Երևան
12 °C
Այսօր՝ ժամը 12:00-ին, Սեւանի դատարանի բակում հնչած կրակոցների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Ըստ այդմ՝ սպանության գործով այսօրվա դատական նիստին դատարան են գնացել Մեխակ Հարությունյանի ազգականները՝ երկու ավտոմեքենայով: Նրանցից մեկի ձեռքում որսորդական հրացան է եղել:
Այսօր այս դատարանում պետք է շարունակվեր Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի (Նորատուսցի Հայկո մականվամբ) աղմկոտ սպանության գործով դատական նիստը: Սակայն նիստից առաջ զինված միջադեպ է տեղի ունեցել:
Մեր զրույցում տուժողի իրավահաջորդ Անդրանիկ Հակոբյանի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանն ասաց, որ դատարանի բակում հավաքված են եղել, երբ միջադեպ է տեղի ունեցել: «Այդ ժամանակ ես եւ Անդրանիկ Հակոբյանը կանգնած զրուցում էինք, երբ մոտեցան «Նիվա» մակնիշի` 35-704 պետհամարանիշներով, եւ սեւ գույնի «Միցուբիշի պաջերո» մակնիշի՝ 01-071 պետհամարանիշներով ավտոմեքենաներ: Դատարանի բակում այդ պահին հավաքված էին ոստիկաններ, դատարանի կարգադրիչներ եւ տուժող Հայկ Հակոբյանի ընկերները, հարազատները: Մոտ մի 40 մարդ կլիներ այդ պահին դատարանի բակում»,- պատմեց Սարգսյանը, ապա հավելեց, որ տուժողի հարազատները մոտեցել են այդ երկու ավտոմեքենային, որտեղից, ըստ ականատեսների՝ իջել են Գագիկ Հակոբյանը, որը Մեխակ Հարությունյանի քեռին է, Հայկասար Հակոբյանը՝ Մեխակ Հարությունյանի հայրական պապն է, Գեւորգ Խուդոյանը, որը Հայկասար Հակոբյանի վարորդն է եւ Արտակ Խաչատրյանը՝ Հայկասար Հակոբյանի եղբոր փեսան:
«Գագիկ Հակոբյանն առանց խզակոթի ավտոմատ հրացանը ձեռքին սկսեց սպանության սպառնալիքներ հնչեցնել Անդրանիկ Հակոբյանի եւ նրա հարազատների հասցեին: Գոռում էր՝ կկրակեմ, եւ դրան զուգահեռ սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում: Նույնպիսի հայհոյանքներ էր հնչեցնում նաեւ Հայկասար Հակոբյանը, բայց հրազեն կար միայն Գագիկ Հակոբյանի ձեռքին: Ոստիկանները փորձում էին հանգստացնել, խափանել նրանց գործողությունները, բայց սկզբում չէր հաջողվում: Նշեմ, որ այդ ամենը տեւեց շուրջ 10 րոպե: Տուժողի հարազատները եւ Անդրանիկ Հակոբյանը հետ քաշվեցին դեպի դատարանի դռների մոտ, իսկ նրանք նստեցին իրենց ավտոմեքենաները: Այդ պահին դատարանի մոտ կանգնած էր տուժող Անդրանիկ Հակոբյանի հորեղբոր որդին՝ Ռաֆիկ Հակոբյանը, որը պարզապես հետեւում էր, հենց նա էլ հրազենային վիրավորում ստացավ: «Միցուբիշի պաջերո» մեքենայի վարորդը՝ Գագիկ Հակոբյանը, մեքենայի ղեկին նստած վիճակում որսորդական հրացանով կրակեց Ռաֆիկ Հակոբյանի ուղղությամբ: Ռաֆիկ Հակոբյանը ոտքի շրջանում հրազենային վիրավորում ստացավ, ինչքան հասկացա ծունկը փշրվեց, շատ ուժեղ արյունահոսում էր»,- մեր զրույցում մանրամասներ ներկայացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:
Անդրանիկ Հակոբյանի հորեղբոր որդին Սեւան բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւան: Նրա առողջական վիճակը, ըստ Սարգսյանի՝ ծանր է գնահատվում՝ կյանքին վտանգ սպառնացող: Հովսեփ Սարգսյանը նաեւ մեր հարցին ի պատասխան ասաց, որ ոստիկանների փոխանցմամբ՝ քիչ առաջ Նորատուս գյուղում հայտնաբերվել է մեքենաներից մեկը:
Մեր տեղեկություններով, մինչ կրակոցները տուժողի կողմնակիցներից մի քանիսը ծեծի են ենթարկել Մեխակ Հարությունյանի հայրական պապին՝ Հայկասար Հակոբյանին: Ինչը նկատել է Հայկասար Հակոբյանի որդին՝ Գագիկը եւ որսորդական հրացանը վերցրել եւ եկել է դատարանի բակ: Ինչի ժամանակ էլ կրկին վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ:
Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել Հայկասար Հակոբյանի նկատմամբ, ապա նաեւ կրակոցներից տուժել է Ռաֆիկ Հակոբյանը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշենք, որ փոխմարզպետի որդու սպանության գործով նիստերը պարբերաբար լարված մթնոլորտում են անցել. մշտապես միջադեպեր են տեղի ունեցել ինչպես տուժող կողմի, այնպես էլ ամբաստանյալ Մեխակ Հարությունյանի հարազատների միջեւ: Բանը հասել է նրան, որ դատարանը որոշել էր սույն գործով նիստերը դռնփակ անցկացնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավտոբուսների համընդհանուր «բրոնյա» է արվում, բիզնեսմեններին ստիպում են ֆինանսավորել. Իոաննիսյանը ահազանգում է
ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական hրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել
Ծեծկռտուք Կոտայքի մարզում. վեճի մասնակիցները միմյանց հարվածել են ձեռքերով ու ոտքերով
Վերջին ամսվա ընթացքում «Ֆեյսբուք»-ի և «Ինստագրամ»-ի էջերս միասին 120 միլիոն դիտում են ունեցել. Նիկոլ Փաշինյան
Մոջթաբա Խամենեին վիրավոր է. նա գտնվում է խիստ գաղտնի վայրում
Հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական Մաջիդե թաղամասին
Շվեյցարիայի Կարցերս քաղաքում ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով 6 մարդ է մահացել, 5-ը՝ տուժել. տեսանյութ
2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց
ՀՀ վարչապետը Փարիզից ֆրանսերեն ողջույններ է հղել. տեսանյութ
Մարտի 10-ին ամերիկյան զորքերը ոչնչացրել են իրանական մի քանի ռազմական նավ, այդ թվում՝ 16 ականակիր. տեսանյութ
Իրանը հայտնել է Մերձավոր Արևելքում էսկալացիայի սկզբից ի վեր Իսրայելի վրա խոշորագույն hարձակման մասին
Թեղիները հիվանդ են. քաղաքապետարանը պարզաբանել է՝ ինչու են Երևանում փոխարինվում ծառերը
Երևան-Քիշնև չվերթի ժամանումից հետո հետախուզվող է ձերբակալվել
ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակումներն արդեն կատարվում են այլ կերպ
Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում ռուսական ցորենի՝ վերջին 3 օրվա ընթացքում 2-րդ խմբաքանակը
Սուրեն Պապիկյանը մասնակցել է կանանց գումարտակի շենք-շինության բացման արարողությանը. տեսանյութ
Նորավան-Լծեն-Տաթև և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են
Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերության հարցեր
Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին. վարորդը հիվանդանոցում մահացել է
Ժաննա Անդրեասյանը հետևել է Լոռի բերդի և Ամրակիցի Սբ․ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնման աշխատանքներին
Ընդդիմադիր շրջանակների նպատակը ՀՀ անկախության ոչնչացումն է՝ հանուն իրենց իշխանության և անձնական բարեկեցության
Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
Միացյալ Նահանգներ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումը հետաձգվել է
Ազատավան գյուղում ավտոմեքենան բախվել է մոտակա տան պարսպին․ վարորդը մահացել է
Փարիզում հանդիպել են Խուդաթյանն ու Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը․ ինչ է քննարկվել
Ջերմ հանդիպում Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ․ Միրզոյան․ տեսանյութ
Իրանի հատուկ ծառայությունները ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության կասկածանքով 30 մարդու են ձերբակալել
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ․ տեսանյութ
ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել․ ՊՆ
Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ վարչապետ
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ Ջերմուկի խաչմերուկից Կապան կցորդով մեքենաների համար ճանապարհը փակ է
Հայերին հավաքագրում են. Ռուսաստանն ուզում է ազդել մեր ընտրությունների արդյունքների վրա. Գրիգորյան. տեսանյութ
ԵՄ-ն 2023 թվականից ի վեր ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Ղարաբաղից տեղահանված հայերի աջակցությանը
Իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում․ Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է մարտի 10-ի երեկոյան
Ամիրյան փողոցում առաջին անգամ իրականացվում է երկկողմանի մայթերի հիմնանորոգում․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Երբվանից հասանելի կլինի փետրվարին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը
ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարությանը․ Օդիլ Ռենո-Բասսոն՝ Նիկոլ Փաշինյանին
Հանդիպում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Յուրաքանչյուր անձին՝ 10 հզր դրամ․ ի պաշտպանություն Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար գումար են տվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT