19:00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում. թարմացվող (ուղիղ)

18/04/2018 schedule10:20

16:37- Փաշինյանը կուսակիցների հետ 1 ժամ-ժամուկես ժամանակ խնդրեց այսօրվա՝ ապրիլի 18-ին՝ ժամը 19:00-ին նախատեսված հանրահավաքին ընդառաջ խորհրդակցություն իրակաանցնելու համար:

«Ես, Արմեն Գրիգորյանը, դավիթ Սանասարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուակցության մեր ընկերները ձեզնից պետք է թույլտվություն ստանանք: Մենք 1 ժամ-ժամուկես խորհրդակցություն պետք է անցկացնենք այսօրվա հանրահավաքին ընդառաջ»,- ասաց նա:

Քննարկումը տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Փաշինյանը որպես իրավիճակի պատասխանատու թողեց Շահեն Հարությունյանին: Նա նաեւ ասաց, որ քաղաքակիրթ պատշաճ կերպով շրջափակեն նախարարությունների մուտքերը: նա կրկին հիշեցրեց, որ ցույցի մասնակիցները չկրեն դիմակներ, չվնասեն մեքենաներ եւ այլ գույք, հարգալից վերաբերմունք դրսեւորեն ոստիկանների եւ նախարարությունների աշխատակիցների նկատմամբ:

16:27- «Նախարարությունների սիրելի՛ աշխատակիցներ, դուք լավ գիտեք, թե ինչպիսի փտախտով է վարակել Սերժ Սարգսյանը մեր պետական կառավարման համակարգը: Հիմա Սերժ Սարգսյանը եւ Հանրապետական կուսակցությունը փորձում են մեր երկիրը վերածել Արեւմտյան Ադրբեջանի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով Մշակույթի, Կրթության եւ գիտության, Արդարադատության, ինչպես նաեւ Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին միանալ #ԻմՔայլը նախաձեռնությանը:

16:24- Նիկոլ Փաշինյանը արձագանքել է ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովի խոսքերին: վերջինս ասել է, որ Փաշինյանը ցույցերին ներգրավում է երեխաների:

«Ես ոչ մեկի չեմ ներգրավում, ՀՀ քաղաքացիները իրենք են արձագանքումշարժմանը: Եթե ներգրավող կա, հանրապետականներն են, որ բոլոր կրթօջախները դարձերլ են Հանրապետականի որջ եւ երեխաների պահում են փակ դռների հետեւում: Երեխաները նույնպես ազատության իրավունք ունեն, եւ նրանք իրենց ազատության իրավունքից օգտվում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

16:14- Ոստիկանությունը նոր ուժեր է կուտակում Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ:

16:09- Ցուցարարները Երեւանի քաղաքապետարանի դիմաց

15:17- «Ֆրանսիայի հրապարակի մեր կողմնակիցներին կոչ եմ անում միանալ մեր երթին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում:

14:57- Գրիգոր Լուսավորիչ փողոցը փակ է ցուցարարներով: Նիկոլ Փաշինյանը համակիրների հետ գետնի է նստել, եւ ինչպես ինքն է նշում, քաղաքացիական անհնազանդություն է իրականացնում:

14:53- Ցուցարարներին բերման են ենթարկում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքից:

14:51- Ցուցարարները փակել են փողոցը Մաշտոցի պողոտայում (Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ):

14:39- Երեւանի քաղաքապետարանի մոտ բազմաթիվ ցուցարարներ կան:

14:20- Նիկոլ Փաշինյանը խոսել է գիշերվա սադրանքների մասին:

«Ուզում եմ ուշադրություն գրավել այն հանգամանքի վրա, որ մինչև հիմա, համենայնդեպս այդպիսին էին տեղեկությունները մամուլի, որ երեկվա այդ հնդկական կինոյի կապակցությամբ ոչ մի անձ բերման չի ենթարկվել, չի ձերբակալվել, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ երեկվա տեղի ունեցածը իշխանությունների կողմից կազմակերպված պրովոկացիա էր հնդկական կինոյի ժանրով:

Երեկ տեղեկություն ունեինք, որ մեծ թվով սադրիչներ են ներդրել ցուցարարների շարքերը: Նպատակը մեկն է, որպեսզի նրանք սադրեն գործողություններ եւ փորձեն մեր ցույցի մասնակիցների ներքաշել պրոցեսի մեջ: Դրանով նախ կվարկաբեկեն մեր շարժումը, եւ երկրորդը, խաղաղ ցույցերի նկատմամբ ուժ կիրառելու ֆորմալ առիթ կունենան:

Նաեւ այս էր պատճառը, որ մենք երեկ՝ ժամը 10-ին, հայտարարեցինք մեր հանրահավաքի ավարտը, եւ քանի որ սադրիչների խմբերին հրահանգը նախապես տրված էր, նրանք գործեցին ըստ իրենց պլանի, բայց իրենք իրենց նպատակներին չհասանք»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում:

Այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի նստավայրը շրջափակված էր ավտոմատներով կանգնած մարդկանցով:

«Սերժ Սարգսյանը չի կարող այսօր էլ չզգալ, որ իր իշխանությանը վտանգ չի սպառնում: Ես կարծում եմ՝ նա արդեն գիտի, որ իր իշխանությունը վերջանում է: Մենք նրան ժողովրդի վրա կրակելու առիթ չենք տա: Համոզված ենք, որ ի վիճակի ենք համբերատար, խաղաղ եւ անարյուն թավշյա հեղափոխություն իրականացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը լրագրողներին:

14:07- «Հետաքրքիր հյուր ենք ունենալու հանրահավաքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

14:03- Երեւանում ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փակել են Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց փողոցների խաչմերուկը:

13:52- Գյումրիում ոստիկանների ու ցույցի մասնակիցների միջեւ քաշքշուկ է:

13:10- Այսօր՝ ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք:

13:08- Նիկոլ Փաշինյանն այս պահին կոչ է անում ոստիկանությանը ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին: Նրանց թիվը 12:00-ի դրությամբ 66-ն է: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչությունից: Փաշինյանը կոչ է անում նաեւ ազատ արձակել «ռադիաոյի գործով» ձերբակալված երկու քաղաքացիներին:

12:57- Խաղաղ ցուցարարներն անցնում են Ալեք մանուկյան փողոցում տեղակայված բուհերի մոտով: Նիկոլ Փաշինյանը դասախոսներին եւ ուսանողներին իրազեկում է երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին:

12:47- Նորքի 7-րդ զանգվածի թիվ  88 դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել:

«Հիմա փորձում են աշակերտներին ճնշել, որ դադարեցնեն դասադուլը՝ ոստիկանական ուժերի կիրառմամաբ: Ես կոչ եմ անդում դադարեցնել ճնշումներն աշակերտների նկատմամբ եւ կոչ եմ անում աշակերտներին միանալ մեր երթին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այժմ երթը շարունակվում է Ալեք Մանուկյան փողոցում:

12:27- ԵՊՀ-ում հանրահավաք է:

«Սա ԵՊՀ-ն է՝ ՀՀ-ի մայր բուհը: Եվ ընդհանրապես սա պետք է լինի ՀՀ քաղաքացիների եւ ուսանողների ազատության խորհրդանիշը: Այս ընթացքում, երբ այսօրվա երթը տեղի էր ունենում, ահազանգեր էինք ստանում Գավառի համալսրանաից, այլ բուհերից եւ ուսումնական հաստատություններից, թե ուսանողների առաջ դռները փակվել են, եւ նրանք չեն կարողանում դուրս գալ: Հարցը ունի 2 կողմ: Առաջինը, մեծագույն խայտառակություն է, երբ որեւէ ուսումանական հաստատության դռներ փակվում են չափահաս մարդկանց առաջ, սա Սերժ Սարսյանի կարեւորագույն խորհրդանիշներից է: Ռեկտորներին, ԿԳՆ նախարաին կոչ ենք անում վերջ տալ այդ պրակտիկային: Տեսեք, այսօր եկանք եւ ԵՊՀ առնվազ ռեկտորատի դռները բաց էին մեր առաջ, ողջունում ենք դա: Բոլոր բուհերի կոչ ենք անում մի քակեք ուսանողների առաջ դռները:

Կա նաեւ հաջորդ խնդիրը, եթե սա տեղի ունենար 1 շաբաթ առաջ, հասկանալի կլիներ, բայց հիմա, երբ ՀՀ-ում ձեւավորվել է ազատ ուսանողը, ինչպես կարող է ուսանողը փակվել: Մի ահանզագեք, որ դռները փակել են ձեր առաջ, մենք ձեւերը ցույց ենք տվել, օգտագործեք եւ բացեք դռները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

12:19- Ցուցարարները ԵՊՀ-ում դասադուլի կոչ են անում:

12:17- Ցուցարարները մտան ԵՊՀ:

12:15- Բաղրամյան պողոտայում ոստիկանները նստում են իրենց ավտոբուսներ:

12:11- Ցուցարարները հասան ԵՊՀ շենք:

12:08- Ցուցարարները Փաշինյանի գլխավորությամբ Չարենց փողոցի վրա են:

11:54- Փաշինյանը կոչ է անում մարդկանց դուրս գալ փողոց ու տեր կանգնել իրենց հայրենիքին:

11:44- «Խոստում ստաց, որ ովքեր բերման են ենթարկվել, հնարավորնս կարճ ժամկետում ազատ կարձակվեն, բոլորը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

11:-41- Փաշինյանը ոստիկաններից հարցրեց բերման ենթարկվածների մասին: Ոստիկանն ասաց, որ հարցը կլուծվի ու ձեռք սեղմեցին:

11:37- Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները շարժվելու են Շրջանային Մաշտոցի պողոտայով (Կորյուն, Հերացի փողոցներ): Հետո շրջանայինով Աբովյան փողոց:

11:31- Ֆրանսիայի հրապարակում շարունակում են մարդկանց բերման ենթարկել:

11:20- Ֆրանսիայի հրապարակից մի քանի ցուցարարի բերման են ենթարկել:

11:18- «Գիշերը Սերժ Սարգսյանը հրահանգել էր, որ փշալարերը եւ ոսիկանությունը Բաղրամյան պողոտայից հանեն, որովհետեւ Հանրապետության հրապարակում հայտարարել էի, որ Հայաստանը պետք է տեսնի փշալարերի հետեւից: Եկել ենք այստեղ, որ այս պատկերը վերականգնվի: Սերժ Սարգսյա՛ն, դու Հայաստանը տեսնելու ես ոստիկանների, փշալարերի հետեւից: Սերժ Սարգսյանին արժանի պատկերը վերականգնված է: Երթով շաժրվում ենք՝ հավաքելու մեր կողմնակիցներին: Հենց այս պատկերը հանեցին, մենք վերականգնելու ենք, սա մեր ստեղծագործությունն է: Սա մեր նվերն է Սերժ Սարգսյանին»,- ասաց նա՝ մաքրելով ոստիկանների վահանների, որ Սերժ Սարգսյանը լավ տեսնի:

Փաշինյանը դիմեց ոստիկաններին ասելով, որ գիշերվա սադրանքները վատ էին բեմադրված, որ ռեժիսորներն ու սցենարիստները թերացել են, ու պետք է աշխատեն իրենց վրա:

11:14- «Բերման ենթարկվածներից տեղեկություններ չունեմ»,- Նիկոլ Փաշինյան:

11:08- Նիկոլ Փաշինյանը կոչ է անում փողոցներում կանգնեցրած մեքենաները չվնասել: Նշում է, որ դրանք հատուկ են դրել:

«Խնդրում եմ բոլոր մեքենանաների վերաբերվել առանձնակի քնքշությամբ»,- ասաց նա:

11:04- Փաշինյանը կոչ արեց առանց դիմակների մասնակցել ակցիաներին.

«Հանեք դիմակները, որովհետեւ դուք վախենալու բան չունեք»,- ասաց նա:

11:03- Նիկոլ Փաշինյանը կոչ է անում փողոցները շրջափակելիս առարկաներ չօգտագործել: Նշում է, որ իրենք այնքան շատ են, որ դրա կարիքը չկա:

11:02- Նիկոլ Փաշինյանը չգիտի՝ Սերժ Սարգսյանը աշխատավայրում է, թե ոչ:

11:01- «Քաղաքացուն թող հասկանալի լինի, որ բոլոր հրապարակները քաղաքացուն արդեն հասանելի են»,- Նկլո Փաշինյան:

10:55- Ցուցարարների թիվը գնալով ավելանում է: Ոստիկանները պատ են շարել Դեմիրճյան փողոցում: Ցուցարարների թիվը գնալով ավելանում է: Արդեն նախագահականի մոտ են: Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հարգանքով վերաբերվերլ ոստիկաններին:

«Բաղրամյան 26-ի շրջափակումը սկսված է եւ կշարունակվի»,- Նիկոլ Փաշինյան:

10:50- Հասան Ազգային ժողով:

10:42- Նիկոլ Փաշինյանի համակիրները փակում են Մոսկովյան փողոցը:

10:41- ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ #ԻմՔայլը նախաձեռնության մասնակիցներն այս պահին փակում են Ֆրանսիայի հրապարակը: Նրանք ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում, որպեսզի փակեն հրապարակը:

10:20- Այս պահին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում է: #ԻմՔայլը նախաձեռնության անդամները փակել են Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատվածից: Նրանց են միանում քայլ քաղաքացիներ: Ակտիվիստների թիվը գնալով աճում է:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց երեկվա փառավոր հաղթանակի համար եւ շնորհակալություն հայտնեց շարժման բոլոր մասնակիցներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին

Փաշինյանը կրկնեց՝ պետք է այնպես անել, որ պետական համակարգը կաթվածահար լինի:

Անդրադարձավ նաև երեկվա կեսգիշերին տեղի ունեցած սադրանքներին. «Այսպես կոչված «շմայսի բրիգադներ» են կազմվել, որի նպատակը Երևանում անկարգություններ կազմակերպելն է, խուլիգանություններ իրականացնելն է, որպեսզի ոստիկանությանը ֆորմալ առիթ տան խաղաղ ցուցարարների նկատմամաբ ուժ կիրառելու»:

«Ես կարծում եմ, որ երեկ կեսգիշերին տեղի ունեցածի տեսագրությունը նայողները տեսան, որ կատարվածը հնդկական ամենաանտաղանդ կինոն էր, երբ ոստիկանությունը եւ «Շմայսի բրիգադ»-ի ներկայացուցիչներն իրար հետ համագործակցելով՝ անակարգություններ էին կազմակերպում Երեւան մայրաքաղաքում: Ես հայտարարում եմ եւս մեկ անգամ, որեւէ մեկը, ով բռնություն է գործադրում, կամ Երեւան քաղաքում անկարգություններ է կազմակերպում իր գործողութուններով, չի կարող որեւէ կապ ունենալ մեր շարժման հետ: Այդ մարդիկ պարզապես ուզում են վարկաբեկել մեր շարժումը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, Հանրապետության հրապարակում երեկ տեղի ունեցած հզոր հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր գործողությունները սկսելու են ժամը 10.00-ից, շարունակելու են կաթվածահար անել երթեւեկությունը, պետական համակարգի աշխատանքը:

Լրագրողների հետ զրույցի ավարտից հետո Փաշինյանը պատրաստվում է անցնել գործողությունների:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5236 դիտում

Իսպանիայի ԱԳՆ-ն ողջունել է Բաքվի և Երևանի պայմանավորվածությունները խաղաղ համաձայնագրի տեքստի վերաբերյալ

Համապարփակ և արդար համաձայնագիրը կամրապնդի կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում. Ավստրիայի ԱԳՆ

Ռուբեն Վարդանյանին բացահայտ օգտագործում են Հայաստանի դեմ, 2-րդ «բացառիկ» ուղերձը կասկած չի թողնում. Սաֆարյան

Փարիզը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը

Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը հույս է ներշնչում՝ կայուն խաղաղությունը հասանելի է․ Գերմանիայի ԱԳՆ

Աշտարակի 2-րդ հիմնական դպրոցի բացօթյա մարզադաշտը կառուցված է. տեսանյութ

Այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Մակրոն

Անընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը չերևա. վարչապետ

Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա, դա տարածքային պահանջ է և նման հարցը մեզ համար քննարկելի չէ. Փաշինյան

ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը չենք հակադրում մյուս գործընկերների հետ հարաբերություններին. վարչապետ

Հայաստանի կառավարությունն այդ հարցով հստակ դիրքորոշում է արտահայտել. վարչապետը՝ գերիների խնդրի մասին

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ընկալվում է տարածքային նկրտում ՀՀ ինքնիշխանության դեմ. վարչապետը՝ NTV-ին

Տարածաշրջանի խաղաղությունը նաև Հայաստանի բարեկեցության գործոն է և երաշխիք. Նիկոլ Փաշինյան

Ապագայում Թուրքիան և ՀՀ-ն կկարողանա՞ն համագործակցել 3-րդ երկրներում. վարչապետը պատասխանել է TRT World-ի հարցին

Ուզում եմ հստակ լինի՝ Հայոց ցեղասպանությունը ՀՀ-ում և հայության շրջանում անառարկելի ճշմարտություն է. վարչապետ

Սա աննախադեպ է, նման ձևաչափով հանդիպում նախկինում երբեք չի եղել. վարչապետի հարցազրույցը թուրքական ԶԼՄ-ներին

Պատմության դասերը պետք է ծառայեցնենք այսօրվա Հայաստանի Հանրապետության պետական շահերին. ինչ է ընդգծել վարչապետը

Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսություն կա, նախկինում զրկված ենք եղել նման հնարավորությունից. վարչապետ

Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը. Մագնուս Ցահքնա

Խոտածածկ տարածքում բռնկված հդեհի հետևանքով ավտոմեքենա է այրվել

Փաշինյանն առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել, աղմուկից չվախենաք, գլուխներդ բարձր. Հարությունյան

Բաքվի դատավարությունից հետո դժվար թե գտնվի մարդ, որ համարի՝ ՌԴ-ն և ՀՀ-ն պետք է միահյուսվեն․ Ադամյան. տեսանյութ

Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակին. տեսանյութ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի. Ակիֆ Քըլըչ

Տեղի կունենա այս տարվա առաջին Լուսնի խավարումը. հայտնի է՝ երբ

Բրյուսելում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք կբերվի. Կառավարությունը գումար է հատկացրել

Ադրբեջանը փորձում է Հայաստանի համար նոր վտանգավոր իրավիճակ ստեղծել, ՀՀ-ն չպետք է այն լեգիտիմացնի. Խաչատրյան

ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության կտորները ինչու՞ եք կտրում, մի քիչ պատասխանատվություն ունեցեք. Ալեքսանյան

Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին՝ պայմանով. Պուտին

Խաղաղության համաձայնագրով ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու. Չախոյան

Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ. վարչապետը խոսեց հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, կարողությունների զարգացման միջոցով․ աշխատաժողով Տավուշում

Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Դամասկոսին

Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որը վերաբերում է միայն ՀՀ-ին կամ Ադրբեջանին. վարչապետ

Որոնք են Խաղաղության համաձայնագրի 2 հոդվածները, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի հետ. վարչապետը մանրամասնել է

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեսակապի միջոցով սպասարկել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց

Հայաստանը բարձր է գնահատում Թուրքմենստանի հետ հաստատված քաղաքական երկխոսությունը. նախագահին հրավեր է փոխանցվել

5 տարի ժամկետով ազատազրկում՝ դանակի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

Սերժի «Պատիվ ունեմ»-ի շտաբի պետերից մեկը ընտրակաշառք է բաժանել, բռնվել և դատվել. Վահագն Մկրտչյանը՝ Գրիգորյանին

Հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցի եթեր հեռարձակման ժամը