«Պարո՛ն Փաշինյան, մարդիկ ուղարկեք». Աշոցքում փակել են հայ-վրացական միջպետական ճանապարհը

Այսօր Շիրակի մարզի Աշոցք համայնքի բնակիչները վաղ առավոտից մինչեւ օրվա երկրորդ կեսը փակ են պահել հայ-վրացական միջպետական ճանապահը: Բողոքը կապված է կաթ մթերող ընկերությունների կողմից գյուղացուց գնվող կաթի գնի անկման հետ: «Էս մե ամիսըմ է, ամեն տաս օրը մեկ 10-10դրամով կպակսցնեն կաթի գինը իրանց քմահաճույքով: Մենք հմի ճամփեն փակել ենք, որ կառավարությունում իմանան, թե ինչ են անում էս կաթ մթերողները մեր գլուխը: ՀՀԿ-ի արմատներն են սրանք, հլը չեն հասկացել, որ իշխանափոխություն է եղել, ու արդեն բդի մաքուր աշխատին: Հլը գնացեք էդ մթերողների դղյակները նայեք, ու հետո էլ եկեք մեր խեղճ ու կրակ քողտիկները տեսեք: Հազիվ քանիմ կով կպահենք, որ կաթը հանձնենք, մեր գլուխը պահենք, երեխեքը սովի չմատնվին: Ու ամեն տարի էս օյինը կխաղան մեր գլուխը: Ազատանն է, Մարիաննան է, Ամասիան, Մուսայելյանը»,-բողոքեցին Աշոցքի բնակիչները:

Կաթ մթերող ընկերությունները ձմռան ամիսներին կաթը գյուղացուց գնել են մեկ լիտրը 180 դրամով: Այսօր այն նվազել, հասել է 150դրամի: «1լիտր ջուրը խանութում 250 դրամ է, իսկ անարատ կաթը իրանք մեզնից առնում են 150 դրամով, հետո բերում խանութում 500 դրամի են տալիս»: Աշոցքցիները նաեւ ընդգծեցին, որ այս տարածաշրջանից կաթ մթերելը կրկնակի եկամտաբեր է, քանի որ Աշոցքն ալպիական գոտի է, եւ կաթի յուղայնությունն այլ բնակավայրերի համեմատությամբ շատ մեծ է:«150 դրամով 4 տոկոսանոց կաթ կառնին մեզնից, տանին կվերամշակեն, կդարձնեն 2.2 կամ 2.0 տոկոս, կբերեն սմետան է, տվառոգ է, կամ հենց կաթն է արդեն ջուր դառած կծախեն 500 դրամով: Մեզի ընչի սպես ծայրահեղ աղքատության մեջ կպահեն: Իրանք շերեփ-շերեփ կտանին, մեշոկներով փող կաշխատին,  մեզի բերեն գդալ-գդալ մե 10 շահի կուտան: Տեր չունինք ախր, պատգամավոր ենք ընտրել, ոչ անունը գիտենք, ոչ տեղը»:

Աշոցքի բնակիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջեցին խնդրին հետամուտ լինել: «Պարո՛ն Փաշինյան, մարդիկ ուղարկեք Աշոցք, մենք գիտենք, որ հիմա Դուք ուրիշ հարցերով եք զբաղված, նախարարական կաբինետը դեռ լրիվ չի ձեւավորված, դրա համար էլ այսօր կողմնակի խնդիրներ չառաջացնելու համար կբացենք ճանապարհը: Բայց մե քանիմ օր հետո կփակենք, բայց արդեն գլուխոյ, վերջը մենք էլ ենք մարդ, հազար դարդ ու ցավ, վարք ու պարտք ունինք: Մեր կովերը մինչեւ հմի տուկով խոտ կուտեն, արոտ դուրս չեն գա, որովհետեւ ստեղ հլը ցուրտ է, խոտ չկա: Աշոցքում թալանը շարունակվում է»,-ՀՀ վարչապետին դիմեցին գյուղացիները: Կաթ մթերողներին այսօր աշոցքցիները ոչ մի լիտր կաթ չտվեցին ի նշան բողոքի: Նշենք, որ այդ ընկերությունները կաթի գնանկումը պայմանավորել են կաթի քանակի ավելացմամբ: Գյուղացիներին ասել են, քանի որ կաթը գնալով ավելանում է, իրենք էլ գինն են իջեցնում:

 

  

Տպել
6658 դիտում

Բլոգեր Միկա Բադալյանը բերման է ենթարկվել

ԵՊՀ-ում դասապրոցեսը բնականոն ընթացքի մեջ է

Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Բագրատ Գալստանյանի հայտարարությունը չի համապատասխանում ԻՔՄ-ի և «Ռիա Նովոստի»-ի հրապարակած տվյալների հետ

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնատարի խցիկը. հայտնաբերվել է հերոին (տեսանյութ)

Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային

ԵՊՀ դասախոսներից մեկը լսարանից դուրս է հանում դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են փամփուշտների հետքերով մեքենաներ

Ռոբետ Քոչարյան, Արման Թաթոյան, ո՞ւմ թեկնածությունն են դիտարկում. Բագրատ Գալստանյանը մանրամասներ հայտնեց

Պուտինն առաջարկել է Միշուստինին վերանշանակել վարչապետի պաշտոնում

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշներին չի հաջողվել օլիմպիական ուղեգրեր նվաճել

Վարդենյաց լեռնանցքի հատվածում կատարվելու են քարաթափման աշխատանքներ

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն

Ալմաթիում սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում

Բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվան» անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո. ուղիղ

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան