«Սասնա Ծռերի» գործի վերաբերյալ հանրային քննարկում պետք է ունենանք. վարչապետ (տեսանյութ)

Հայաստանը պետք է ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից: Այս մասին իր ֆեյսբուքի էջի ուղիղ եթերի միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատերը պատկերացնում են, որ այս հայտարարությունից հետո պետք է գնանք, բանտախցերի դռները բացենք եւ քաղբանտարկյալներին ասենք՝ դուրս եկեք: Սա ճիշտ, օրինական ճանապարհ չէ, մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքներով»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ լինելու պատճառն այն է, որ կառավարական աշխատասենյակներից զանգահարել են դատավորներին եւ հրահանգել, թե տվյալ անձնավորությանը քաղաքական հայացքի համարը քանի տարի պետք է դատել:

«Ինձ համար երկու տարբեր խնդիրներ կան: Կան քաղաքականության հետ առնչվող գործեր, որտեղ չունենք զոհեր, եւ կան գործեր, որտեղ ունենք զոհեր: Ես ուղիղ ուզում եմ ասել, որ խոսքը վերաբերվում է «Սասնա ծռերի» գործին: Այն գործերում, որտեղ չկան զոհեր, դրանք պարզ գործեր են, եւ մարդիկ օրենքով սահմանված կարգով պետք է դուրս գան բանտերից: Նախաքննական փուլում գտնվող գործերը եւս պետք է օրինական ճանապարհով լուծենք: Ես հույս ունեմ, որ ՀՀ որեւէ քաղաքացի չի ակնկալում, որ ես մտնեմ բանտերը եւ ասեմ՝ տղերք, դուրս եկեք:

«Սասնա ծռերի» գործի հանգուցալուծումը շատ կարեւոր է Հայաստանում համերաշխության հաստատման համար: Այդ գործի վերաբերյալ հանրային քննարկում պետք է ունենանք՝ տարբեր ֆորմատներով: Ինձ համար շատ կարեւոր է, որ այդ դեպքի ժամանակ զոհված ոստիկանների հարազատներին հրավիրենք, զրուցենք եւ նրանց հետ նույնպես քննարկում ունենանք: Ես տպավորություն եմ ստանում, որ այս թեմաների շուրջ ինչ-որ կասկածներ են առաջացել, եւ ես հույս ունեմ, որ դրանք արհեստական նպատակներ չունեն: Ես, լինելով նախկին քաղբանտարկյալ, վարչապետի աշխատասենյակ մտնելով՝ իմ մտահոգությունների առարկան այս խնդիրն է եղել»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալ երբեք չպետք է լինի: Այնուհետ, վարչապետ Փաշինյանը նշեց, որ քաղաքացիներին մի քանի ուղիղ եթերներ է պարտք մնացել:

«Առաջիկայում այդ պարտքը կտամ: Ես գիտեմ, որ կառավարական առանձնատնից պետք է ուղիղ եթեր անեմ ու այն ձեզ ցույց տամ: Ես ուզում եմ այն լույսով անել, որպեսզի շրջակա միջավայրը ձեզ ցույց տալու հնարավորություն ունենամ»,- ասաց Փաշինյանը եւ նշեց, որ աշխատանքային հագեցած օրվա պատճառով օրվա ցերեկային ժամերին չի կարողանում տանը լինել, իսկ առավոտյան վաղ է մեկնում աշխատանքի:

«Աշխատանքից հետո, երբ վերադառնում եմ, մութ է լինում: Կարող եմ միայն տան ներսը ցույց տալ, բայց ուզում եմ ամբողջական լինի»:

Նա նաեւ նշեց, որ հանրությանը հետաքրքրում է իր Սոչի այցը, երկկողմանի հանդիպումները: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ գոհ է այցելությունից:

«Այցը հաջող է անցել, բայց նրբություններ կան, որոնց մասին ուզում եմ ձեզ տեղյակ պահել: Չգիտեմ՝ այն ինչ ձեւաչափով կներկայացնեմ ձեզ, կփորձեմ ասուլիս կազմակերպել կամ ուղիղ եթերով ասել: Կարեւոր արձանագրումներ կան, որոնց մասին պետք է խոսել»,- ասաց վարչապետը:

Նա եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց իրեն աջակցելու եւ իր որոշումներից գոհ լինելու համար: «Եթե գոհ չեք, ապա հույս ունեմ, որ հընթացս այդ որոշումները իրենց կարդարացնեն, իսկ եթե այդ որոշումները չարդարացնեն իրենց, ապա կշտկվեն: Հույս ունեմ, որ դրանց արդյունքում ծանր հետեւանքներ չենք ունենա»,- ասաց նա եւ տեղեկացրեց, որ առաջիկայում մեկ ուղիղ եթերում էլ կանդրադառնա կադրային նշանակումներին:

Երկրի ղեկավարը վերջում շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներից Հայաստանին նման հաղթանակ պարգեւելու համար եւ ասաց. «ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ ինձ էին մոտենում այլազգիներ եւ ասում, որ օրեր շարունակ ուղիղ եթերով հետեւել են իրադարձություններին: Սա տպավորիչ էր, որ բազմաթիվ մարդիկ հետեւել են, քաջալերել են մեզ եւ ցանկացել են, որ հաղթենք: Այնպես որ՝ դուխով: Ամեն ինչ լավ է եւ ամեն օր լավ է լինելու»,- եզրափակեց նա:

Տպել
7764 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ