Դատական հետապնդում Փայլանի դեմ, դատախազությունը պահանջում է զրկել անձեռնմխելիությունից

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը խորհրդարանից պահանջել է դադարեցնել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի պատգամավորական անձեռնմխելիությունը։ Փայլանը կարող է պատասխանատվության ենթարկվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ (հանրապետության նախագահին վիրավորելու) եւ 301-րդ (Թուրքիայի պետականությանը, թուրք ժողովրդին, Թուրքիայի կառավարությանը հրապարակայնորեն վիրավորելու եւ նվաստացնելու) հոդվածների հիման վրա, փոխանցում է «Ակօս»-ը։

Իսկ «Ասբարեզ»-ի փոխանցմամբ, Փայլանի դեմ 2017թ․ մայիսի 16-ին հայց է ներկայացրել Գիրեսունի համալսարանի նախկին ռեկտոր Այգյուն Աթթարը։ Մեղադրանքը հիմնավորվել է Գարո Փայլանի՝ 2017թ․ հունվարի 14-ին մեջլիսում ունեցած ելույթով եւ 2017թ․ մայիսի 1-ին Կանադայի հայկական «Horizon Weekly»-ի եթերում հնչեցրած, այնուհետ նույնանուն «Հորիզոն» թերթում հրապարակված արտահայտություններով, որում նա անդրադարձել էր Հայոց ցեղասպանության թեմային ու ասել. «Հարյուր հազարավոր մարդիկ գործազուրկ են, այս կառավարությունը Թուրքիայի մեջ ահ ու սարսափ է պատճառում, անցյալ տարի զինվորականներին հարված հասցնելու փորձ եղավ, դա ավելի է պառակտում ազգին, Թուրքիայի մեջ խաղաղության տարածումը խոչընդոտում է այս կառավարությունը: Թուրքիայում ցեղասպանություն է տեղի ունեցել եւ այդ ցեղասպանությունն այսօր եւս շարունակվում է»:

Իսկ Թուրքիայի խորհրդարանում նշված ելույթի ժամանակ հայ պատգամավոր, մասնավորապես ասել էր․ «Մի ժամանակ մենք 40 տոկոս էինք կազմում։ Այսօր հազարից մեկն ենք։ Ուրեմն, մեզ հետ մի բան է պատահել, եւ ես դա ցեղասպանություն եմ կոչում։ Հայ ազգը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել։ Ես էլ շատ լավ գիտեմ, թե մի ժամանակ իմ հոր ու պապի հետ ինչ է կատարվել։ Ուրեմն՝ դուք ասեք դրա անունը։ Քանի որ մենք առ ոչինչ ենք։ Մենք նվազել ենք այնքան, որ արդեն միայն հազարից մեկն ենք»։

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազության՝ խորհրդարանական հանցագործությունների հետաքննության բյուրոն ընդունել է Աթթարի հայցը եւ ընթացք տվել դրան։ 301-րդ հոդվածով հետաքննություն սկսելու համար անհրաժեշտ է Թուրքիայի արդարադատության նախարարության թույլտվությունը։ Հայտնի է դարձել, որ արդարադատության նախարարությունը 2017թ․ դեկտեմբերի 7-ին բավարարել է Փայլանի դեմ հետաքննություն սկսելու պահանջը։

«Ermenihaber»-ի փոխանցմամբ էլ, Դատախազությունն արձանագրել է, որ Փայլանի նշված ելույթները բավարար ապացույց են հանդիսանում առ այն, որ նա հրապարակայնորեն վիրավորել է թուրք ժողովրդին, Թուրքիայի պետականությունն  ու հանրապետության նախագահին։

Իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ «Ակօս»-ին մեկնաբանություններ տված Գարո Փայլանը նշել է, որ միշտ միանշանակ կերպով ցեղասպանություն է անվանել հայերի հետ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը եւ այդ հարցը բարձրացնելով մեջլիսում՝ պահանջել է արժանի գնահատական տալ այդ ոճրագործությանը։ Նա ընդգծել է, որ իր ելույթները բնավ ուղղված չեն թուրք ժողովրդի եւ պետականության դեմ, ինչպես նախատեսում է 301-րդ հոդվածը, այլ ուղղված է այն ժամանակվա հանցավոր խունտայի դեմ, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը։

Հայ պատգամավորը նաեւ հավելել է, որ իր դեմ գործընթաց հարուցելու արտոնություն տված Թուրքիայի կառավարությունը չի կարող լռեցնել իրեն եւ ինքն ամեն դեպքում շարունակելու է պայքարել ներկայում կատարվող եւ անցյալում կատարված անարդարությունների դեմ։

«Ասբարեզ»-ը նշում է, որ Հայոց Ցեղասպանության մասին խոսելու համար նույն 301-րդ հոդվածով հետապնդումների էին ենթարկվել «Ակօս»ի սպանված խմբագիր Հրանտ Դինքը, թուրք պատմաբան Թաներ Աքչամը եւ ուրիշներ:

Տպել
2634 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)