Դու հզո՛ր ես եւ դու այսօր հաղթելու ես, այսօ՛ր ես դու հաղթելու. Փաշինյանը՝ ԱԺ գնալուց առաջ

Ստորեւ ներկայացնում ենք Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթը, որով նա հանդես է եկել՝ ցուցարարների ուղեկցությամբ դեպի Ազգային ժողովի շենք շարժվելուց առաջ.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, երեկ երեկոյան, երբ մենք ձեռնարկում էինք «փակիր փողոցը» ակցիան,ես համոզված եմ, որ շատերը թերահավատորեն էին վերաբերվում դրան: Բայց Հայաստանի Հանրապետությունում կան քաղաքացիների, որոնք գիտեն, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դո՛ւ ես: Եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես: Եվ այդ մեկ մարդը դո՛ւ ես:

Ես ուզում եմ հարգանքի եւ խոնարհումի տուրքս մատուցել մեր ուսանողներին, ովքեր  դուրս եկան փողոց եւ տեր կանգնեցին իրենց հաղթանակին, ովքեր դուրս եկան փողոց եւ տեր կանգնեցին իրենց իրավունքին, ովքեր դուրս եկան եւ տեր կանգնեցին իրենց հայրենիքին:

Ես ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել այն մարդկանց առաջ, ովքեր փակեցին Արշակունյաց պողոտան, Մաշտոցի պողոտան, Թումանյան փողոցը, Բաղրամյան պողոտան, «Օրբելին», «Կոմիտասը», Հաղթանակի կամուրջը, «Լեոն», «Սարյանը», Ազատության պողոտան:

Դու հզո՛ր ես, դու հզո՛ր ես: Դու հզո՛ր ես եւ դու այսօր հաղթելու ես: Այսօ՛ր ես դու հաղթելու:

Սերժ Սարգսյանը չի լինելու Հայաստանի վարչապետ: Հանրապետականը չի լինելու իշխանություն Հայաստանում: Հայաստանում իշխանություն չի լինելու ոչ մի քաղաքական ուժ եւ ոչ մի քաղաքական գործիչ: Հայաստանում իշխանություն լինելու է ժողովուրդը: Հայաստանում իշխանություն լինելու է քաղաքացին եւ... (այո՛, ճիշտ եք, անում, տղերք, էդ հետեւից մոտեցեք, որովհետեւ Հայաստանի քաղաքացու հաղթանակի ժամը եկել է եւ Հայաստանի քաղաքացու հաղթանակի ժամը հիմա է: Հի-մա՛, հի-մա՛, հի-մա՛...)

Շնորհակալ եմ, որ դուրս եկաք փողոց եւ տեր եք կանգնում ձեր իրավունքին, շնորհակալ եմ, որ դուրս եկաք փողոց եւ տեր եք կանգնում ձեր հաղթանակին: Շնորհակալ եմ, որ դուրս եկաք փողոց եւ տեր եք կանգնում ձեր հայրենիքին: Եվ ուրեմն, քայլ արա, մերժիր Սերժին: Քայլ արա մերժիր Սերժին:

Սիրելի՛ ժողովուրդ, ես քիչ առաջ մոտեցա Բաղրամյան պողոտային եւ զարմանալի տեսարանի ականատեսը դարձա. իմ աշխատանքի վայրի ճանապարհը իմ առաջ փակված էր: Իմ աշխատանքի վայրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն է, եւ դուք եք տվել այս աշխատանքի վայրը ինձ: Դուք եք իմ գործատուն: Եվ մենք, ազգային ժողովի չորս պատգամավորներս ձեր ուղեկցությամբ հիմա գնալու ենք մեր աշխատանքի վայրը: Բայց ես ուզում եմ նորից հիշեցնել հետեւյալը՝ այն ոստիկանները, որ կանգնած են այնտեղ, մեր եղբայրերն են եւ բուռն ծափերով ողջունենք մեր ոստիկաններին: Մենք այս ընթացքում ասել ենք եւ ասում ենք, որ սա բաց ձեռքերի քաղաքական պայքար է, մեր ձեռքերում չկա ոչ փայտ, մեր ձեռքերում չկա ատելություն, մեր ձեռքերում միայն կա սեր, մեր ձեռքերում միայն կա հարգանք, լույս կա մեր ձեռքերում: Մենք ոչ մի ոստիկանի նկատմամբ բռնություն չենք գործադրել եւ չենք գործադրի, թե անգամ նրանք փորձեն մեզ խփել: Ժպտացեք նրանց, ասեք նրանց՝ եղբայր իմ, ասեք նրանց, որ մենք մի երկրի քաղաքացի ենք, մենք ձեր ժողովուրդն ենք, ոստիկաննե՛ր:

Ներողություն եմ խնդրում բոլոր ոստիկանների ընտանիքներից, որ նրանք մեր ակցիայի պատճառով ստիպված են աշխատել շուրջօրյա, կրկնակի ավելի ծառայություն իրականացնել եւ օրերով տուն չգնալ: Եվ ես նրանց ընտանիքի անդամներից՝ կանանցից ու մայրերից, երեխաներից ներողություն եմ խնդրում, բայց նաեւ հավաստիացնում եմ՝ այն, ինչ մենք անում ենք, մենք անում են նաեւ հանուն իրենց երեխաների:

Եթե որեւէ մեկը որեւէ բան կշպրտի ոստիկանների վրա, նա մեր շարժման հետ կապ չունի: Անմիջապես չեզոքացրեք նրան, նա սադրիչ է: Եթե որեւէ մեկը կհարվածի որեւէ ոստիկանի, տեղում չեզոքացրեք նրան, նա սադրիչ է, մենք բռնություն չենք գործադրելու, մենք ուղղակի անցնելու ենք: Ուղղակի անցնելու ենք:

Հիմա այստեղ կա ԱԺ չորս պատգամավոր եւ առաջին շարքում քայլում են ԱԺ այդ չորս պատգամավորները, ովքեր գնում են աշխատանքի իրենց գործատուների հետ: Դուք մեր գործատուն եք, դուք մեր շեֆն եք: Եվ ուրեմն, քայլ արա մերժիր Սերժին, քայլ արա մերժիր Սերժին...»

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4391 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին