«Գանձասարն» իր պատմության մեջ 1-ին անգամ դարձավ ՀՀ գավաթակիր

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը դարձավ Հայաստանի գավաթի 2017-18 թթ. խաղարկության հաղթող: Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտված եզրափակչում 11-մետրանոցներով հաղթեց «Ալաշկերտին»:

Այս թիմերի հանդիպման հիմնական ժամանակում հաղթողը չորոշվեց: Առաջին 45 րոպեների ընթացքում հիմնականում հավասար խաղ էր: 2 կողմերն էլ ինչ-որ պահեր ունեցան, սակայն լրջորեն սպառնալ միմյանց դարպասին չկարողացան: 2-րդ խաղակեսում աչքի ընկնելու հնարավորություն ուներ «Ալաշկերտի» կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը: Նա հեռահար հարված կատարեց, սակայն դարպասապահ Գեւորգ Կասպարովը հետ մղեց գնդակը: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, եւ հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Ավելացված առաջին խաղակեսում «Գանձասարի» հարձակվող Վարդան Պողոսյանը կարող էր առաջ մղել իր թիմին: Դրվագներից մեկում նա մեն-մենակ մնաց դարպասապահի դիմաց, հարվածեց, սակայն դարպասապահ Օգնեն Չանչարեւիչը փրկեց իր թիմին: «Ալաշկերտից» հաշիվը բացեց հարձակվող Միհրան Մանասյանը ավելացված առաջին խաղակեսի վերջում նրա հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին եւ հատեց դարպասային գիծը: Ավելացված 2-րդ կեսում «Գանձասարից» հաշիվը հավասարեցրեց Լուբամբո Մուսոնդան: «Գանձասարը» գոլից հետո էլ պահեր ունեցավ, սակայն չօգտագործեց: Դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին. 1:1, եւ 11-մետրանոցներ: Այստեղ ավելի հաջողակ գտվեցին «Գանձասարի» ֆուտբոլիստները: Նրանք հաղթեցին 5:4 հաշվով: «Գանձասարից» վրիպեց Հայկ Իշխանյանը, «Ալաշկերտից»՝ Դավիթ Մանոյանը եւ Տարոն Ոսկանյանը:

«Գանձասար-Կապանն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի գավաթը:

Տպել
1092 դիտում

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա էր․ որքա՞ն ունեցվածք ունի նա

Ուղարկեք ձեր CV-ները․ Փաշինյանը հայտնել է կադրային բանկ ստեղծելու մասին

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ․ սկսվում է Սպիտակ տան համար պայքարը

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի քանի հրամանատարներ

ԲՀԿ-ում 5 տոկոսի հույս չունե՞ն. ինչու գործող պատգամավորները չեն առաջադրվում

Կալիֆորնիայի աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի, 1200 մարդ անհետ կորած է համարվում

Հայաստանում բոլոր ավտոճանապարհները բաց են, Լարսը դեռ փակ է 445 բեռնատարների համար

Ծաղիկներ, քաղցրավենիք՝ հենց փողոցում. Շվեյցարիայի փոստային ծառայության անակնկալը՝ բնակիչներին (տեսանյութ)

8 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի մի մասում

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարբիի ձորում արջին թակարդը գցած անձին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին, շնորհավորել ազգային տոնը

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար

Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել՝ ղեկը փոխելը. «Ղեկը աջ» նախաձեռնություն

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)