Երևան
12 °C
16:30- Քիչ առաջ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջին հակագործողություններ են սկսվել: Քաղաքապետարան են ժամանել Երեւանի թաղապետարանների աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ եւ հայտարարում են, որ Տարոն Մարգարյանը իրենց քաղաքապետն է: Պայքարի դուրս եկած երկու կողմերի ներկայացուցիչները «մարտական են» տրամադրված միմյանց դեմ:
Վաղ առավոտից Երեւանում քաղաքապետ Տարոն Մարգարյանին մերժելու համար բողոքի ցույցեր են, «Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» կոչերով բողոքի գործողություն է տեղի ունեցել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող պուրակի մոտ, որի հատված ծառերի մասին երեկ ահազանգում էր ամբողջ համացանցը: Ցույցի մասնակիցները նախ պատառոտեցին «Ավելի բարեկարգ Երեւան» գրառումներով պաստառները, ապա մի կողմ շպրտեցին թիթեղները եւ լրագրողների հետ միասնին մտան այգու տարածք, որտեղ ըստ ակտիվիստների հատվել է ավելի քան 40 ծառ:
Ավելի ուշ տարածք ժամանեցին Երեւանի գլխավոր Ճարտարապետը, քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը, որը նշեց՝ այգին «Վարդանյաններ ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցով է բարեկարգվում: Նա չհերքեց, որ աշխատանքների շրջանակում ծառեր են հատվել:
«Ճիշտ եք նկատել, որ ծառեր են հատվել, հիմնականում ուռենի և թեղի ծառատեսակներ, որոնց տարիքը 50 տարեկանից բարձր է: Քաղաքային միջավայրում թեղիները 50 տարուց ավել չեն դիմանում, մինչև սեպտեմբերի 1-ն այգին կհանձնվի Երևան քաղաքին: 25-ից ավել ծառ է հատվել՝ թեղի, լացող ուռենի»,- ասաց նա:
Ավետ Մարտիրոսյանի խոսքով՝ այգին բարեկարգողները դենդրոնախագիծ են ներկայացրել, ավելին՝ նախկինում առկա ծառերից 4 անգամ ավելի շատ ծառեր են տնկվելու: Ըստ նրա՝ եթե առողջ ծառեր էլ հատվել են, ապա զուտ շատրվան կառուցելու համար, բայց վստահեցրեց, որ ծառեր տնկվելու են:

Պատասխանը քաղաքացիներին չբավարարեց: Նրանք վերցրեցին հատված ծառի կանաչ ճյուղերը եւ գնացին Երեւանի քաղաքապետարան: Նրանց հաջողվեց հասնել մինչեւ Տարոն Մարգարյանի աշխատասենյակ տանող միջանցք, որտեղ ցուցարաների ճանապարհը փակեցին փոխքաղաքապետեր Կամո Արեյանը, Դավիթ Օհանյանը եւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Գեւորգյանը: Նրանք փորձեցին ցուցարարների հետ ընդհանուր հայտարարի գալ, սակայն վերջիններս պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն առաջարկեց հանդիպում ոլորտի պատասխանատուների հետ, այլ ոչ քաղաքապետի հետ, հրավիրեց դահլիճ, կոչ արեց դադարեցնել այս վիճակը, ցուցարարները, սակայն, չհամաձայնվեցին ու պահանջեցին հանդիպում հենց Տարոն Մարգարյանի հետ: Քաղաքապետարանի աշխատակիցները նաեւ կոչ էին անում անհիմն չմեղադրել այգու բարեկարգման անվան տակ այգին փչացնելու մեջ, քանի որ կա այն կառուցելու հստակ օրակարգ:
Այս պահին քաղաքապետարանի շենքում լարված իրավիճակ է, ներսում վանկարկում են «Տարոն, հեռացի՛ր», պահանջում նաեւ ավագանին ցրել:
Այս ընթացքում ցուցարարների թիվը գնալով շատանում է: Նրանց թվում են նաեւ Տարոն Մարգարյանի համակիրները, ովքեր սադրում են իրավիճակը: Նրանք կանգնել են քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ եւ խոչընդոտում են քաղաքապետի հրաժարականը պահանջող ցուցարարների տեղաշարժը:
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ քաղաքապետը ներսում չէ, աշխատանքային այցով վարչական շրջաններ է մեկնել:



Հետիոտնին մահացու վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը ձերբակալվել է․ ՔԿ-ն հորդորում է ցուցաբերել զգոնություն
Եղվարդի խճուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ունենք պատմական հնարավորություն Հարավային Կովկասը դարձնելու տարածաշրջաններն իրար կապող կամուրջ. Գասպարյան
Հայաստանի համար մեծ պատիվ է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի խաղերի հյուրընակալումը․ ԱԳ նախարարը ուղերձ է հղել
Առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից․ քարոզչության և դրա ֆինանսավորման հետ կապված փոփոխություններ կան
91-ամյա Էմմա և 78-ամյա Վալենտինա տատիկներին անձամբ տվեցի իրենց կենսաթոշակային բանկային քարտերը․ Թորոսյան
Հայաստանը այս պահին միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման բանակցություններ․ Ղազարյան
Ռուսաստանը չի մասնակցի մարտի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք բանակցություններին. Պեսկով
Երևան-Թբիլիսի ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Վրաստանի մայրաքաղաքի երկնքում, ապա վերադարձել Երևան
Սրանք ռուսական լրտեսներ են. ՌԴ-ից էնքան փող էին ուղարկել՝ չենջերը չէին հասցնում փոխել
Եթե չկա նման իրողություն, ինչո՞ւ ենք ստանձնում անչափահասներին պիտակավորելու գործընթացը․ նախարար
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՌՀ 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Հերթական բռնության դեպքը Երևանում․ 46 համարի երթուղին սպասարկող վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
ԱՄՆ-ն հայ-ադրբեջական հարաբերությունների վերաբերյալ նոր զեկույց է հրապարակել. ինչ է ասվում. տեսանյութ
2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՀ ժողովուրդը տեր է կանգնելու խաղաղությանը․ որևէ կասկած չունեմ
Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում
Երկրներում, որտեղ ռմբակոծություններ են, դուրս գալու ցանկություն չունեցողներ ունենք, նրանց թվում են ուսանողներ
Արա Ֆիդանյանը նոր պաշտոն ունի
Էս գժանոցը պետք է փակել. ՌԴ-ն իր անլվա մռութով ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել է, որ ՀՀ-ն վերադարձնի. տեսանյութ
Զարմանում եմ, որ մինչև այս պահը օրենքով կազմակերպվող պահպանության մասին կարող է որևէ հարց առաջանալ․ նախարար
Սպասված լուր սիրելի գյուղատնտեսների համար․ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ․ Մանավազյան
Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում
Մահացել է Չակ Նորիսը․ մինչ մահը նա հոսպիտալացված է եղել Հավայան կղզիներում
«Մոսկաֆե»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նոր նշանակումներ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում
Այս խաչմերուկը պատմական է․ մենք հաստատել ենք խաղաղություն, ինչը նշանակում է՝ ամուր փակել ենք պատերազմի դուռը
Հստակորեն արձանագրվեց՝ Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի ղեկավարած ուժերը գնում են պատերազմի դուռը բացելու
Բացառիկ առաջարկ 3 օլիգարխներին․ Ռուբինյանը տեսանյութ է հրապարակել
Մխչյանի դպրոցի չորրորդ դասարանում սովորողների օրգանիզմում թմրանյութ չի հայտնաբերվել․ ՔԿ մամուլի քարտուղար
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով․ տեղումները չեն դադարի
Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը մահացել է
Վարչապետը տվել է քաղաքական գնահատական, խուճապի մասին խոսք չկա․ նախարարը՝ պատերազմ նախապատրաստողների մասին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 20-ին
Իրանում արդեն երեք շաբաթ է՝ ինտերնետ չկա
Մահացել է Ուկրաինայի անկախ եկեղեցու հիմնադիր պատրիարք Ֆիլարետը
Վարչապետի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանն ազատվել է պաշտոնից
Լրատվամիջոցներում շրջանառվող նոր Սահմանադրության նախագծի մասին տեքստը չի հանդիսանում իրական փաստաթուղթը. ԱՆ
Ախուրիկի անցման կետում ծառայություն են իրականացնում ԱԱԾ սահմանապահ զորքերը, ռուս զինծառայողներ չկան. Սիմոնյան
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը սովետական միության ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
Կապան համայնքի Մանուկյան, Թումանյան և Ավետիսյան փողոցների հատման կամուրջը վերանորոգված է․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT