ԱԺ-ում սովոր են, որ կառավարությունը պետք է ժողովրդին դժբախտություն բերի. Նիկոլ Փաշինյան

ԱԺ հատուկ նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Ասուլիսը ներկայացնում ենք ստորեւ:

- Պարոն Փաշինյան, մի քանի բնորոշում հնչեց կառավարության ծրագրի մասին: Դուք ինչպե՞ս կբնութագրեք կառավարության ծրագիրը: Մինչեւ հեղափոխությունը Դուք գործողությունների 4 կետ էիք նշել, եւ 4-րդ կետն այն էր, որ խորհրդարանը չպետք է հավանություն տա ծրագրին, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: 4-րդ կետը չիրականացավ: Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա գործողությունները:

- Ծրագիրը կանվանեմ հեղափոխական: Ընտրությունների մասով ասեմ, որ մեր քաղաքական ուժին ձեռնտու է, որ ընտրությունները տեղի ունենան այսօր, որովհետեւ հեղափոխական այս էյֆորիայի մթնոլորտում մենք մեծամասնություն կձեւավորենք: Մենք չենք ուզում, որ այս գործընթացին մյուս քաղաքական ուժերն անպատրաստ լինեն, ուզում ենք այնպես անել, որ ընտրությունները լինեն արդար:

- ՀՀԿ-ից պնդում են, որ Արցախի հարցում հասկանալի չէ Ձեր դիրքորոշումը: Խնդրում եմ հստակեցնել այն, ո՞րն է Ձեր տեսլականը:

- Մենք պետք է լինենք ադեկվատ եւ Ղարաբաղի հարցի կարգավորումը պատկերացնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահպանմամբ: Չեմ կարծում, որ ՀՀ-ում կարող է լինել որեւէ քաղաքական ուժ, որն այլ բան ասի:

- Պարոն Փաշինյան, ի՞նչ եք կարծում, Ծառուկյան խմբակցությունը կարո՞ղ է արտահերթ ընտրություններում 50+1 ձայն հավաքել:

- Կարող եմ վստահեցնել, որ ժողովուրդը իր հաղթանակը չի կորցնի: Համոզված եմ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը, ինչպես տոնեց թավշյա հեղափոխությունը:

- Պարոն Փաշինյան, ծրագիրը ներկայացնելիս հայտարարեցիք, որ կախարդական փայտիկ կա, եւ միանգամից հիշեցի, որ նախկին երեք վարչապետներից Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ Կարեն Կարապետյանը ծրագիրը ներկայացնելիս ասում էին, որ կախարդական փայտիկ չունեն: Ձեր կախարդական փայտիկը ո՞րն է:

- Կախարդական փայտիկն այն է, երբ բիզնեսն ազատվում է կոռուպցիոն բոլոր պարտավորություններից, որ խոշոր բիզնեսն իր ամբողջ ծավալով մտնելու է հարկային դաշտ, կախարդական փայտիկն այն է, որ Հայաստանում չկան մենաշնորհներ դե յուրե եւ շուտով չեն լինի նաեւ դե ֆակտո: Սրանք խնդիրներ են, որոնք 25 տարի չեն լուծվել այն պատճառով, որ կախարդական փայտիկ չկա: Երբ խնդիրները լուծվել են, դա նշանակում է, որ կախարդական փայտիկ կա: Ասում էին՝ իշխանափոխություն չի լինելու, եթե եղել է, ուրեմն կախարդական փայտիկ կա: Կախարդական փայտիկը շարունակելու է իր հրաշարար գործունեությունը: Լուծվելու են բոլոր խնդիրները, ո՛չ միանգամից:

- Որքա՞ն ժամանակից հասարակ քաղաքացին իր վրա կզգա այդ կախարդական փայտիկի հրաշարար գործունեությունը:

- Այդ կախարդական փայտիկի ազդեցությունը այսօր էլ քաղաքացին զգում է իր վրա, որովհետեւ քաղաքացին զգում է, որ իր հայրենիքի տերն է: Այնպես չէ, որ քաղաքացու զգացողությունները կապված են միայն հացի ու պանիրի հետ: ԱԺ-ում չէին կարողանում հասկանալ, թե կառավարության ծրագրի համատեքստում խոսում են երջանկության մասին, որովհետեւ սովոր են, որ կառավարությունը պետք է ժողովրդին դժբախտություն բերի:

- Կլինե՞ն մարդիկ, ովքեր եւս կօգտվեն այդ կախարդական փայտիկից, օրինակ՝ գործարարները:

- Անձնավորված չի լինելու: Շատերն ասում են, որ նրանց վրա ինչ-որ հարկային տուգանքներ էր դրվել, եւ վճարումներ են շարունակում անել պետությանը, այդ մարդիկ իբր ենթարկվում են ռեպրեսիաների: Ոչ ոք չի ասում, որ այդ նույն գործարարներին վարչապետը հրավիրել է եւ ասել է՝ չգիտեմ, ամիսը քանի անգամ, ինչ չափի ճամպրուկներով ինչ եք բերել Բաղրամյան 26, բայց այս պահից դուք ազատված եք այդպիսի բոլոր պարտականություններից: Գործարարներն ասել են, որ եղել է նման մեխանիզմ:

- Բացառո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն լքած գործարարները կհայտնվեն ՔՊ-ի ցուցակում՝ արտահերթ ընտրությունների ժամանակ:

- Ես գործարարներին ասել եմ՝ բացատրեք, թե ձեր ինչին է պետք պատգամավոր լինելը: Ինձ շատ հաճախ տրվում է այն պատասխանը, որ մենք չենք ուզում լինել պատգամավոր, մեզ ասում են՝ գնա, դարձիր պատգամավորի թեկնածու եւ ձայներ հավաքիր մեզ համար: Ես ասում եմ՝ գործարարի կարգավիճակը պետք է լինի պատվաբեր, եւ հասարակությունը պետք է շնորհակալ լինի, որ նրանք աշխատատեղեր են ստեղծում: Այդ գործարարները չպետք է ձգտեն լինել պատգամավոր, քանի որ պետությունը պետք է երաշխավորի նրանց բիզնեսի անձեռնմխելիությունը: Թի՞վ էին ուզում, հրապարակեմ՝ մենք ոչ մեկի հետ, ոչ մի տոկոս փայ չենք ուզում մտնել:

- Պարոն Փաշինյան, կառավարության ծրագրի պատասխանատուն ո՞վ է լինելու, կոալիցիոն հուշագիր լինելո՞ւ է:

- Ես նման փաստաթղթի անհրաժեշտություն չեմ տեսնում: ԱԺ կանոնակարգում կան դրույթներ, որ խոսում է այդ փաստաթղթի գոյության մասին՝ ընտրության արդյունքները հաշվի առնելով, բայց սա լրիվ ուրիշ իրավիճակ է: Եթե իրավապահները պարզեն, որ օրինականության տեսակետից նման անհրաժեշտություն կա, ապա մենք օրենքին կենթարկվենք: Իմ տպավորությամբ՝ նման օրենքի տեսակետից այս պահին նման անհրաժեշտություն չկա:

- Պարոն Փաշինյան, կլինե՞ն դեսպաններ, որոնց հետ կկանչեք:

- Իհարկե՝ կլինեն: Սա սկզբունքային հարց է: Ես իմ ելույթում ասել եմ, որ ոչ կադրային դիվանագետներին դեսպան նշանակելու պրակտիկան պետք է վերանայվի:

- Միքայել Մինասյանն այդ ցանկու՞մ է:

- Խոսքն անձերի մասին չէ, խոսքը սկզբունքների մասին է:

- Պարոն Փաշինյան, ձեր խմբակցությունից Սասուն Միքայելյանը երաշխավորագիր էր ներկայացրել՝ Նորատուսցի Ալիկի կալանքը փոխելու վերաբերյալ: Ձեզ հետ համաձայնեցրե՞լ էր, ի՞նչ կարծիք ունեք:

- Ես վատ եմ վերաբերվում դրան, կարծում եմ, որ սխալ քայլ էր: Ես այս մասին ուղիղ եւ ազնիվ ասել  էլ եմ իմ ընկերոջը:

- ԵԼՔ դաշինքն իր հուշագրում նշել էր միասնական կուսակցություն դառնալու մասին: Սա դեռ օրակարգո՞ւմ է, եւ արդեն որոշո՞ւմ կա՝ ՔՊ-ն առանձի՞ն է գնալու ընտրությունների, թե՞ դաշինքով:

- Կուսակցությունները եւ դաշինքը քննարկում են իրենց հետագա անելիքները: Առաջիկայում կգանք եզրակացության:

- Դուք ՔՊ-ի առանցքային դեմքերից եք, Ձեր կարծիքը չե՞ք ասելու այդ քննարկումներում, եւ ՔՊ-ն հակվա՞ծ է առանձին մասնակցելուն:

- ՔՊ-ի վարչությունն այդ հարցով կունենա քննարկում: Կուսակցությունում որոշումներ կայացնում է վարչությունը:

- Հնարավո՞ր է, որ Լուսավոր Հայաստանի հետ չմասնակցեք ընտրություններին, այն պատճառով, որ նրանք դուրս չէին եկել փողոցային պայքարի:

- Ես արդեն պատասխանեցի: Քննարկումներ են ընթանում:

- Նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ իշխանությունն անհավասար է բաժանված նախագահի, վարչապետի եւ ԱԺ-ի միջեւ: Հնարավոր է, որ սկսվենք քննարկումներ՝ իշխանության հավասար բաժանելու մասով:

- Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաժանվի: Այդ ժամանակ կլինի անիշխանություն: Պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն:

Տպել
3641 դիտում

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին