Երևան
12 °C
Թավշյա հեղափոխությանը երիտասարդների եւ հատկապես շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցության եւ հետագա սպասելիքների մասին ՀԺ-ն զրուցել է ռեժիսոր եւ դերասան Տիգրան Նալչաջյանի հետ:
- Տիգրան, դուք այն մարդկանցից եք, ով շարժման առաջին իսկ օրվանից ակտիվություն էր ցուցաբերում թե՛ իր ներկայությամբ, թե՛ համախմբման կոչերով: Ի սկզբանե հավատո՞ւմ էիք համաժովորդական այս շարժման հաղթանակին:
- Շատ շարժումների, որոնք եղել են նախկինում, ես ոչ մի անգամ չեմ մասնակցել, դա ուներ իր պատճառները, ամեն դեպքում կար խնդիր, թե ով է դա կազմակերպում, ում հանրահավաքին պետք է գնամ: Հիշում եմ՝ մի անգամ Նիկոլ Փաշինյանն ինչ ասաց, մոտավորապես այսպես էր՝ տեսնում եմ, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ չի գնում եւ հնարավոր է, որ ժողովրդին տանեն հիասթափության, եւ այդ ժամանակ էլ նա ասաց, որ որոշել է ժողովրդին փողոց հանել մի անգամ, որը կավարտվի հաղթանակով: Նիկոլ Փաշինյանն իր խոսքի տերը եղավ, մենք դա տեսաք, հիմա արդեն խնդիրն այդ հաղթանակը պահպանելու մեջ է: Երիտասարդներն իրենց անելիքն անթերի արեցին, ես դա բացատրում եմ նրանով, որ նրանք ավելի ազատ են իրենց մտածելակերպով ու ցանկություն չունեն ապրել այն երկրում, որտեղ մեր ծնողներն են ապրել, որովհետև մեր ծնողները միշտ հարմարվել են համակարգին՝ թե՛ ստեղծագործական առումով, թե՛ աշխատելու, բիզնեսի հնարավորություն չի եղել, ինչ պետությունն է որոշել՝ այնպես էլ արել են: ԽՍՀՄ տարիներին ինչպե՞ս է եղել. գնացել են, սովորել, ապա աշխատել են այնտեղ, որտեղ իրենց նշանակել են: Այսօր երիտասարդները ունեն դա փոխելու հնարավորություն, այն՝ ինչ իրենք տեսնում էին, իրենց դուր չէր գալիս, մարդիկ չէին ուզում ապրել մի երկրում, որտեղ օրինակ՝ Սերժ Սարգսյանն է ղեկավարը, ում աուրայից սկսած ոչ մեկին դուր չէր գալիս նրա ներկայությունը:
- Ինչպիսի՞ն են հաղթած սերնդի զգացողությունները, թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես շոու բիզնեսի ներկայացուցիչ:
- Ինձ դուր չի գալիս այն, որ ավագ սերնդի կողմից հնչում են բազմաթիվ կարծիքներ, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մեկի մարդն է, կասկածամտություն են փորձում մտցնել մի տեղ, որտեղ բացարձակապես դրա հիմքերը չկան: Ցանկացած կարծիք, որքան էլ դա աբսուրդի հասնի, միևնույն է՝ տարածում գտնում է, սկսում է ձևավորվել, որ թեկուզ 100 հոգի սկսում է այդպես մտածել, իրենցից ամեն մեկն իր ազդեցության ոլորտն ունի: Ինքս էլ ընկերներիս հետ գնացել եմ ցույցի, փողոց եմ փակել եւ չեմ ճանաչում մի մարդու, որը այնտեղ գնացած լիներ անձնական մղումներից դրդված: Մի կարևոր հանգամանք եմ ուզում նշել, որ այստեղ ոչ թե աղքատ կամ սոված մարդկանց հեղափոխություն է, որ ուտելու հաց չունեին՝ ստիպված փողոց էին դուրս եկել, այլ շատ-շատ էին իրենց գործում հաջողակ, աշխատանքով ու տնով ապահովված մարդիկ, որոնք դուրս էին եկել փողոց՝ պայքարելու ընդհանուր համակարգի դեմ, կոռուպցիայի դեմ: Քաղաքացիական շարժման մասնակիցներն այն մարդիկ էին, որոնք պարզապես ուզում էին լուսավոր Հայաստան ստեղծել իրենց եւ իրենց սերունդների համար:
- Իսկ ինչպիսի՞ն էր մտավորականության, շոու բիզնեսի ներկայացուցիչների դերը այս գործում:
- Կային մարդիկ, որոնք այդ օրերին հարթակ չբարձրացան եւ մնացին աննկատ, ցույցերին մասնակցեցին զուտ որպես քաղաքացի: Իսկ ինչ վերաբերում է վերջին պահին հարթակ բարձրացողներին, գտնում եմ, որ դա ցանկալի էր անել այն փուլում, երբ դեռ հաղթանակի հավանականությունը շատ մեծ չէր եւ ժողովրդին պետք էր ոգևորել: Կարելի էր դուրս գալ, ոգևորել այն ժամանակ, երբ Հրապարակում դեռ հարյուր հազար մարդ չկար, այլ կար քսան հազար:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք այսօր:
- Ես հիմա չեմ ուզում ասել, որ հենց Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ՝ մի ամիս կամ մի տարի հետո դառնալու ենք գերհզոր երկիր, ո՛չ, բոլորս էլ հասկանում ենք, որ դա կարճ ժամանակում հնարավոր բան չէ: Կարևորը պետք է արդարություն հաստատվի, ճիշտ մարդիկ պետք է լինեն ճիշտ տեղում: Ամենակարևորը՝ նոր կառավարության գործելաոճը մեզ չպետք է հիասթափեցնի: Ժողովրդի հեղափոխություն, սիրո հեղափոխություն, նմանատիպ գեղեցիկ բառերը, որոնք համապատասխանում էին շարժմանը բոլոր առումներով՝ կուզենամ, որ նման գեղեցիկ ձևով էլ շարունակվեն, այսինքն՝ այն, ինչի համար ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի հետևից գնաց, մենք դա թեկուզ շատ դանդաղ, բայց տեսնենք: Մարդիկ կարողանան իրենց կենցաղի նվազագույն պայմաններն ապահովել, եւ մենք տեսնենք այն գեղեցիկ ժպիտները, որ տեսանք Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը:
- Տիգրան, ի՞սկ ինչ խնդիրների է բախվում այսօր երիտասարդ ստեղծագործողը կինոյի ոլորտում: Առաջնայինը ինչի՞ կարիք ունի:
- Անգամ Սերժ Սարգսյանի օրոք ես իշխանություններին չէի մեղադրում, որ ինչ-ինչ հնարավորություններ չունեմ: Կարևորը, որ համակարգը լավը լինի, մարդիկ դառնան վճարունակ: Եթե կենսամակարդակ բարձրանա, բոլորիս համար է լավ լինելու, ամեն մի ոլորտ կախված է մյուսի լավ լինելուց: Այսօր դերասանի մասնագիտություն ընտրած մարդիկ Հայաստանում շատ են լսում, թեկուզ հենց ընտանիքի անդամներից, ընկերներից, որ դա ռեալ չէ, որ Հայաստանում ինչ կինո, ինչ թատրոն, այստեղ ցանկացած այլ մասնագիտություն ավելի ռեալ է ընդունվում, քան դերասանինը, վերջինս մի քիչ ֆանտաստիկայի ժանրից է ընկալվում: Պետք է հետագայում այս ուղղությամբ աշխատանքներ տարվեն:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որքան մարդ է մասնակցել Գյումրիի Վարդանանց հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին
ՊԵԿ-ը կաշառքի համար ձերբակալված աշխատակիցների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ
Քոչարյանը քաղաքական դիակ է. նրա շուրջը հավաքվածները պետք է գետինը մտնեն. Գագիկ Սաֆարյան. տեսանյութ
Իրանը չի ընդունի Վաշինգտոնի չափազանցված պահանջները. Փեզեշքիան
Հայաստան-Մոլդովա հանդիպման տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում. ՀՖՖ
Քոչարյանը, մեղմ ասած, սուտասան սրիկա է. հասկանում են, որ հայտնվելու են քաղաքական աղբանոցում. Գասպարյան
Մենք Գյումրիում պետք է անցկացնենք ավագանու արտահերթ ընտրություններ, որպեսզի Գյումրին կարողանա ծաղկել. Փաշինյան
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կա վիրավոր
Հայտնի է՝ երբ կբանավիճեն ընտրություններին մասնակցող կուսակցությունները
Գյումրին ծփում է. ՔՊ կուսակցականները կադրեր են հրապարակել
«Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից
ՀԷՑ-ի գործընթացը գրեթե ավարտական փուլում է, հաջորդը կլինի «Արարատցեմենտը». Խուդաթյան
«Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. 3 անձ հոսպիտալացվել է
Կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել են ՊԵԿ աշխատակիցներ
Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը
Կալուգացու նոր սուտը․ ովքեր են իրականում հայաթափել Հայաստանը․ Ռուբեն Ռուբինյան
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Ինչպես ԽՍՀՄ-ը ոչնչացրեց մեր ուղեղը. Անդրանիկ Թևանյանի կալանավորումը «պատմական» է
Բաց տեքստով սպառնում են՝ «եթե մեզ չընտրեք, մեր արտաքին տերերի ձեռքով ձեր բիզնեսը կխեղդենք». Մանավազյան
Նիկոլ Փաշինյանը մոտեցել է հաշմանդամություն ունեցող տղային և քարտեզ ամրացրել. տեսանյութ
Բնականաբար, ես Կանադայում տուն չունեմ. կալուգացին երկրորդ ներողությունը կխնդրի. վարչապետ
ՍԱՄՈзванец-ը չի գործարկելու TRIPP-ը. նրան ձայն տալու դեպքում հիշեք՝ Հայաստանը մնալու է շրջափակված. Հակոբյան
Հայաստանը կմասնակցի առաջիկա ԵԱՏՄ գագաթնաժողովի աշխատանքներին․ Միրզոյան
Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործի քննությունն ավարտվել է
Փաշինյանին տապալելու ծրագիրը. ռուսական հետախուզությունից արտահոսած փաստաթղթեր՝ ՀՀ-ում իշխանափոխության մասին
Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով
Մեկնարկում է հայտագրումը. ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
Անգամ ծիծաղելի չէ հետևել՝ ինչպես են լուրջ դեմքով չեղած կառավարության նիստ անում, օրենք ընդունում. Աբրահամյան
Մինչև մայիսի 28-ի զորահանդեսը Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի նկարահանումները խստիվ արգելվում են
ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կդառնա շուկայական. Պեսկով
Պերեվառոտ են անելու․ ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մեծահարուստ «կալուգանման օլիգարխ» անհայրենիքների մասին
Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով ՀՀ բիզնես առաջնորդներին
Ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 7.1%
Բացառիկ գործարք Հայաստանում. Ամիօ բանկի ֆինանսավորմամբ ստեղծվում է արտադրական տարածաշրջանային հաբ
«Մասկվայից կոնկրետ ասում են, որ հանկարծ եթե անցնի էլ Նիկոլը, պերեվարոտ ա լինելու». նոր ձայնագրություն
Տեղի է ունեցել 6-րդ պալատի նիստը՝ Նապոլեոնի, Մակեդոնացու և իրեն վարչապետ հռչակածի մասնակցությամբ․ Չախոյան
Օլիգարխը դարձյալ ստել է. Հայաստանում արդեն 3 տարի է՝ 1000-ի հասնող աշխատակիցներով մետաղաձուլարան է գործում
«Ֆեմ» ՍՊԸ-ի «Հավի շաուրմա»-ի արտադրությունը կասեցվել է
Իշխանական ճաշ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ղուրբանդ էղնիմ, մենք խաղաղությանը տեր ենք, մեր վարչապետը դու ես․ գյումրեցիները՝ Փաշինյանին․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT