Մենք ապրիլյան քառօրյայի տղերքով վաղվա երթի 1-ին գծում կլինենք, թող հարվածեն մեզ. թարմացված

21:32- ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանը կրկին անգամ հիշեցրեց, որ այսօր ժամը 10:30-ին հրապարակում այլեւս մարդ չի լինելու, հանրահավաքի ավարտին փոքր համերգ կունենա «Բամբիռ» խումբը, ինչից հետո բոլորին հորդորեց գնալ տուն, իսկ ով մնաց փողոցում, ուրեմն իրենց պայքարի հետ կապ չունի: Իրավիճակը լարված է, ժամը 10:30-ից հետո թող մարդիկ դրսում չմնան:

21:28- Քաղաքացիների պայքարին է միացել նաեւ երգչուհի Սոնա Շահգելդյանը: Նա նշեց, որ ինքը եկել է անկեղծ, առանց ձեւականությունների, ինքը որեւէ բանի կարիք չունի, միայն ուզում է, որ ժողովուրդը խաղաղ ապրի ու որպես այդ ամենի շարունակություն, կատարեց «Երազի իմ երկիր հայրենի» երգը:

21:24- Դերասանուհի Աննա Գրիգորյանը հարթակից խոսեց այն մասին, որ երբ Հայաստանը միշտ փորձել են կեղեքել, ազգի միջից դուրս են եկել հերոսներ ու պայքարել, հիմա այդ հերոսը հենց ժողովուրդն է: «Ես թքած ունեմ ամեն ինչի վրա, ես ինձ եմ տալիս, դուք ձեզ եք տալիս, բայց մենք հոգնել ենք աղքատությունից ու այլ բաներից, չպետք է այլեւս աղքատություն լինի, մենք ուզում ենք գնալ աշխատանքի ու գալ մեր երեխին պահել, մենք հիմա կորցնելու բան չունենք, մենք կորցնում ենք մեր հայրենիքը: Եկեք ցույց տանք, որ մենք ենք մեր տերը, մենք հայ ենք»:

21:20- Աննա Հակոբյանի ելույթից հետո իր խոսքը կրկին շարունակեց Հովհաննես Ազոյանը: «Մարտի 1 այլեւս չի լինելու, որովհետեւ մարտի 1-ի զոհերը մեզ նվիրեցին քաղաքակիրթ ապրելու իրավունք, հիմա մեր իմաստը գոյության քաղաքակիրթ ապրելն է, որովհետեւ մեր պայքարն էլ քաղաքակիրթ երկիր ու հասարակություն ունենալն է: Ուրեմն ի՞նչն է խանգարում մեզ լինել այնքան քաղաքակիրթ, որ քաղաքակիրթ աշխարհը չխանգարի, որ մեզ վնասեն: Ես խնդրում եմ լինել ավելի քաղաքակիրթ, քան նախորդ պահին էինք»,-ասաց նա:

21:11- Փոստանջյանի իջնելուց հետո հարթակին մոտեցավ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը: «Սիրելի ժողովուրդ, հարազատներ, դուք ինչքան շատ եք: Ես ուզում եմ ասել, որ մենք բոլորս հարուստ ենք, մենք մեզանով, մեր երկրով, մեր զինվորներով ու Արցախով մենք հարուստ ենք, սա մեր հարստությունն է, որը մենք կորցնելու իրավունք չունենք:

Ես այստեղ չէի մոտենա, եթե Զարուհի Փոստանջյանը ամեն կերպ չփորձեր խլել բարձրախոսն ու ելույթ ունենալ: Նրա խոսքի նկատմամբ որոշակի վերապահումներ կան միայն այն պատճառով, որ այս շարժման ամենասկզբից ու հետո նա հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանը ծախված է: Միայն այս է պատճառը, որ նրա ելույթի նկատմամբ որոշակի վերապահումներ կան: Ես ներողություն եմ խնդրում այս միջադեպի համար: Մենք Զարուհի Փոստանջյանին սիրում ենք, մենք բոլորին ենք սիրում: Այստեղ չկան ծախված մարդիկ, կան միայն մարդիկ, որոնց մեջ միայն սեր է հորդում, կան նաեւ մի խումբ մարդիկ, որոնք ուզում են վերացնել այդ սերը:

Մենք չպետք է ոչ մի սանտիմետր շեղվենք այն  ուղուց, որ գծագրվել է, մինչեւ Ս. Սարգսյանը չստորագրի իր հրաժարականի դիմումը: Համոզված եմ, նա հիմա տեսնում է, թե ինչ է կատարվում Հանրապետության հրապարակում, ես չեմ պատկերացնում, թե այսքանից հետո նա ինչպես կարող է անցկացնել այս գիշերը: Նա պետք է հենց հիմա վերցնի թուղթն ու իր ձեռագրով ստորագրի այդ դիմումը: Այդ ամենը պետք է արվի խաղաղ, մարտի 1 այլեւս չի լինելու, բավ է մեզ սպառնաք:

Վերջում եկեք ողջունեք այն բոլոր մարդկանց, ովքեր այս պահին անազատության մեջ են՝ սկսած իմ ամուսնուց մինչեւ այն մարդը, որին չենք ճանաչում, դուք հանգստացեք, մենք կշարունակենք այս պայքարը»,-ասաց նա:

21:05- Հովհաննես Ազոյանը հարթակից ողջունեց քաղաքացիներին, սակայն նրա ելույթը կիսատ մնաց, որովհետեւ կրկին միջամտեց Զարուհի Փոստանջյանը:

20:58- ՔՊ վարչության անդամ Մարինան հիշեցրեց, որ առավոտյան Ս. Սարգսյանը սպառնաց մարտի 1-ով, սակայն մարտի 1 չի լինելու, որովհետեւ հիմա այլ իրավիճակ է: Փոխվել է անգամ ոստիկանությունը, այսօր սովորական ոստիկաններ գրեթե չկային, քանի որ նրանք ավելի մեղմ են սկսել գործել, այսօր հիմնականում ուժայիններ էին:

20:52- Ռուբեն Ռուբինյանը հորդորեց կուլ չգնալ այն բոլոր հորդորներին, որ ապրիլի 24-ին սգո օր է, պետք  չէ խառնաշփոթ ստեղծել, մարդիկ թող չլսեն նրանց: «Հիմա նկարներ կան, մեզ նկարել են վերեւից, մեզ միանալ պետք չէ, մենք արդեն միացել ենք, այստեղ ամբողջ Հայաստանն է»:

20:47- Ապրիլյան քառօրյայի մասնակից Մանուելը հարթակից նշեց, որ այսօր ձերբակալում էին ապրիլյան պատերազմի մասնակիցներին: «Մենք բոլորս ձեզ համար՝ այս հրապարակի ժողովրդի համար ենք կռվել, բոլոր պաշտոնյաներին կոչ եմ անում դադարեցնել էս ամենը, մենք արյուն ենք տվել էս ժողովրդի համար: Վաղը, ապրիլյան պատերազմի մասնակիցները Օպերայի հետնամասիցժամը  11-ին, սկսում են առաջին գծով երթ, թող ոստիկանները հարվածեն էն տղերքին, որ սահմանին իրենց էին պաշտպանում: Ով մեզ հետ ու մեր կողքին է, վաղը հարվածը մենք վերցնում ենք մեզ վրա, առաջին գծում մենք ենք պայքարելու»:

20:42- Հարթակ բարձրացան մի խումբ երիտասարդ դերասաններ, որոնցից Նիկոլայ Եղիազարյանը նշեց, որ բոլորի նպատակը 1-ն է՝ միացում ու պայքար: Նրանք հարց ուղղեցին Ս. Սարգսյանին՝ մի՞թե նա  ամբողջ գիշեր մտածել ու 2 տող էր գտել էդ բանակցությունների համար: Դերասան Կարեն Մկրտչյանը, որն այսօր էր ժամանել ՌԴ-ից, ասաց, որ ընդամենը 1 բան կա ասելու՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»:

20:38- ՔՊ անդամ Էդուարդ Աղաջանյանի ելույթի ժամանակ ներքեւից բարձրախոսով միջամտում էր Զարուհի Փոստանջյանը, այլ ուղի նշում շարժման համար: Նա նշեց, որ հիմա տեղի է ունենում շարժման սեփականացում, սակայն նրան ուշադրություն չէին դարձնում, հորդորում էին հեռանալ ու պառակտում չմտցնել, ՔՊ անդամը ամենայն հարգանքով խնդրեց Զարուհի Փոստանջյանին չսադրել, քաղաքացիները վանկարկում էին «Նիկո՛լ, Նիկո՛լ»: Այս վանկարկումների տակ, Զարուհի Փոստանջյանը շարունակում էր խոսել ու նորից կրկնել, թե ժողովրդի շարժումը սեփականաշնորհում են:

ՔՊ անդամը շարունակեց. «Ոստիկանները մեզ հետ են, առանձին ոստիկաններ պարբերաբար նշում են այդ մասին: 

Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը ատելություն է սերմանում, էդ մարդիկ ուղղակի չգիտեն էստեղ ինչ է կատարվում: Այս իշխանությունները, բանտարկեոլով մեր ընկերներին, ուզեցել են գլխատել այս շարժումը: բայց ես ուզում եմ արձանագրենք, որ այս շարժումն ունի մեկ առաջնորդ՝ դա ձեզանից յուրաքանչյուրն է»:

20:24- Վիեննայից եկած մի աղջիկ նշեց, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել ու աշխարհի բոլոր ծայրերից միանալ է պետք:

20:20- Ելույթի խոսքով հարթակում է ՔՊ փոխնախագահ Սասուն Պապիկյանը: «Այսօր մենք ականատես դարձանք, թե ինչպես Սերժ Սարգսյանը սպառնաց մարտի 1-ով, ինչպես է իրեն հռչակում պետություն, ասում է՝ Նիկոլ Փաշինյան, դու խոսում ես պետության հետ, Սերժ Սարգսյան դու՞ ես պետությունը, պետությունն էստեղ է, դու այլեւս մերժված ես: Ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ այս պայքարը խաղաղ, բաց ձեռքերի, խաղաղ անհնազանդություն է, մերկ ձեռքերի պայքար: Ուզում եմ արձանագրեք, որ Ս. Սարգսյանը փախավ իր իսկ առաջարկած բանակցություններից:

Հիմա փորձում են ցույց տալ, որ Սերժ Սարգսյանը բարի կամք է դրսեւորում, բայց մարդը, ով սպառնում է, չի կարող լավը լինել:

Նիկ՛ոլ, Ազատությու՛ն... Մենք այլեւս հաղթել ենք, դրա ապացույցն այս հազարավոր ժողովուրդն է, որոնք մերժում են ՀՀԿ-ի գոյությունը: Ասւմ է՝ 7-8 տոկոս հավաքած մարդըը խոսում է ժողովրդի անունից: Այդ մարդը չի տիրապետում իրավիճակին, չի հասկանում ինչ է կատարվում:

Վաղն առավոտ ապակենտրոն սկզբունքով սկսում ենք նույն գործողությունները: Ոչ ոք մեզ չի կարող սպառնալ մարտի 1-ով կամ զինվորով: Դա մե՛ր բանակն է, ոչ ոք իր հարազատի վրա չի՛ կրակելու, այս հողի վրա արյուն չի՛ թափվելու, մեր նպատակը անկասելի է, վաղն առավոտ՝ գործադուլ, դասադուլ, հաղթանա՛կ»,-ասաց նա:

20:13- Հանրահավաքին ելույթով հանդես է գալիս Դավիթ Պետրոսյանը: Նրա խոսքով, սա արդեն արժանապատվության համար մղվող պայքար է: «Ես կցանկանամ խոսքն ուղղել ուսանողներին՝ վաղը ժամը 9-ին մենք սկսում ենք ավանդական դասադուլը: Ժողովուրդ, կարեւոր է, որ մենք շարունակենք խաղաղ անհնազանդությունը: Ռեժիմն այն ամենն, ինչ անում է, ցույց է տալիս իր անզորությունը: Մենք մոտ ենք պայքարին, որովհետեւ ժողովուրդն արդեն ինքնակազմակերպվում է: Եթե շարժման անդամներից ինչ-որ մեկին ձերբակալում են, դա չի նշանակում, որ մենք հեռանում ենք պայքարից, այստեղ յուրաքանչյուրը վերցրել է պատասխանատվություն ու լավ գիտի, թե ինչ անել»:

20:12- «Սա ավելին է, քան պայքարը, սա քաղաքակրթությունների բախում է»,-ասաց ռուբեն Ռուբինյանը:

20:09- Դերասան Սոս Ջանիբեկյանը հարթակից հայտնեց, որ այն, ինչ ինքն ասյօր է, դա ժողովրդի շնորհիվ է, ու ինքն այստեղ է, ժողովրդի կողքին, իսկ Նիկոլ Փաշինյանին անհապաղ պետք է բաց թողնեն, «Լավ է լինելու, կոչ եմ անում բոլոր արվեստագետներին՝ անտարբեր մնալ չի կարելի, միացե՛ք»:

20:04- «Կարեւոր է, որ հիշեք, ամեն օր կրկնում եք նույնը, մինչեւ Ս. Սարգսյանը չընկրկի, մեզ ձերբակալելուց հետո էլ շարունակվում են ինքնաբուխ երթերը ցերեկվա ժամերին, չմոռանաք տոտալ գործադուլների ու դասադուլների մասին, սա այսուհետ մեր ամենակարեւոր դասն է, ամենակարեւոր գործը: Ամեն օր, ավանդույթի համաձայն, գործողությունները պետք է ավարտվեն այստեղ՝ Հանրապետության հրապարակում: Ի դեպ, կհայտնվեն տարբեր կոլիբրի քաղաքակն գործիչներ՝ իրենց կոչերով, եթե այս մարտավարությունից դուրս է, քշեք նրանց»,-ասաց Ռուբինյանը:

19:59- Շարունակեց Ռուբեն Ռուբինյանը: Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ իրենց էլ կձերբակալեն, բայց անկախ այդ հանգամանքից, այս ցույցերը թողնել չի կարելի, չի կարելի կիսատ թողնել ու մնալ ճանապարհին:

«Հիշեք, Հայաստանի բանտերում այդքան տեղ չկա, որ բոլորիս տանեն էնտեղ, մի վախեցեք, թող բռնեն ինչքան ուզում են, ամեն առավոտ դուք արեք այդ նույն գործողությունները, ինչ արվել է այսքան օրերի ընթացքում: Սադրանքներից խուսափեք, հիշեք միշտ, որ մեր պայքարը խաղաղ է, մենք բռնությամբ չենք պատասխանելու: Ամեն օր, երեկոյան 10-ից հետո գնում ենք տուն, ով երեկոյան 10-ից հետո չի գնում տուն, մեր շարժման հետ կապ չունի:»

19:50- Ելույթ է ունենում ՔՊ վարչության անդամ Լենա Նազարյանը: Նա կոչ է անում բոլորին գիշերը չմնալ փողոցում, խուսափել ոստիկանների հետ բախումներից: Այս խոսքերով Լենա Նազարյանի ելույթը կիսատ մնաց, քանի որ քաղաքացիները սկսեցին վանկարկել «Ազատությու՛ն Նիկոլին»:

19:45- Ելույթով հանդես եկավ ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանը: Հանրահավաքի մասնակիցները միաբերան պահանջում են Նիկոլ Փաշինյանի ազատ արձակումը:

19:25- Երեւանի Հանրապետության հրապարակն այս պահին լեփ-լեցուն է: Ցույցերի անցնող 10 օրերի ընթացքում այս քանակությամբ բազմություն հանրահավաքների ժամանակ դեռ չէր եղել: Սա նշանակում է՝ շարժումն ու պայքարը ստացված է, անկախ ամեն ինչից:

Դեռեւս պարզ չէ, թե հարթակից ով է ելույթ ունենալու, որովհետեւ ձերբակալված են այս ցույցերի հիմնական համակարգողներն ու կազմակերպիչները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Քիչ առաջ ստացված տեղեկատվության համաձայն, բերման է ենթարկվել նաեւ Տիգրան Ավինյանը:Հրապարակում են նաեւ ԵԼՔ-ի համակուսակիցներ Էդմոն Մարուքյանը, Գեւորգ Գորգիսյանը, Մանե Թանդիլյանը, Արամ Սարգսյանն ու նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13868 դիտում

Այդ ծրագրերը ջանք են պահանջում, հետևողականություն, դա մեր օրակարգն ու աշխատանքն է. վարչապետ

Հավանաբար ես կլինեմ զրահապատ մեքենայով. Վարդան Ղուկասյանը ծառայողական ավտոմեքենայից կհրաժարվի

IDBank-ը միացել է BACEE-ին․ Բուդապեշտում անդամակցության պայմանագիր է կնքվել

Սպասելի էր, որ ամաչելու եք ներկա լինել ձեր ջանքերով գլուխ բերված կրկեսին. Հարությունյանը՝ Մարտուն Գրիգորյանին

Նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան

Վոլոդյա Գրիգորյանը ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը

Վարդան Ղուկասյանը չի բացառում 2026-ին վարչապետի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը

ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագրի ֆինանսավորում, այդ թվում՝ Հայաստանում

Տարածաշրջանի ողջ ներուժը կբացահայտվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Կավելաշվիլի

Կողմ եմ միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով. Ղուկասյան

Բայց շատ անորակ ցիրկ է, Ֆրունզը կասեր՝ էքսպրեսիա չկա, հըլը լավ ճվա. Սաֆարյանը՝ Ղուկասյանի ընտրության մասին

Պարեկային ծառայություն անցնելու համար սահմանված տարիքային շեմը կհանվի. ՆԳ նախարար

Ղուկասյանը քաղաքապետ դարձավ Մարտուն Գրիգորյանի, Թևանյան Անդրանիկի, նաև էն կլոունի շնորհիվ. Ղազարյան

Միրզոյանն ու Սլովենիայի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային թեմաներ

Թող Սերժ Սարգսյանը գնա և տեսնի, թե ինչ էր ինքն ասում 2018 թվականին. Նիկոլ Փաշինյան

Քվեարկությանը մասնակցողները կրելու են իրենց ընտանիքների և Գյումրու ապագայի պատասխանատվությունը. Հարությունյան

Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացել, մասնավորապես, Հորադիզ-Երասխ գծի վրա. վարչապետ

Վերջին երեք տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները եռապատկվել են․ ՆԳ նախարար

18 կողմ, 0 դեմ. Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար

Վարչապետն այցելել է ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիր

Վարդանանց ՆԲԿ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է

Կառավարությունը վճռական է տրամադրված ՀՀ եզդիական համայնքի ինքնության պահպանմանն աջակցելու հարցում. վարչապետ

Գյումրու նորընտիր ավագանու 3 խմբակցությունները հաստատեցին՝ կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին

Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը

Ի հեճուկս բարդությունների՝ Կառավարությունը և ես չենք շեղվի խաղաղության օրակարգից. վարչապետի հայտարարությունը

Ոստիկանությունը մշտապես առաջնագծում է հանուն օրենքի, օրինականության, անվտանգության և բարօրության. Հովհաննիսյան

Պետք է գնալ նոր, արտահերթ ընտրությունների. Սարիկ Մինասյանը հայտարարություն է տարածել

Գյումրու ավագանու նիստը մեկնարկել է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցում

Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ոստիկանության հենասյունային ուղղություններից 3-ն արդեն ձևավորված են, իսկ 4-րդը կձևավորվի այս տարի. ՆԳ նախարար

Այսօր հայտնի կդառնա Գյումրու քաղաքապետի անունը. ավագանու առաջին նիստի օրակարգում 3 հարց է

1 օրում ՀՀ տարբեր բնակավայրերում փրկարարներն արգելափակումից 42 մեքենա են դուրս բերել

«Արտակարգ լավ վերջաբան». Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

Սեյրան Օհանյանի բանկա-բութուլկեքը փոխարինված են ամրոցներով. ինչ կրակոցներ են սահմանին. Քոչարյանը մանրամասնել է

Առաջիկա ժամերին կանխատեսվում է ուժեղ G3 գեոմագնիսական փոթորիկ

Ամփոփվել է «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը

Կիսակառույց շինությունում կնոջ դի է հայտնաբերվել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Մետրոպոլիտենի գործարկումից ավելի քան 40 տարի անց առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները. տեսանյութ