Ամենաուշը մինչեւ 2019 թ. փետրվար ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն կլինի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ու գործադիր կոմիտեի ընտրություններ են լինելու մինչեւ 2019 թ. փետրվար ամիսը: Գործող նախագահի ու գործադիր կոմիտեի պաշտոնավարման ժամկետը, որը 4 տարի է, լրանում է 2019-ի հունիսին, սակայն արտահերթ ընտրություններ պետք է լինեն, որովհետեւ մինչեւ 2019-ի փետրվար ՀՖՖ-ն պետք է իրավաբանական անձանց միությունից (ԻԱՄ) վերակազմավորվի հասարակական կազմակերպության (ՀԿ): «Հայկական ժամանակ»-ը ՀՖՖ վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանի հետ զրուցել է, թե ինչպես են տեղի ունենալու ընտրությունները եւ ովքեր իրավունք ունեն ընտրվելու:

-Ե՞րբ են լինելու ՀՖՖ նախագահական ընտրությունները:

-Համաձայն հասարակական կազմակերպությունների մասին օրենքի, որն ընդունվել է 2016 թ. դեկտեմբերի 16-ին եւ համաձայն քաղաքացիական օրենսգրքում կատարված փոփոխությունների՝ իրավաբանական անձանց միությունները դադարել են գոյություն ունենալուց, եւ ՀՖՖ-ն որպես ԻԱՄ պարտավոր է, ըստ օրենքի, վերակազմավորվել եւ դառնալ հասարակական կազմակերպություն: Վերակազմավորման վերջնաժամկետը, ըստ օրենքի, 2019 թ. փետրվարն է, ինչը նշանակում է, որ մինչեւ 2019 թ. փետրվար ՀՖՖ-ն պետք է գումարի անդամների ժողով եւ այդ ժողովի ընթացքում փոխի կանոնադրությունը այն համապատասխանեցնելով ՀԿ-ների մասին օրենքին, միաժամանակ պետք է իրականացվի ինչպես ՀՖՖ նախագահի, այնպես էլ գործադիր կոմիտեի անդամների ընտրություն: 

-Ի՞նչ կարգով է ընտրությունը լինում:

-Համաձայն ՀՖՖ գործող կանոնադրության՝ գործադիր կոմիտեն է իրավասու գումարելու ժողովը: Գործադիր կոմիտեի կողմից ընտրական ժողովի գումարման օրը  որոշելուց հետո (տվյալ դեպքում արտահերթ ժողովը պետք է գումարվի մինչեւ 2019 թ.-ի փետրվար) ՀՖՖ-ն, իր կանոնադրության համաձայն, 1 ամիս առաջ պարտավոր է ծանուցել իր բոլոր անդամներին, որոնք էլ ծանուցումը ստանալուց հետո իրավունք ունեն ներկայացնելու իրենց պատվիրակներին, ինչպես նաեւ ժողովի անցկացման օրվանից առնվազն 20 օր առաջ իրավունք ունեն ներկայացնելու նախագահի եւ գործադիր կոմիտեի անդամների թեկնածուներին:

-Պատվիրակներն ո՞վքեր են:

-Պատվիրակներն ադնամների ներկայացուցիչներն են, որոնք իրավուքն ունեն մասնակցելու ժողովին, անդամների անունից ընտրություն կատարելու եւ քվեարկելու բոլոր հարցերի շուրջ: Անդամների կողմից սահմանված ժամկետում իրենց թեկնածուներին ներկայացնելուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է այդ թեկնածուների ցուցակը ժողովից առնվազն 10 օր առաջ պաշտոնապես տրամադրել ՀՖՖ–ի անդամներին ժողովի օրակարգի եւ այլ փաստաթղթերի հետ միասին։ Գործադիր կոմիտեի անդամները, ըստ կանոնադրության, ժողովներին մասնակցում են առանց ձայնի իրավունքի։ ՀՖՖ անդամները, ինչպես նշեցի, մասնակցում են իրենց  պատվիրակների միջոցով։ Ինչ վերաբերում նրան, թե ովքեր են անդամները, ապա դա ՀՖՖ-ին անդամակցած ֆուտբոլային ակումբներն են եւ ֆուտբոլային գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ:

-Նրանք էլ ներկայացնում են իրենց թեկնածուներին...

-Այո՛, եթե ընտրական ժողովի մասին է խոսքը, ապա անդամները, բացի պատվիրակ ներկայացնելուց, նաեւ իրավունք ունեն սահմանված ժամկետում ներկայացնել իրենց թեկնածուների անուն-ազգանունները, կենսագրականները, ծրագրերը։

-Ո՞վ կարող է թեկնածու դառնալ:

-Այս պահին գործող կանոնադրության համաձայն՝ նախագահ կամ գործադիր կոմիտեի անդամ կարող է ընտրվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող, ՀՀ-ում մշտապես բնակվող յուրաքանչյուր քաղաքացի: Սակայն ես չեմ բացառում, որ նոր կանոնադրությամբ ՀՖՖ պատվիրակների ժողովի կողմից կարող են այլ չափորոշիչներ սահմանվել արդեն հետագա ընտրությունների համար։

-Հնարավո՞ր է, որ ՀՖՖ-ն իրավաբանական անձանց միությունից ՀԿ-ի վերագրանցելու նիստը լինի, բայց այդ օրն ընտրություններ չլինեն:

-Ո՛չ, չի կարող նման բան լինել, որովհետեւ կազմակերպությունն ամբողջությամբ իր կազմակերպաիրավական ձեւը փոխում է, եւ նոր կազմակերպություն է ստեղծվում վերակազմավորման ընթացքում, որի արդյունքում պետք է նոր ընտություններ անցկացվեն:

-ՀՖՖ նախագահի ու գործկոմի պաշտոնավարման 4 տարի արդեն լրանում էր...

-4 տարին լրանալու էր 2019 թ. հունիսին: Եթե սովորական ժամանակացույցով գնայինք, պետք է ընտրություն լիներ 2019 թ. հունիսին:

-ՀԿ դառնալը ֆեդերացիայի գործունեության վրա ի՞նչ բացասական կամ դրական ազդեցություն կարող է ունենալ:

-Բացասական որեւիցե ազդեցություն չի առաջացնում: Ընդհակառակը ընդլայնվել է այն սուբյեկտների ցանկը, որոնք կարող են անդամակցել ՀՖՖ-ին: Եթե նախկինում գործող օրենքով՝ առկա էին սահմանափակումներ, որոնց արդյունքում ՀՖՖ-ի անդամ կարող էին դառնալ միայն ՀԿ-ները, ապա ներկայումս այդ սահմանափակումը վերացել է, եւ նոր օրենքով՝ ֆուտբոլային գործունեություն ծավալող բոլոր իրավաբանական անձիք, անգամ ֆիզիկական անձիք կարող են անդամակցել։ Սակայն օրենքը հնարավորություն է տալիս ՀԿ-ներին (տվյալ դեպքում ՀՖՖ-ին) ինքնուրույն որոշելու այն սուբյեկտների շրջանկը, որոնք կարող են դառնալ ՀՖՖ անդամ։

-Տարեկան նիստը պետք է հունիսի 8-ին լիներ, բայց տեղափոխվեց 30-ին: Ի՞նչն էր պատճառը:

-Գործադիր կոմիտեն՝ որպես ժողովը գումարելու իրավասություն ունեցող մարմին, որոշում է կայացրել այն հետաձգել հունիսի 30-ին, հավանաբար ավելի նպատակահարմար են գտել, որ ժողովն այդ օրն անցկացվի:

-Այդ օրը տեղի՞ է ունենալու նաեւ նախագահական եւ գործադիր կոմիտեի ընտրությունը:

-Ո՛չ: Ամսի 30-ին ընտրություն չի լինելու: Ամսի 30-ին լինելու է հերթական ժողովը, որը մենք պարտավոր ենք ֆինանսական տարվա ավարտից հետո 6 ամսվա ընթացքում անցկացնել: Դրանից հետո, երբ գործադիր կոմիտեն որոշում կայացնի գումարելու արտահերթ ժողով, այդ ժամանակ էլ լինելու են ընտրությունները:

-Մամուլում տեղեկություն կար, որ պետք է հունիսի 8-ին լինեին ընտրությունները:

-Սխալ է, դա ակնհայտ դեզինֆորմացիա է, որովհետեւ ՀՖՖ-ում անհնար է թաքուն ընտրություններ կազմակերպել: Ի վերջո մենք նաեւ պատասխանատու ենք ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի առաջ: Մեր բոլոր օրակարգերը նախապես, բացի ՀՖՖ անդամներին ուղարկելուց, ուղարկվում են նաեւ նշված մարմիներին, եւ բոլոր ընտրական ժողովների ընթացքում սովորաբար ներկա են լինում նաեւ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները։ Եվ, ինչպես ասացի, ընտրություն կազմակերպելու համար գոյություն ունեն հստակ ընթացակարգեր: Ընտրական ժողով կազմակերպել, շրջանցելով դրանք, հնարավոր չէ, եւ մամուլում դրա վերաբերյալ առկա տեղեկատվությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը:

-Այսպես էր միտքը, որ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը փորձելու է գաղտնի կրկին ընտրվել:

-Դա կոնկրետ անձանց շահերը սպասարկելու համար տրված տեղեկատվություն է: Նման բան հնարավոր չէ անել:

-Ընտրական ժողովը բա՞ց է լինելու, ԶԼՄ-ները եւ քաղաքացիները կարո՞ղ են ներկա գտնվել:

-Ինչպես ասացի, դա պատվիրակների ժողով է: Թեեւ մեր կանոնադրությունը հստակ չի սահմանում այդ հարցը, սակայն պատվիրակները իրավասու են որոշելու՝ նպատակահարմար են համարում, որ լինի բաց, թե՝ փակ: Սովորաբար մինչեւ հիմա ժողովները նկարահանվել են, եւ այդ ժողովների վերաբերյալ ամբողջական ինֆորմացիան անմիջապես տեղադրվել է ՀՖՖ կայքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6318 դիտում

Հերթական դղյակը. այս անգամ՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար. Չախոյան

Ծրագրերը դու ես ներկայացնում, տաքսի ինքդ վարում, բուլկի գնում, բա բանավեճի ինչո՞ւ ես ուրիշի ուղարկում. Թունյան

Ջերմուկի խաչմերուկից Կապան, Քաջարան-Մեղրի ճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

ՄԱԿ բարեփոխումները պետք է լինեն անդամ պետություններից առաջնորդվող, գործնական տվյալներով հիմնված․ Հովհաննիսյան

Լրատվամիջոցներից եմ իմացել, որ 4,5 մլն դրամ աշխատավարձ եմ ստանում, բայց չգիտեմ՝ որտեղ եմ աշխատում. Փաշինյան

Բախվել են «ԶԻԼ»-ն ու «Մերսեդես»-ը. բեռնատարը կողաշրջվել է. կան տուժածներ

ԲՏԱ նախարարն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համատեղ նախագծերի հնարավորությունը

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նոր կեղծիքի մասին

Նազելի Բաղդասարյանն Արաբական Միացյալ Էմիրություններից կգործուղվի Բելգիա

Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել Աբու Դաբիից

Իրան-ԱՄՆ միջուկային հարցի շուրջ բանակցությունները տապալման եզրին են․ փետրվարի 6-ի հանդիպումը չի կայանա

Երևանում տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության նիստը

«ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը կասեցվել է

Արարատ Միրզոյանը ԱՄԷ ԱԳ նախարարի հետ համագործակցության հարցեր է քննարկել

Միքայել Աջապահյանի՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին

Սրտատրոփ հետևելու ենք․ նախարարը՝ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի պատվիրակ զույգին

Վարչապետացուի բուծարան ունեն. ռուսները ուզում են խցկվել TRIPP-ի մեջ, բայց հալները հալ չէ. Շիրինյան. տեսանյութ

Ճապոնիայում Հայաստանի տնտեսական ներուժի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտություն կա

Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է․ Փաշինյան

Սերժի ու Քոչարյանի բուֆետի հաշիվը ես էի փակում, հիմա միլիարդատեր են դարձել. Արշակյան. տեսանյութ

Սաստիկ բուք է․ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Ներկայացված ԶԼՄ-ներն այս պահի դրությամբ տարածել են բացառապես սուտ հայտարարությունը․ ԱԳՆ

ՄԻՊ-ը անդրադարձել է ոստիկանի կողմից քաղաքացու նվաստացման դեպքին. ինչ քայլեր են ձեռնարկվել

Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը

Մեր օրինակն ապացուցում է, որ խաղաղությունը հնարավոր է՝ չնայած երկարատև հակամարտությանը, երբ կա քաղաքական կամք

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը․ տեսանյութ

Հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի, ինձ համար արժանանալ այս մրցանակին

Աբու Դաբիում շարունակվում է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը․ լուսանկարներ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է

Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է․ Ռուբինյան

Քննարկման առանցքում են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում կատարված բարեփոխումներն ու անելիքները

Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք

ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի տնտեսական մոդելի սիմվոլն է․ Առաքելյան

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը․ ինչ ծրագրեր են քննարկվել

Նոր հույս ու շունչ էր պակասում․ ծնվել է հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը

Ռեստորանում ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և առկա իրավիճակի մասին

Ալեն Սիմոնյանը Լավրովի հետ հանդիպում կունենա