Երևան
12 °C
Հունիսի 1-ին Արցախում քաղաքացիների եւ Ազգային անվտանգության հատուկ ջոկատայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որը մեծ հնչեղություն է ստացել:
Դեպքը, ըստ Արցախի ոստիկանության, տեղի է ունեցել Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց: «Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջեւ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ»,- մասնավորապես ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Ավելի ուշ հաղորդագրությամբ հանդես եկավ նաեւ Արցախի գլխավոր դատախազությունը: «Բաղրամյան 2բ հասցեի դիմաց վիճաբանություն է առաջացել, մի կողմից՝ Դավիթ Հարությունյանի եւ Ալբերտ Ավետիսյանի, մյուս կողմից՝ Մհեր Մուսայելյանի (ԱԱԾ աշխատող), Մխիթար Մուսայելյանի, Սերգեյ Մուսայելյանի, Գուրգեն Հայրապետյանի եւ Վարդան Ղարամյանի (ԱԱԾ աշխատող) միջեւ, որի ընթացքում կողմերը հարվածներ են հասցրել միմյանց` պատճառելով մարմնական վնասվածքներ»: Դատախազությունը նաեւ նշել է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով): Քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ, որոնց թվի եւ ինքնությունների մասին, սակայն, Արցախի դատախազությունը չի հայտնել: Սկզբում տեղեկություն տարածվեց, թե ծեծկռտուքին մասնակցել է 15 ԱԱԾ հատուկջոկատային, սակայն դատախազության հրապարակած տեսանյութում 15 ԱԱԾ-ական այդպես էլ նկատելի չեղավ:
Ծեծկռտուքի մասնակիցներից երեքը՝ Մհեր Մուսայելյանը (ԱԱԾ ծառայող) եւ Ալբերտ Ավետիսյանն ու Դավիթ Հարությունյանը, գտնվում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում: Այսօր Արցախի Առողջապահության նախարարությունից մեզ այդպես էլ չասացիին, թե տուժածների առողջական վիճակն ինչպես է գնահատվում եւ նրանք ինչ վնասվածքներ են ստացել: Տուժածների մասին տեղեկություն ավելի ուշ հայտնեց Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրառեց հետեւյալը. «Այսօր այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական հոսպիտալ՝ տեսակցելու հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային պատճառով տեղի ունեցած փոխադարձ կռվի արդյունքում վնասվածքներ ստացած եւ ստացիոնար բուժում ստացող երեք քաղաքացիներին՝ Մհեր Մուսայելյանին (ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի զինծառայող), Ալբերտ Ավետիսյանին եւ Դավիթ Հարությունյանին»:
Դատախազության հաղորդագրությունում նշված Վարդան Ղարամյանը Արցախի ԱԱԾ պետ, գեներալ Արշավիր Ղարամյանի որդին է: Մեր տեղեկություններով, նա ձերբակալվածների թվում է: Դատախազության հրապարակած տեսանյութում, սակայն, Ղարամյանը ըստ էության բաժանողի դերում է: Տեսանյութում երեւում է նաեւ ոստիկանության մի ծառայող, որի ծառայությունը միջադեպի մասնակիցներից մեկը փորձում է խոչընդոտել, ինչից հետո ոստիկանության աշխատակիցն այդպես էլ դեպքի վայրում չի երեւում:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել Բաղրամյան 2բ հասցեի դիմաց՝ ավտոլվացման կետում: Մեր տեղեկություններով, այդ տարածքը վարձակալական հիմունքներով օգտագործվում է Վարդան Ղարամյանի կողմից, իսկ ավտոլվամցան կետի սեփականատերը միջադեպի մյուս մասնակիցներից մեկն է:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վիճաբանությունը սկզբում առաջացել է ԱԱԾ հատուկջոկատային Մհեր Մուսայելյանի, Դավիթ Հարությունյանի, Ալբերտ Ավետիսյանի միջեւ: Ըստ որոշ տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկվել ԱԱԾ հատուկ ջոկատային Մհեր Մուսայելյանը: Այս մասին տեղեկացել են Մհեր Մուսայելյանի եղբայրները՝ Մխիթար եւ Սերգեյ Մուսայելյանները եւ ժամանել դեպքի վայր. դեպքի վայր է շտապել նաեւ Վարդան Ղարամյանը: Նշենք, որ Ղարամյանը պայմանագրային զինծառայող է, նա մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին:
Ինչ վերաբերում է միջադեպի մյուս մասնակիցներին, ապա տեղեկացանք, որ Ալբերտ Ավետիսյանը նույնպես քառօրյա պատերազմի մասնակից է եղել:
Ծեծկռտուքին Արցախում հաջորդեցին բողոքի ակցիաները. ցուցարարները սկզբում պահանջում էին ուժային մարմինների ղեկավարների հրաժարականը (ԱԱԾ պետ, ոստիկանապետ): Հետագայում, սակայն, պահանջը հստակեցվեց. ցուցարարները հայտարարեցին, որ պահանջում են ոչ թե ԱԱԾ պետի, այլ ԱԱԾ պետի տեղեկալի, հատուկջոկատայինների հրամանատարի եւ Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականը: Բանն այն է, որ ԱԱԾ պետի տեղակալի անվան հետ մի շարք միջադեպեր են կապվել: Արցախցիները դժգոհություն ունեն նաեւ Արցախի ոստիկանապետից նախ այն պատճառով, որ ոստիկանները ժամանակին չեն միջամտել դեպքին:
Ծեծկռտուքի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը:
- Պարոն Մելիքյան, տուժածները քրեական գործի շրջանակում ի՞նչ կարգավիճակ ունեն:
- Թե ինչ դատավարական կարգավիճակ ունեն՝ դա նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություն է, եւ ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի դատախազությունը որեւէ հրապարակում չի արել, ճիշտ չի լինի, որ ես հրապարակում անեմ այս կապակցությամբ: Ամեն դեպքում, պետք է նշեմ, որ դատախազության հետ կապի մեջ եմ, որն իրականացնում է այս մեծածավալ գործի քննությունը՝ հնարավոր անհրաժեշտ ջանասիրությամբ: Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդամենը երկու քննիչ կա դատախազության հատուկ քննչական բաժնում եւ շատ ակտիվ քննչական աշխատանք են կատարում:
- Ձերբակալվածները բոլորը ԱԱԾ հատուկ ջոկատայիննե՞ր են:
- Ես կարող եմ հաստատել, որ ձերբակալվածների թվում կան ԱԱԾ հատուկ ջոկատայիններ:
- Իսկ ձերբակալվածները քանի՞սն են:
- Այս պահին չեմ կարող ասել, տեղեկացված չեմ, որովհետեւ գործընթաց է տեղի ունենում. ես չեմ բացառում, որ երեկվա դրությամբ եղել է մի թիվ, այսօրվա դրությամբ՝ մեկ այլ թիվ: Կարծում եմ՝ առաջիկայում դատախազությունը պարզաբանումներ կտա, եթե ոչ, ապա մենք արդեն պաշտոնապես կդիմենք եւ կառաջարկենք մեզ պարզաբանումներ տալ:
- Նրանք դեռ կասկածյալի կարգավիճակ ունե՞ն:
- Տեղեկություն չունենք այն մասին, որ միջնորդություն է եղել դատարան կալանքի վերաբերյալ: Թե արդյոք ունեն մեղադրյալի կարգավիճակ, նույնպես նախաքննության մարմնի տիրույթում է գտնվում, մենք տեղեկացած չենք:
- Պարոն Մելիքյան, դեպքից հետո հայտարարություններ եղան, թե սա առաջին անգամը չէ, երբ ԱԱԾ հատուկջոկատայինները ծեծում են քաղաքացիներին: Ձեզ այլ դեպքի մասին հայտնի եղե՞լ է: Ձեր կողմից այս հայտարարությունն ուսումնասիրվո՞ւմ է:
- Անկեղծ ասած, ես որեւէ նման դեպքի մասին իսկապես տեղեկացված չեմ եղել: Երեկ այցելեցի հավաքի վայր, շփումներ ունեցա քաղաքացիների հետ եւ նրանց ներկայացրի մեր աշխատակիցներին, որոնք հավաքների անցկացման ամբողջ ընթացքում հերթապահություն են այնտեղ իրականացնում, որպեսզի խնդիր լինելու դեպքում նրանց հետ կարողանան կապվել: Այդ ուղղությամբ ինձ որոշակի խնդիրներ ներկայացվեցին, բայց այդ խնդիրների թվում չկային ԱԱԾ հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչների կողմից ինչ-որ նախկինում կատարված գործողությունների վերաբերյալ խնդիրներ: Այսինքն՝ մեր հաստատությունը ներառյալ երեկ եւ այսօր որեւէ նման պնդում պաշտոնապես բանավոր կամ գրավոր դիմում չի ստացել: Ցանկանում եմ հատուկ նշել, որ պետք չի իմ խոսքերը մեկնաբանել, որ դա իրականությանը չի համապատասխանում, պարզապես մենք նման դիմումներ չենք ստացել:
- Դեպքի վայրում գտնվող ոստիկանի գործողությունների մասով ծառայողական քննություն նշանակվե՞լ է:
- Դատախազության հրապարակած տեսանյութում մենք տեսնում ենք, որ առնվազն մեկ ոստիկան դեպքին ականատես է, որ նկատմամբ մասնակիցներից մեկը ֆիզիկական ուժ է կիրառում, որոշակի ներգործության փորձ է կատարվում կամ փորձի տպավորություն է: Այս ուղղությամբ եւս մենք ուսումնասիրում ենք եւ անպայման արձագանք տալու ենք: Մենք արձանագրել ենք այն փաստը, որ ոստիկանության առնվազն մեկ ծառայող եղել է դեպքի վայրում ոստիկանական համազգեստով, եւ մենք այդ հանգամանքին ուշադրություն ենք դարձնելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT