավարության որոշման ամբողջական եւ տառացի մեջբերումն է: Ինչպես տեսնում ենք, այս որոշման մեջ որեւէ ակնարկ Գր. Լուսավորիչի 15 շենքի մասին չկա: Ուրեմն ինչպե՞ս եւ ի՞նչ հիմքով է դատարանը բավարարել ԳԱԱ-ի հայցը: Պարզվում է, որ Հայաստանում ի հայտ է եկել նոր տեսակի փաստաթուղթ, որի հիման վրա կարելի է ցանկացած գործողություն իրականացնել, այդ թվում նաեւ տարածքից վտարել: Այդ փաստաթուղթը կոչվում է «Քաղվածք կառավարության նիստի որոշման արձանագրությունից»: Հենց մի այսպիսի փաստաթղթի առկայությունն է, որ, ըստ էության, թույլ է տալիս վտարել «Ա1+»-ին եւ որը կցվել է ԳԱԱ-ի հայցադիմումին: Այդ ի՞նչ խորհրդավոր քաղվածք է:

«ՀՀ արդարադատության նախարար Դ.Հարությունյանին եւ Երեւանի քաղաքապետ Ե.Զախարյանին` միջոցներ ձեռնարկել Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի (Գր.Լուսավորչի փող. 15) շենքը ժամանակավորապես տեղավորված կազմակերպություններից ազատելու, այն ՀՀ ԳԱԱ-ի տնօրինությանը թողնելու եւ այնտեղ ՀՀ ԳԱԱ-ի լեզվի եւ տնտեսագիտության ինստիտուտները տեղավորելու համար»: Ահա այսպիսի փաստաթուղթ է տրամադրել կառավարությունը ԳԱԱ-ին: «Իրավական ակտերի» մասին ՀՀ օրենքում, որտեղ մանրամասնորեն նշված են Հայաստանում իրավական ուժ ունեցող բոլոր փաստոթղթերը, կառավարության նիստի արձանագրության քաղվածք կատեգորիան ընդհանրապես հիշատակված չէ:

Այլ կերպ ասած, սա իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է, ավելի ճիշտ, թղթի կտոր, որը, սակայն, ինչպես ասում են` քար է ծակում: Սրանից ուղղակիորեն հետեւում է, որ մենք` ՀՀ քաղաքացիներս, մեզ վերաբերող կառավարության որոշումներին ծանոթանալուց բացի, հետագայում անակնկալների չհանդիպելու համար պետք է ծանոթանանք նաեւ որեւէ իրավական ուժ չունեցող արձանագրությունների հետ: Թե չէ հետո մեկ էլ տեսար, այդ արձանագրություններով մեզ դատապարտած լինեն ազատազրկման կամ, լավագույն դեպքում, վտարեն մեր բնակարաններից: Ինչո՞ւ է հանկարծ հայտնվել այս փաստաթուղթը: Խնդիրն այն է, որ Գր. Լուսավորիչի 15 շենքը պատկանում է ԳԱԱ-ին, իսկ «Ա1+»-ը վարձակալում է այդ շենքի մի մասը: Եւ կառավարությունը չէր կարող միջամտել վարձատուի ու վարձակալի հարաբերություններին:

Վարձատուն լրիվ իրավունքներն ունի իր տարածքը զբաղեցրած վարձակալին դուրս հրավիրել: Բայց այստեղ կա մի խնդիր, որին Գիտությունների ակադեմիան չի կարողանում, կամ ավելի ճիշտ` չի ուզում լուծում տալ. «Ա1+»-ը արդեն 13 տարի զբաղեցնում է այս տարածքը եւ շինարարական աշխատանքներ է կատարել շենքում` ավելի քան 30 հազար դոլար արժողությամբ: Այս մասին «Ա1+»-ը ժամանակին տեղեկացրել է ԳԱԱ-ին եւ առաջարկել իր ներդրած գումարը հաշվանցել վարձից: Սակայն դրանից հետո էլ «Ա1+»-ը շարունակել է պարտաճանաչորեն վճարել վարձավճարը, ինչը նշանակում է, որ այդ 30 հազար դոլարը չի «մաշեցվել»:

Սա էլ իր հերթին նշանակում է, որ «Ա1+»-ին դուրս հրավիրելու համար նրա այդ ծախսերը պետք է փոխհատուցվեն: Իսկ ԳԱԱ-ն չի ուզում դա անել: Իսկ որպեսզի այդ «քցում» օպերացիան հնարավոր լինի մինչեւ վերջ իրականացնել, ԳԱԱ-ն որոշել է «Ա1+»-ի դեմ տղա բերել` տվյալ դեպքում կառավարությանը: Ահա սա է պատճառը, որ հայտնվել է նման փաստաթուղթ` քաղվածք կառավարության նիստի արձանագրությունից, որն, ի դեպ, ստորագրված է Ռ.Քոչարյանի կողմից: Ի դեպ, «Ա1+»-ը հակընդեմ հայց էր ներկայացրել ԳԱԱ-ի դեմ՝ իր ծախսերը փոխհատուցելու պահանջով:

Այսինքն` «Ա1+»-ը որեւէ խնդիր չի էլ փորձում հարուցել ԳԱԱ-ի լեզվի եւ տնտեսագիտության ինստիտուտները Գր.Լուսավորիչ 15 շենք տեղափոխելու հարցում: «Ա1+»-ը ընդամենը ուզում է իր կատարած ծախսերի փոխհատուցումը: Բայց տնտեսական դատարանն այդ հակընդեմ հայցն էլ է մերժել: Այսինքն` գործ ունենք մի հետաքրքիր իրադարձության հետ: ՀՀ կառավարությունը, Գիտությունների ակադեմիան եւ տնտեսական դատարանը, փաստորեն, եկել են համաձայնության՝ «Ա1+»-ին «քցելու» շուրջ: «Ա1+»-ից տեղեկացանք, որ տնտեսական դատարանի որոշումն իրենք բողոքարկելու են վճռաբեկ դատարանում, եւ այդտեղ էլ հաջողության չհասնելու դեպքում, նաեւ Եվրոդատարանում:

Հայկ Գեւորգյան

Տպել
1246 դիտում

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի