Երևան
12 °C
Օրեր առաջ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն իր հարցազրույցում նշել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության կողմ է, սխալ ձեւակերպում է:
Պարզաբանման համար մեկնաբանություն ենք խնդրել 1991-1997 թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, դիվանագետ, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանից:
- Պարոն Լիպարիտյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մի մտքի շուրջ փոքրիկ բանավեճ եղավ: Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, թե վարչապետը սխալվում է, Հայաստանը հակամարտության կողմ չէ: Այս հարցին արձագանքեց եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է: Դուք ի՞նչ կարծիքի եք:
- Եթե Վիգեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանը հակամարտության կողմ չէ, ինչո՞ւ պաշտպանության նախարար էր մի նախագահի օրոք, որը Ղարաբաղի հարցով բանակցել է ուղղակի՝ որպես հակամարտության կողմ ներկայացնող երկրի նախագահ: Եվ դրանից առաջ էլ երկու նախագահները նույնն են արել: Նրանք բանակցել են ուղղակի: Եթե Հայաստանը կողմ չէր, ՀՀ նախագահները պետք է ասեին՝ մենք գործ չունենք սրա հետ, ԼՂ-ն պիտի հայտարարեր՝ Հայաստանը գործ չունի, պիտի ինձ հետ բանակցեք:
Ինձ համար մի քիչ զարմանալի է, որ Վիգեն Սարգսյանը նման հայտարարություն է արել: Որտեղի՞ց բերեց դա: Չի կարող Հայաստանը հակամարտության կողմ չլինել, երբ Հայաստանն է ճանաչված պետություն եւ ոչ Ղարաբաղը, եւ Հայաստանն է միջազգային իրավական համակարգի մեջ նման պատասխանատվություն ստանձնել: Տակավին չեմ խոսում այն մասին, թե գործնականորեն ՀՀ-ն ինչ է անում ԼՂ-ի համար, որն այնքան էլ գաղտնիք չէ որեւէ մեկի համար։
- Տեր-Պետրոսյանն իր արձագանքում անդրադարձել էր նաեւ Քոչարյանի օրոք բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալու հանգամանքին, սրան էլ հետեւել էր Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը, որում մեղադրանք կար առաջին նախագահի եւ, կոնկրետ, Ձեր հասցեին. վկայակոչվում էին այն ժամանակվա լրահոսից որոշ հրապարակումներ: Ի վերջո, ե՞րբ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից:
- Խոսքը վերաբերում է 1995-1996 թթ.-ի ընթացքում Վաֆա Գուլուզադեի հետ իմ բանակցություններին։ Հարցը նախկինում բարձրացվել է, եւ ժամանակին դրան անդրադարձել եմ։ Այս անգամ պիտի փորձեմ քիչ ավելի հանգամանորեն խոսել՝ առանց մտնելու մանրամասների մեջ, որոնց ժամանակը չի եկել, եւ որոնք կարեւորություն չունեն այն հարցում, թե ում պատճառով է ԼՂ-ն դուրս մնացել բանակցություններից:
Այդ տարիներին եղել են բանակցությունների եւ անպաշտոն խոսակցությունների բազմաթիվ ձեւաչափեր։ ԼՂ իշխանություններն էլ ունեցել են բանակցություններ տարբեր երկրների հետ, որոնց չի մասնակցել Հայաստանը։ Ցավում եմ, որ Գուլուզադեի հետ իմ բանակցությունների մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը տեղեկությունների համար դիմում է թերթերում հրապարակված հոդվածների՝ փոխանակ ուղղակիորեն դիմելու ինձ՝ որպես սկզբնական աղբյուրի (բացառությամբ, եթե խոսել է արդեն հանգուցյալ Գուլուզադեի հետ):
Քոչարյանը բազմաթիվ առիթներ ու երկար ժամանակ ուներ ինձանից հետաքրքրվելու այդ խոսակցությունների մասին. երբ տակավին ԼՂՀ նախագահ էր, երբ ՀՀ վարչապետ եւ ապա ՀՀ նախագահ դարձավ, եւ նույնիսկ հետո ու մինչեւ այսօր:
Թե ես ինչ եմ ասել հրապարակավ մի երրորդ երկրում, ինչպես եմ ներկայացրել այդ խոսակցությունները եւ ինչ չեմ ասել առանց ստելու, մաս է կազմում դիվանագիտական մոտեցման։ Իսկ Քոչարյանը համաձա՞յն է եւ հավատու՞մ է այն ամենին, ինչ գրել են եւ գրելու են իր մասին մեր մամուլում, կամ ասել ու ասելու են իր մասին ընդհանրապես։
Հետեւաբար, թե ինչ համատեքստում եւ ինչ նախապայմաններով են սկսել այդ բանակցությունները, երբ, ինչպես եւ ինչու են ձեւավորվել եւ ընթացել, նա ընդհանրապես տեղյակ չէ, այլապես այլ փաստեր պիտի ներկայացներ։ Ուրեմն՝ նաեւ ծանոթ չի կարող լինել, թե այդ խոսակցությունները ինչ են տվել կամ նույնիսկ տակավին կարող են տալ ԼՂ-ին ու ՀՀ-ին։
Մնում է մի տիրապետող, պատմականորեն գերակշռող երեւույթ։ ԼՂ-ն բանակցություններից դուրս դրվեց այն պահին, երբ Քոչարյանը դարձավ ՀՀ վարչապետ եւ շատ չանցած՝ ՀՀ նախագահ։ Նա իր՝ ՀՀ նախագահ դառնալու հակասահմանադրական քայլի համար շատ պետությունների (սկսած ԱՄՆ-ից) հավանությունը ապահովեց` նրանց խոստանալով լուծել ԼՂ խնդիրը։ Նա հավատալու պատրաստ մի շարք պետությունների հավաստիացրեց, որ ինքը միակն է, որ կարող է լուծել Ղարաբաղի հարցը, եթե ինքը, որ Ղարաբաղից է ու «պատերազմի հաղթողը», նաեւ ստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը։ Այսինքն՝ իրենով ամփոփվի երկու պետությունների միանձնյա ղեկավարության գաղափարը։ Իսկ ԱՄՆ-ը եւ այլ պետություններ, որոնք ահաբեկված էին նույն Քոչարյանի՝ ՀՀ վարչապետ նշանակմամբ, նրա մեջ փրկության օղակ տեսան իրենց միջնորդական առաքելության համար, որն արդեն ձախողության ճանապարհն էր բռնել։ Ադրբեջանը՝ նույնպես, զարմանքից, զայրույթից ու դժգոհությունից հետո կատարված փաստը նկատեց որպես ԼՂ-ը բանակցություններից դուրս մղելու իր դիվանագիտական նպատակի իրականացում։
Ի դեպ, երբ Քոչարյանը ստանձնեց ՀՀ վարչապետի պաշտոնը, մի քանի ԼՂ ղեկավարներ ինձ հայտնեցին իրենց մտահոգությունը, թե հավանական է, որ միջազգային հանրությունը ԼՂ-ին այլեւս լուրջ չվերաբերվի եւ, ի վերջո, ԼՂ-ն՝ որպես կողմ դուրս դրվի բանակցություններից։ Վստահ եմ, որ այդ ղեկավարները նույն այդ մտահոգությունը հայտնել են նաեւ ուրիշներին, նույնիսկ առավել հոռետեսությամբ։ Դրանից առաջ նրանք այդ մտահոգությունը չեն ունեցել։ Մեր օրոք բանակցությունների տարբեր ձեւաչափերի մասին բողոք չեմ լսել կամ նկատել։ Ավելին՝ եղել է հետաքրքրության դեֆիցիտ։ Քոչարյանի՝ ՀՀ-ում պաշտոնավարության նկատմամբ Ղարաբաղի այդ մտահոգված ղեկավարները ճիշտ դուրս եկան, թեեւ դժվար թե այսօր հրապարակավ ընդունեն իրենց այդ կանխատեսման իրավացիությունը։
Ի վերջո, եթե մենք իսկապես սխալ էինք, եթե իսկապես մեր պատճառով էր ԼՂ-ն դուրս մնացել բանակցություններից, Քոչարյանն ու Սարգսյանը 20 տարի ժամանակ ունեին մեր «սխալը» ուղղելու: Ինչու՞ չարեցին դա:
Մնացյալը մանրամասներ են. կարեւոր, նույնիսկ շատ կարեւոր մանրամասներ։ Սակայն այդ բոլորից վեր կա իրականությունը. Քոչարյանը փորձում է Դոնալդ Թրամփի նման իր մեղքերը բարդել ու բարձել ուրիշների վրա։ Եվ ինքն է որոշում, կամ իր գրասենյակի անգետ վարիչը, թե երբ է բանավեճը ավարտվել եւ որ նոր փաստեր չեն կարող լինել։ Պատմությունը ամենեւին էլ մի քանի թերթային հոդվածների գործածություն չէ։
Քաղաքական գործիչներ կան, որ պատմություն չգիտեն, եւ որ ավելի կարեւոր է՝ նաեւ չեն ուզում ծանոթանալ այդ դժվար բնագավառին ու նույնիսկ վստահ են, որ պատմությանը ծանոթանալը կարող է արգելք լինել ստամոքսայինից եկած մոտեցումներին։ Այդ տեսակը շատ զգույշ պիտի լինի, երբ ստանձնում է պատմաբանի եւ պատմություն մեկնաբանողի դերը։
Կարինե Հարությունյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT