Քաղաքական մահվան դատավճիռ. եվրոպական մամուլի անդրադարձը՝ ՀՀ վարչապետի ընտրությանը

Հայաստանում ընթացող թավշյա հեղափոխության լուսաբանման աշխարհագրությունը վաղուց դուրս է եկել տարածաշրջանի եւ աշխարհաքաղաքական կենտրոնների սահմաններից: Այս պահին վստահաբար կարելի է ասել, որ համաժողովրդական շարժման մասին գրում են եւ խոսում են, եթե ոչ բոլոր երկրներում, ապա գոնե բոլոր մայրցամաքներում՝ բացառությամբ, թերեւս, Անտարկտիդայի: Բացի Politico, Bloomberg, Reuters, France Press, Deutsche Welle, CNN եւ շատ այլ հեղինակավոր լրատվական-վերլուծական գործակալություններից, Հայաստանին են անդրադարձել նաեւ China Daily-ն, The Jakarta post-ը, ավստրիալական SBS News-ը, անգամ աֆրիկյան եւ հարավամերիկյան մի շարք լրատվամիջոցներ:

Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ դրանցից շատերն իրենց կայքերում ուղղակի տեղադրել են վերոնշյալ համաշխարհային հեղինակություն վայելող գործակալությունների հոդվածերը: Ամենատարածվածը Reuters-ի հոդվածն է, որում բրիտանական լրատվականն անդրադառնում է հայկական քաղաքացիական անհնազանդությանը:

Reuters-ը գրում է, որ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիական անհնազանդության կոչին, տասնյակ հազարավոր ցուցարարներ չորեքշաբթի օրը փակել են մի շարք փողոցներ, որպեսզի «ստիպեն իշխող վերնախավին՝ հրաժարվել իշխանությունից»:

Ըստ Reuters-ի, իրադարձություններին ուշադիր հետեւում է Ռուսաստանը, որը մտավախություն ունի, որ Հայաստանի բողոքը կզարգանա ուկրաինական սցենարով եւ Մոսկվան կկորցնի Հայաստանը: 

«Հակամարտության արդյունքը, հավանաբար, կախված է նրանից, թե ով ավելի շուտ կթարթի՝ ընդդիմությունը, որը ունակ է մոբիլիզացնել իրականությունից դժգոհ տասնյակ հազարավոր մարդկանց, թե իշխանական վերնախավը, որը վերահսկում է խորհրդարանն ու ուժային կառույցները եւ վայելում է Մոսկվայի աջակցությունը», - գրում է Reuters-ը:

Մեկ այլ բրիտանական լրատվամիջոց՝ BBC-ն, ավելի սթափ է գնահատում «Ռուսաստանի մտահոգությունները», նշելով, որ Ռուսաստանը գիտի՝ եթե նույնիսկ այս ժողովրդավարական շարժումը հաղթանակ տանի եւ «Հայաստանը թեւակոխի իր պատմության պակաս կոռումպացված փուլ, ապա միեւնույն է՝ Մոսկվայից տնտեսական եւ ռազմական կախվածությունը չի կորչի»:

Հոդվածի հեղինակ Ռայհան Դեմիտրիեն կենտրոնացել է բողոքի ներքին աղբյուրների վրա: Նրա խոսքով, խաղաղ անհնազանդության զանգվածային գործողությունները որոշակի հույս են առաջացրել «փոքրիկ, դեպի ծով ելք չունեցող նախկին խորհրդային պետությունում»:

«Դու հասկանում ես, որ ինչ-որ սկզբունքային բան է փոխվում, երբ հյուրանոցիդ բարմենը բացում է պահարանը եւ հանում ազգային դրոշը՝ ցույց տալու, որ նա պաշտպանում է բողոքի շարժումը»,- գրում է Դեմիտրիեն:

Նա նաեւ նշում է, որ 1991 թ. անկախացումից ի վեր շատ հայերի համար սա առաջին անգամն է, երբ «նրանք կարող են հավատալ ավելի լավ ապագայի»:

Գերմանական Deutsche Welle-ն հայ-ռուսական հարաբերությունների այս համատեքստում մեջբերում է Փաշինյանի խոսքը, որում վերջինս նշում է, որ կարվի ամեն ինչ՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու համար, սակայն կպահպանվեն նաեւ Ռուսաստանի հետ առկա հարաբերությունները:

Բրիտանական հեղինակավոր պարբերականներից Independent-ը անդրադառնում է նախօրեին տեղի ունեցած ԱԺ հատուկ նիստին: Independent-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու անհաջող փորձը սպառնում է երկիրը խորը քաղաքական ճգնաժամի մեջ գցել: Պարբերականը նշում է, որ Փաշինյանը միակ թեկնածուն էր, սակայն «մինչ նախկին լրագրողը կառավարում է փողոցը, խորհրդարանը մնում է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի կողմնակիցների հսկողության ներքո»: Փաշինյանի եւ ՀՀԿ պատգամավորների բաց հանդիպման ընթացքում հայտարարած «էջը շրջելու» եւ «համերաշխության միջավայրի» հույսերը չարդարացան, քանի որ, գրում է Independent-ը, երկուշաբթի երեկոյան տեղեկատվություն տարածվեց, որ Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է տապալել քվեարկությունը:

Ֆրանսիական Liberation պարբերականը իր «56 ավազակները որոշել են ընդդիմանալ ժողովրդի կամքին» հոդվածում Հանրապետության հրապարակից անդրադառնում է վարչապետի ընտրությանը:

«Առավոտվանից, կիզիչ արեւի տակ բազմաթիվ երեւանցիներ հետեւում էին ԱԺ հատուկ նիստին: Որոշիչ քվեարկությանը սպասելիս՝ կյանքը մայրաքաղաքում ամբողջովին կանգ էր առել»,- գրում է Liberation-ը:

Ֆրանսիական պարբերականը նշում է, որ սրճարաններում, փողոցներում, պուրակներում յուրաքանչյուրը հեռուստացույցի, սմարթֆոնի կամ ավտոմեքենայի ռադիոյի միջոցով հետեւում էին ԱԺ նիստին:

Liberation-ը գրում է նաեւ հանրային տրամադրությունների մասին: Հարցված քաղաքացիներից մեկը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի համար չէ դուրս եկել փողոց:

«Մենք չենք ուզում կոռումպացված իշխանություն: Փաշինյանը կարող է մեր դուրը չգալ, սակայն նա այն մարդն է, որ մոբիլիզացրեց մարդկանց, եւ դա դարձնում է նրան շարժման առաջնորդ: Իր քայլերը խոսում են իր փոխարեն»,- ասել է նա:

Մեկ այլ ցուցարար անարդար է համարել քվեարկությունը: Նա նշել է, որ 56 ավազակ արտահայտվել է ժողովրդի ցանկության դեմ:

France 24 հեռուստաընկերությունը մի քանի ռեպորտաժ է պատրաստել Հայաստանի վարչապետի ընտրության եւ թավշյա հեղափոխության մասին: Հեռուստաընկերությունը հաղորդում է, որ «տասնյակ հազարավոր ցուցարարները շարունակում են փակ պահել Երեւանի կենտրոնում գտնվող փողոցները»: Մայիսի 1-ի ընտրության մասին խոսելիս France 24-ը ներկայացնում է ցուցարարների կարծիքը, որոնցից բխում է՝ հանրապետականների դեմ քվեարկելը ժողովրդի թեկնածուին կերկարաձգի ճգնաժամը, իսկ ՀՀԿ-ի համար կնշանակի «քաղաքական մահվան դատավճիռ»:

Հեռուստաընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում այն հանգամանքի վրա, որ հայկական թավշյա հեղափոխությունը կտրուկ տարբերվում է Վրաստանի 2003 թ. Վարդերի հեղափոխությունից եւ 2013-14 թթ. Ուկրաինայում անցած ցույցերից, որոնք «բերեցին արեւմտամետ կառավարության եւ խզեցին Մոսկվայի հետ կապերը»:

Կարելի է փաստել, որ եվրոպական մամուլը, որոշակի վերապահումներով, անաչառ գնահատական է տալիս Հայաստանի թավշյա հեղափոխությանը: Վերապահումները վերաբերվում են, մասնավորապես ռուսական ազդեցության գոտուց Հայաստանի դուրս գալու մասին մտքերին, որոնք, թերեւս, ուղղակի հուսահատ ցանկություն են:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 3-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11716 դիտում

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով