Արարատ Միրզոյան. ՀՀ առաջին փոխվարչապետի կենսագրությունը

Հայաստանի Հանրապետության նոր Կառավարության անդամների կազմը բավականին երիտասարդ է: Ամենաերիտասարդ անդամը՝ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, 27 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն է՝ 52 տարեկան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քառասուներկու տարեկան է:

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության արդեն նախկին պատգամավոր, 39-ամյա Արարատ Միրզոյանը, մայիսի 11-ից Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետն է:

Արարատ Սամվելի Միրզոյանը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 23-ին Երեւան քաղաքում:

Միրզոյանը պատմաբան է, պատմական գիտությունների թեկնածու: Սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, այնուհետեւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, 2005-ից 2007-ը՝ Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնում՝ որպես գլխավոր արխիվագետ:

2004 թվականին Միրզոյանը մի խումբ երիտասարդ գիտնականների եւ ուսանողների հետ նախաձեռնել ու ակտիվ մասնակցել է «Հանուն գիտության զարգացման 1» շարժմանը: Նշենք, որ «Հանուն գիտության զարգացման» շարժումը մեկնարկել էր, երբ 2004 թվականին ՀՀ կառավարությունն առաջ էր քաշել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենսդրական նախագիծը, որը, ինչպես մեկնաբանել էին մասնակիցները, հակասում էր կրթության շարունակականության և անընդհատության սահմանադրական սկզբունքին, և որի ընդունման դեպքում գիտական ներուժ ունեցող բազմաթիվ երիտասարդներ զորակոչվելու էին զինվորական ծառայության: ՀԳԶ-ի ջանքերով օրենսդրական նախաձեռնությունը չեղյալ համարվեց:

2007-2010 թվականներին Արարատ Միրզոյանը եղել է «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնագետ, մեկ տարի անց՝ «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալության վերլուծաբան:

2012 թվականից մեկ տարի դասավանդել է Երեւանի պետական համալսարանում: 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո համալսարանը չի երկարեցրել Միրզոյանի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը: Ինչպես նշվում է տարբեր աղբյուրներում՝ պատճառը եղել է այն, որ Արարատ Միրզոյանը քննադատել ու դատապարտել է բողոքի ակցիաներ եւ դասադուլներ անող ուսանողների շարժմանը խոչընդոտած ԵՊՀ պաշտոնայներին:

2012-2013 թվականներին եղել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող, 2013-2015 թվականներին՝ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար:

2014-2017 թվականներին Միրզոյանը եղել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ:

Հայաստանյան եւ միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների հեղինակ է:

Միրզոյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, իսկ 2016 թվականից՝ ՔՊ կուսակցության վարչության անդամ:

2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ կամավոր մեկնել է՝ մասնակցելու սահմանի պաշտպանությանը: Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով:

2017 թվականին ընտրվել է ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ ԵԼՔ կուսակցությունների դաշինքի ցուցակով:

2018 թվականի մարտի 31-ից նախաձեռնել եւ մասնակցել է #ԻմՔայլը շարժմանը:

#ԻմՔայլը շարժման անդամներ Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ ապրիլի 13-ին՝ քայլարշավի վերջին օրը Երեւան մտնելիս

Շարժման հաղթանակից հետո՝ 2018 թվականի մայիսի 11-ից Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետն է:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ մեկ որդի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14652 դիտում

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ

Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի

Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ

Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ

Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել

Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ

Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը

Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում

Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին

Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը