Երևան
12 °C
Վերջին ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին հետեւում եւ արձագանքում է միջազգային հանրությունը:
Ընդ որում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորած երկրների ղեկավարները նորից շնորհավորել են արդեն Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Նկատենք, սակայն, որ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի ստացած շնորհավորական ուղերձների աշխարհագրությունը, ինչպես նաեւ բովանդակությունը բավական տարբեր են:
Սերժ Սարգսյանը որպես ՀՀ վարչապետ պաշտոնավարեց փաստացի վեց օր` ապրիլի 17-ից մինչեւ 23-ը: Այս ընթացքում արտասահմանից Սերժ Սարգսյանին շնորհավորեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Արեւմուտքից Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ էր ստացել Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկից եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերից:
Այսօր` մայիսի 14-ին, լրանում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վեցերորդ օրը, եւ այս ընթացքում նրան ուղղված շնորհավորանքների աշխարհագրությունը բավական այլ է:
Փաշինյանին, մասնավորապես, հենց ԱԺ կողմից վարչապետ ընտրվելու օրը` մայիսի 8-ին, շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Այնուհետ Փաշինյանին շնորհավորել են Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Կանադայի արտգործնախարար Քրիստինա Ֆրիլանդը, Լիտվայի վարչապետ Սաուլիսուս Սկվերնելիսը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, Սլովակիայի վարչապետ Պետեր Պալլեգրինին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին:
Շնորհավորական ուղերձով է հանդես եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը, ԵՄ-ի անունից Փաշինյանին շնորհավորել են Եվրամիության արտաքին քաղաքական եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին եւ Եվրամիության հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
Փաստացի, եթե վերլուծենք ստացված պատկերները, ապա Սերժ Սարգսյանին առաջին հերթին շնորհավորել են եվրասիական տարածաշրջանի նրա գործընկերները, որոնց հետ Սարգսյանը բազմաթիվ տարիների աշխատանքային հարաբերություններ ուներ: Հատկանշական է, որ Սարգսյանի եվրասիական գործընկերները մայիսի 8-ից հետո, բացառությամբ ՌԴ առաջին դեմքերի, չեն շնորհավորել Փաշինյանին: Հավանաբար, դա նրանք արել են բանավոր՝ այսօր Սոչիում տեղի ունեցած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ:
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT