Երևան
12 °C
18:44- Ամիրյան-Մաշտոցի պողոտա հատվածում մոտ 2 ժամ ակցիա անելուց հետո քաղաքացիները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին հանրահավաք է լինելու:
18:38- Ամիրյան-Մաշտոցի պողոտա հատված կրկին կաթվածահար եղավ:
18:36- Կարմիրբերետավորները հեռացան Ամիրյան-Մաշտոցի պողոտա հատվածից: Նրանք պարբերաբար գնում ու վերադառնում են:
18:31- Ամիրյան փողոցի վրա քաղաքացիները կանգնեցրել են մեքենան 2 փոքր երեխաների նստեցրել են մեքենայի վրա, փոքրիկը վանկարկում է. «Սերժի՛կ, հեռացի՛ր»:
18:25- Ամիրյան-Մաշտոցի պողոտա հատվածը տեւական ժամանակ քաոսային վիճակում է:
18:24- Ցուցարարները փակել էին Ամիրյան փողոցը, ոստիկանները բացեցին:
18:08- Մաշտոցի պողոտա-Ամիրյան հատվածում երիտասարդները պարբերաբար փակում են փողոցը, ոմանց բերման են ենթարկում, հետո գալիս են այլ երիտասարդներ:
18:04- Մաշտոցի պողոտա-Ամիրյան հատվածում քաշքշուկ եղավ ոստիկանների ու քաղաքացիների միջեւ, մարդիկ փորձում էին կրկին փակել փողոցը, ոստիկանները ուժով թույլ չէին տալիս: Ոմանց բերման ենթարկեցին:
17:58- Կարմիրբերետավորները բացեցին Մաշտոցի պողոտա-Ամիրյան հատվածը:
17:52- Մաշտոցի պողոտա-Ամիրյան հատվածում ցուցարարները նստել են փողոցի երթեւեկելի հատվածում:
«Սերժի՛կ, հեռացի՛ր»,- վանկարկում են նրանք:
Ոստիկանները փորձում են հեռացնել նրանց:
17:36- ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը կոչ է անում բացել փակած փողոցները, որպեսզի մարդկ կարողանան գալ Հանրապետության հրապարակ ժամը 19:00-ի հանրահավաքին, օգտատերերն էլ գրում են, որ ոչինչ, մարդիկ ոտքով կգան:
17:31- «Դալմա» մոլի աշխատակիցները դուրս եկան եւ փակեցին փողոցը:

17:25- Ցուցարարներն Ամիրյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկի հատվածում են:
17:16- «Պետք է խնդրեմ, որ դուք մնաք, հանգստանաք, ես 2 ժամ աշխատանք ունեմ, որ պետք է անեմ գրասենյակում: Պետք է ելույթս նաև պատրաստեմ, որովհետև այսօր շատ կարևոր ասելիք կա: Դուո մնացեք, ձեր թույլտվությամբ ես գնամ մեր կուսակցության գրասենյակ, կաշխատեմ, հետո կգամ, այստեղից իրար հետ կգնանք Հանրապետության հրապարակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
17:11- Ցուցարարները կաթվածահար են արել Մաշտոցի պողոտան:
17:08- Ցուցարարները բռնած տանում են Սերժ Սարգսյանի լուսանկարը, որի վրա գրված է «#Մերժվածը»:
16:48- Գեւորգ Չաուշի արձանի մոտ բազմաթիվ ցուցարարներ կան:
16:39- Բազմամարդ երթը Երեւանյան լճի մոտ է:
16:33- «ՀՀ քաղաքացին ազատագրված է, եւ նրան հնարավոր չէ կանգնեցնել»,- ասաց նա:
16:31- «Այսօր թափը, ծավալը կրկնապատկվել է Հանրապետության ողջ տարածքով: Մենք շարունակում ենք նույն քաղաքական գծի մեջ մնալ և մեր գործողություններում բացառվելու է բռնությունը: Եթե նույնիսկ ոստիկանները բռնություն են գործադրում մեր կողմնակիցների նկատմամբ, մեր կողմնակիցները դրան բռնությամբ չեն պատասխանելու: Մենք մեր գործն ենք անելու: Մենք ունենք մեր հանրության 80%-ի աջակցությունը, եւ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Այստեղ 2 կարծիք լինել չի կարող»,- ասաց Նիոկոլ Փաշինյանը:
16:18- Ցուցարարներն Արշակունյաց պողոտան կրկին փակել են:

16:12- Թումանյան-Սարյան խաչմերուկի վրա մի մեքենա հորիզոնական դիրքով կանգնել է փողոցի մեջտեղում: Ոստիկաններն ասում են, որ հեռանա, իսկ նա ձեռքերով ցույց է տալիս, որ նրանց ասածը չի լսվում:
15:42 – Սարյան-Թումանյան խաչմերուկից ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարների: Նրանցից մեկի խոսքով ոստիկանները չեն ներկայացել, ներկայացրել որևէ պահանջ:
15:24- Ցուցարարները մարդատար եւ բեռնատար մեքենաներով փակել են 16-րդ թաղամասը:
15:21 – Այժմ էլ Nissan March ավտոմեքենա է կայանել Արշակունյաց պողոտայում եւ հրաժարվում է շարժվել, պատճառաբանելով, որ դռները բաց են: Ղեկին աղջիկ է: Ոստիկաններից մեկը նստել է նրա մեքենան: Վարորդը պահանջում է, որպեսզի ոստիկանները դուրս գան եւ դռները փակեն, որից հետո նոր միայն նա կտեղափոխի մեքենան: Աղջկան փորձում են բռնի ուժով դուրս հանել մեքենայից: Դա նրանց չհաջողվեց: Ի վերջո, նաեւ ցուցարարների հորդորով Nissan-ի վարորդը հեռացրեց մեքենան:
15:05 - Քիչ առաջ եւս մեկ մեքենա ուղղահայաց կանգնեց, սակայն այս դեպքում էլ ոստիկանները բռնի ուժով դուրս հանեցին վարորդին մեքենայից եւ բերման ենթարկեցին:
14:56 – Մեքենաները դուրս բերվեցին քարշակների օգնությամբ: Դրանից անմիջապես հետո շարժմանն ուղղահայաց կայանեց եւս մեկ մեքենա: Ոստիկանները բռնի ուժով վարորդին դուրս բերեցին եւ տեղափոխեցին ոստիկանական մեքենա: Վարորդի մեքենան հեռացվեց ճանապարհի մեջտեղից:
14:49 – Արշակունյաց պողոտայում կայանած մեքենայից մոտ 20 մետր հեռավորության վրա կայանվեց մեկ այլ ավտոմեքենա եւ նույնպես հրաժարվում է շարշժվել: Վարորդները գտնվում են ներսում: Դանիել Իոաննեսյանի պնդմամբ մեքենան քարշակով տեղաշարժել չի կարելի, քանի դեռ ներսում մարդ կա:
14:46 – Մի խումբ ցուցարարներ քիչ առաջ փակել էին Մաշտոցի պողոտան՝ Թումանյան փողոցի հետ հատման հատվածում: Նրանցից մի քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին եւ բացեցին փողոցը:
14:40 – Երթով Մալաթիայի տոնավաճառ հասած ցուցարարներին միացան տոնավաճառի աշխատակիցները, որոնք մինչ այդ փակել էին տոնավաճառի տարածք մտնող փողոցը:
14:33 – Արշակունյաց պողոտայում՝ Տեխնոպարկի առջեւի հատվածում մեքենա է կայանված, որը հրաժարվում է շարժվել: Ոստիկանները փորձեցին ճոճելով տեղաշարժել մեքենան, սակայն դա նրանց չհաջողվեց:
14:28 – Արշակունյաց պողոտայում մի քանի մեքենա փակել են դեպի «Հայրենիք» կինոթատրոն գնացող հատվածը:
14:26 – Թումանյան-Սարյան խաչմերուկի երթեւեկությունը վերականգնվեց: Տարածքում առկա են ոստիկանական ուժեր:
14:15 – Արշակունյաց պողոտայի դեպի կրկես գնացող հատվածում երթ է տեղի ունենում, որի հետեւանքով խիստ դանդաղել է պողոտայի երթեւեկությունը:
14:14 – Սարյան-Թումանյան խաչմերուկում եւս բեռնատար է կայանած: Բացի դրանից մի քանի տասնյակ ցուցարարներ նույնպես փակել են խաչմերուկը:
13:55 – Արշակունյաց պողոտայում լարված իրավիճակ է: Մեծ թվով ոստիկաններ, հրելով ցուցարարներին, դուրս բերեցին փողոցի երթեւեկելի հատվածից, իսկ այժմ շարքով կանգնած են մայթեզրին՝ թույլ չտալու, որպեսզի ցուցարարները կրկին փակեն պողոտան:
13:48 – Կորյուն փողոցից ոստիկանությունը բերման ենթարկեց մի խումբ անձանց, որոնք, ըստ ներկա գտնվող կանանցից մեկի, ընդամենը դուրս էին եկել ընդմիջման:
13:44 - Արշակունյաց պողոտայի դեպի կրկես գնացող հատվածը շարունակում է փակ մնալ: Երեւանի մի շարք փողոցներ պարբերաբար կաթվածահար են արվում: Ցուցարարները, առանց լուսաֆորի փողոցներում, անդադար անցնում են մի մայթից մյուսը:
13:31- Հալաբյան եւ Կիեւյան փողոցների հատվածում ցուցարարներին միացավ երեք բեռնատար: Այժմ գործողություններ են կատարվում բեռնատարների օգնությամբ փողոցը արգելափակելու ուղղությամբ: Ոստիկանությունը փորձում է խոչընդոտել, սակայն ցուցարարները շղթա կազմած թույլ չեն տալիս դա անել:
13:24- Մի խումբ ցուցարարներ փակել են Մաշտոցի պողոտան՝ Խորենացու փողոցի հետ հատման հատվածում:
13:22- Ցուցարարները շարժվում են դեպի Երեւանի քաղաքապետարան:
13:21- Ցուցարարները փակել են կրկեսին հարող հատվածը:
13:13- «Սինոփսիսի» աշխատակիցները կրկին միացել են ցույցին: Նրանք այլ ցուցարարների հետ փակել են Արշակունյաց պողոտան:
13:10-Չնայած անձրեւից Երեւանի տարբեր հատվածներում շարունակվում են երթերը:
12:59-Գարեգին Նժդեհի հրապարակում ոստիկանները, ուժ կիրառելով քաղաքացիների նկատմամբ, բացում են ճանապարհը:
12:56-Ցուցարարների մի խումբ հասավ Սախարովի հրապարակ:
12:55-Կորյուն փողոցի վրա քաղաքացիներին բերման են ենթարկում:
12:48-Լարված իրավիճակ է Աբովյան-Բուզանդ խաչմերուկում: Ցուցարարները մոտ 10 րոպե է փակ են պահում Աբովյան փողոցը: Ոստիկաններին հաջողվեց մի քանի հոգու բերման ենթարկել, ինչից հետո ցուցարարները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Աբովյան փողոցը բացվեց:
12:33-Մի խումբ ուսանողներ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մոտ են: Փաշինյանն իր խմբի հետ Դավիթաշենից հասել է Հալաբյան:
12:21-Օգտատերը տեսանյութ է հրապարակել ու գրառում կատարել. «Հենց հիմա /Բանկի կրուգ/ Սեբաստիա»,- գրել է նա:
12:19- Քաղաքացիները Դավիթաշենում կանգնեցրել են իրենց մեքենաները ճանապարհին:

12:17- Ոստիկանները հասարակական տրանսպորտով՝ տվյալ դեպքում 1 համարի ավտոբուսով, բերման են ենթարկում քաղաքացիներին:
12:09- Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց քաղաքացիներից մեկին, որն այսօր ծննդյան օրը նշում է ցույցի մասնակիցների հետ:
12:00- Փաշինյանը դավթաշենցիներին կոչ արեց միանալ ակցիային:
11:49- Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին: Լրագրողները նշում են, որ քաշքշում են նաեւ իրենց:
11:44- Դավիթ Սանասարյանին, որին ժամեր առաջ բերման էին ենթարկել, ազատ են արձակել:
11:27- Քաղաքացիները ոստիկաններին կոչ են անում միանալ իրենց:
11:09- «Այն, որ մեր հարթակից ելույթ են ունենում բեռնատարների վարորդներ, երեխաներ, ցույց է տալիս, որ սա իրոք ժողովրդական, թավշյա հեղափոխություն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Քաղաքացիները նրան շնորհակալություն հայտնեցին իր նախաձեռնության համար:
11:03- Ցուցարարները Դավիթաշենում են:

11:02- Մանկավարժական համալսարանի մոտ ցուցարար երիտասարդները պատմում են, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները փորձել են սադրել: Նրանք նախ առաջարկել են փողոց փակել, ապա կանչել են ոստիկաններին, որպեսզի բերման ենթարկեն նրանց: Ցուցարարներին հաջողվել է խուսափել բերման ենթարկվելուց:
10:54- Ցուցարարները պաստառ են բռնել, որի վրա գրված է. «Եթե Սերժ, ապա Թանկյան»:
10:40- Նիկոլ Փաշինյանի տեղեկացմամբ, փակ է Երեւան-Աբովյան ճանապարհը:
10:35- Կոմիտաս փողոցը հեղեղված է ավտոմեքենաների ձայնային ազդանշաններով:
10:32- Ցուցարարները մեծ բազմությամբ անցնում են Կոմիտասի փողոցով: Այս պահին երթեւեկությունն այնտեղ կանգ է առել, դարձել միակողմանի: Ցուցարարներն անցնում են՝ ձայնային շչակների ու մեքենաների ազդանշանների ուղեկցությամբ:
10:28- Ոստիկանության տեղեկացմամբ, ժամը 10-ի դրությամբ, արդեն 26 բերման ենթարկված կա:
10:22- Ցուցարարները շարունակում են քայլել, անցնում են Հատուկ քննչական ծառայության մոտով, նրանց շարունակում են միանալ նոր քաղաքացիներ:


10:15- Ցուցարարները Գյուլբենկյան փողոցից երթով շարժվում են, ճանապարհին ողջունում շենքերից իրենց նայող բնակիչներին, հորդորում միանալ:
10:06- Մոտեցել է ՀՀ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, նա խոսեց Նիկոլ Փաշինյանի հետ, հետաքրքրվեց նրա որպիսությամբ, ձեռքի վերքերով, այնուհետ խնդրեց պարզաբանել, թե ինչ գործողություններ են նախատեսվում այսօր, ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նույնն է ամեն ինչ՝ թավշյա հեղափոխություն: Այժմ ոստիկաններն ուղեկցում են ցուցարարների մեծաքանակ խմբին, որոնք շարունակում են «Սերժին դեմ ես, սիգնալ տուր» ակցիան: Ոստիաններին առաջնորդում է Վալերի Օսիպյանը:

9:58- Նիկոլ Փաշինյանը նշեց, որ զորակցությունն է հայտնում բերման ենթարկված Դավթին ու մյուսներին: Նա հայտնեց, որ երեկ աննախադեպ թվով՝ 125 հոգու էին բերման ենթարկել, սակայն բաժանմունք տեղափոխվելու համար պետք չէ սրտնեղել, բոլոր բերման ենթարկվածներով զբաղվում են փաստաբանական խմբերը:
9:48- Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները բանակցում են Նիկոլ Փաշինյանի հետ՝ փողոցից ցուցարարներին հեռացնելու պահանջով: Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է նման կոչ անելուց՝ պատճառաբանելով, որ ձայնը կտրվել է, ինքը խնայում է իր ձայնը:
9:44- Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Նոր Կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանին, որպես առաջին համայնքապետ, որն իր աշխատասենյակից հանել է Սերժ Սարգսյանի նկարը, որպես խրախուսանք ԱՄՆ-ի հայ համայնքը գյուղին նվիրել է նորագույն գյուղտեխնիկա:
9:41- Նիկոլ Փաշինյանը միացավ ցուցարարներին: Հենց այդ պահին էվակուատորը փորձում էր տեղափոխել փողոցը փակած մեքենաներից մեկը: Փաշինյանն ու ցուցարարները նստեցին էվակուատորի առաջ, նրանց հետեւեցին ոստիկանական մեծաքանակ ուժերը:
9:31- Բերման ենթարկելիս քաղաքացիական հագուստով 2 ոստիկան Քրիստինե անունով աղջկա են հարվածել, հարվածները եղել են նրա որովայնի հատվածում, ոստիկանական բաժանմունքում ցավերը սաստկացել են, կանչվել է շտապ օգնություն: Քաղաքացիական հագուստով ոստիկանների մասին հայտնել է հենց աղջիկը:
9:15- Դավիթ Սանասարյանից բացի, բերման են ենթարկվել նաեւ մի քանի այլ ակտիվիստներ:
9:11- Բերման է ենթարկվել «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման պատասխանտուներից Դավիթ Սանասարյանը, նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք՝ Երեւանի Ամիրյան փողոցը փակելու համար:
8:55- Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ արդեն սկսվել է բեռնատարներով փողոցները փակելու անհնազանդությունների գործողությունները:
Նա փոխանցեց բեռնատարների վարորդներին, որ միայն դրանք կայանելը բավարար չէ, պետք է այնպես անել, որ այդ բեռնատարները որոշ ժամանակ չկարողանան շարժվել տեղից, պետք է թուլացնել անվադողերը, անել ինչ-որ բան՝ դրանց խափանված տեսք տալու համար:
Նիկոլ Փաշինյանը նաեւ հավելեց, որ ինքը կլինի այն փողոցում, որտեղ ամենաակտիվը կփակեն փողոցը ու կլինեն ամենաակտիվ գործողությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գողացել են Գյումրիի ձմեռային մարզաձևերի դպրոցին պատկանող 10-15 զույգ դահուկները. մեղավորները գտնվել են
ՀՀ վարչապետին դիմավորել են Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում. լուսանկարներ
Աշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Մոսկվա. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման և աջակցման բաժնի հեռախոսահամարը չի գործում
Նարեկ Կարապետյանը իրե՞ն, թե՞ հորեղբորն է տեսնում որպես ուժեղ բանակցող, որ ուզում է գերիների վերադարձնել
Հրազդան գետի ափին հայտնաբերվել է տղամարդու մարմին
Միքայել Աջապահյանին կտեղափոխեն «Իզմիրլյան» հիվանդանոց. նա կվիրահատվի
Համլետ Հարությունյանը նշանակվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
Չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը. Ավանեսյան
Յունիբանկն իրականացրել է ՀՀ դրամային անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում
Օդանավը ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել. կառավարությունից արձագանքել են հրապարակումներին
Պետք է գոնե 1 գործատուի մոտ աշխատավարձը 200,000 դրամը գերազանցի, որպեսզի ընդգրկվի ապահովագրության մեջ. նախարար
Թրամփը կոչ է արել Զելենսկիին իրատես լինել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցում
Երևանում Ղարաբաղի ներկայացուցչությունում կատարվել են քննչական գործողություններ
2025 թվականին Հակակոռուպցիոն քրեական դատարանը ստացել է մոտ 400 գործ, որոնցից ավարտված է 161-ը․ ԲԴԽ անդամ
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Թուրքմենստանում
Կստեղծվի օպերատիվ կառավարման գրասենյակ, կգործի արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը
Մեկնարկել է հանրակրթական ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների փաստաթղթերի ընդունումը
Ում են պատկանում Սևանի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը, որոնք կվերադարձվեն պետությանը
14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման համար 2 մլրդ 828 մլն դրամ կհատկացվի. Խուդաթյանը մանրամասնել է
6 ամսով կարգելվի ՀՀ-ից մեքենաների օգտագործված կատալիզատորների թափոնների արտահանումը
Վարդապետյանը ներկայացրել է Սևանի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը վերադարձնելու աշխատանքները
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 25 մլն դրամ
ԱՄՆ-ն առգրավել է Վենեսուելայից և Իրանից պատժամիջոցների տակ գտնվող նավթ տեղափոխող տանկեր. տեսանյութ
Քննարկվել են հայ-քենիական համագործակցության առանցքային խնդիրները բնապահպանության ոլորտում
Ժամանակավոր պաշտպանության վկայականների ժամկետները կերկարաձգվեն ավտոմատ, փոխարինելու անհրաժեշտություն չկա
ՀՀ վարչապետին սպասարկող կառավարական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում
ՊՆ-ն հրապարակել է 2025թ. ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման հաստիքների թիվը և կարգը
Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. Փաշինյան
Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պայման մենք չունենք, Ադրբեջանն այդքան էլ պարզ չէ՝ ունի, չունի. Փաշինյան
18-ամյա Միխայել Պոլգովը որոնվում է որպես անհետ կորած
Դավիթ Խուդաթյանը հետևել է Սյունիքում պետբյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգից կմեկնի Մոսկվա՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին
Առաջարկում եմ Ադրբեջանին զուգահեռաբար փակել «Արևմտյան Ադրբեջան»-«Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները. վարչապետ
Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում. մի շարք ավտոճանապարհների մերկասառույց է, մառախուղ
Անակնկալ հանդիպումներ Համբուրգում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հրդեհ Երևանի բանկերից մեկում. կա տուժած
Վարչապետը Համբուրգի առևտրի պալատում հանդիպել է տեղի գործարարների հետ
Հայաստանի հետ կարգավորման գործընթացն իրականացվել է Ադրբեջանի հետ համաձայնեցված. Ֆիդան
Ինչ են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերը. մանրամասներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT