Երևան
12 °C
Գյումրու դրամատիկականի բեմում «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էր: Այն նվիրված է ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին:
Աննա Հակոբյանը, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ու այլ հյուրեր էին ներկա դահլիճում:
Աննա Հակոբյանը Գյումրի էր եկել որդու՝ Աշոտի հետ, ով առաջիկա օրերին կմեկնի պարտադիր զինվորական ծառայության: Նրանց մուտքը դահլիճ ողջունվեց որոտընդոստ ծափերով, երկար ժամանակ դահլիճը չէր հանդարտվում՝ողջույններ, ժպիտներ, սելֆիներ:

Ոչ թե կառավարական օթյակներում, այլ դահլիճում, բոլորին հավասար եւ հանդիսատեսի շարքերում նստեցին Աննա Հակոբյանը, Աշոտ Փաշինյանը, Մշակույթի նախարարն ու Երեւանից ժամանած մյուս հյուրերը:



«Հարսանիք թիկունքում» ներկայացումը պատմություն է սովորական մի ընտանիքի մասին, որտեղ որդու հարսանիքին են պատրաստվում: Օրը՝ ապրիլի 2: Տոնական տրամադրությունը կոտրվեց հարսանիքին ներկա հարեւանուհու ստացած հեռախոսազանգից՝ Ղարաբաղ պատերազմ է, խառն են: Դրամատիկ պատկերներն հաջորդեցին իրար: Հարսանիքը հետաձգվեց, փեսան եւ հարսանիքին ներկա մյուս երիտասարդներն առանց վարանելու մեկնեցին Արցախ:
«Հարսանիք թիկունքում»-ը մարմնավորում է հայ ժողովրդի միասնականությունը, պայքարող ոգու անմահությունը, հայրենասիրությունը: Միաժամանակ ներկայացման մեջ կան հատվածներ, որոնք պատմում եմ զինվորների զենք չունենալու եւ այլ խնդիրների մասին:
Դերասանական խաղն այնքան բնական է, որ հանդիսատեսը հարսանիքի մասնակցի, այնուհետ պատերազմական դաշտում որդի ունեցողի զգացմունքներով է լցվում: Զգում այն լարվածությունն, ինչն ապրիլյան պատերազմի օրերին մարտի դաշտում զավակներ ունեցողներն են զգացել: Ինչպես իրական կյանքում, այնպես էլ ներկայացման մեջ բոլորը չէ, որ վերադարձան տուն: Զոհվեց հարսանիքը թողած եւ փեսայի հետ պատերազմ մեկնած Արամը, ով ընկերոջ հարսանիքին երազում էր խենթի պես պարել ու ուրախանալ…
-Անի, գնա քողդ բեր,-նորահարսին է դիմում պատերազմից վերադարձած Արմենը: Բոլորի զարմացած հայացքները սահում եւ կանգ են առնում Արմենի քարացած աչքերին: Այո,-շարունակում է Արմենը,-այս հարսանիքը պետք է շարունակվի այնտեղից, որտեղ կանգ է առել, եւ պետք է շարունակվի այնպես, ինչպես իմ ընկերը՝ Արամն էր երազում: Պետք է պարել, պարել, պարել, պետք է ապրել:

Դահլիճում հուզված էին բոլորը: Արցունքներ կային շատերի աչքերում: Ներկայացման սկզբում Աննա Հակոբյանը խոստացել էր պատասխանել լրագրողների հարցերին կամ ընդմիջման ժամանակ, կամ ավարտից հետո: Հարցազրույցը, սակայն, չստացվեց:
«Ես, ճիշտ է, խոստացա ներկայացման վերջում կամ սկզբում, որ այս թեմայով կխոսեմ, բայց կներեք չեմ կարող»,-ասաց Աննա Հակոբյանը:
Հուզվա՞ծ եք հարցի պատասխանը կարճ էր. «Ոչ թե հուզված եմ, այլ չեմ կարող ոչ մի բան ասել եւ սա կարող եք համարել գնահատական այս ներկայացման»,-ժպտաց, ներողություն խնդրեց, նաեւ շնորհակալություն հայտնեց Առաջին տիկինն ու արագ հեռացավ:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը խոստովանեց՝ ես ցնցված եմ: «Տպավորված եմ, ամբողջ ընթացքում արտասվել եմ, չկարողացա էմոցիաներս զսպել, երկար ժամանակ նույնիսկ խոսել չէի կարողանում: Եվ դա նորմալ է, որովհետեւ եւ խաղն էր տպավորիչ եւ բովանդակությունը: Վերապրեցի կրկին ապրիլյան այդ օրերը»,-ասաց նախարարը:
«Մեր ուժն այսօր նաեւ այս մշակույթի մեջ է, որը որ հավերժացնում է մեր հերոսների սխրագործություններն ու քաջագործությունները, ինչպես նաեւ պարտավորեցնում, որ պետք է ապագային մենք նայենք լիահույս, եւ հավատով, որ կյանքը շարունակվում է»,-ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Ներկայացման մեջ քննադատություն կար ուղղված եւ երկրի կառավարությանը, եւ Պաշտպանության նախարարությանը: Ինչպե՞ս եք վերաբերվում արծարծվող խնդրին, հատկապես որ այդ օրերին Դուք եք հանդիսացել ՀՀ Պաշտպանության նախարարը, հարցին Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Իհարկե, յուրաքանչյուր այսպիսի ներկայացումից մենք հետեւություններ ենք անում, բայց կարծում եմ, որ ամենակարեւոր հետեւությունը դա մեր մարտական ընկերների սխրագործություններն են»:
Քոչարյանը քաղաքական աղբանոցում է. նրա կառավարման տարիներին երկրից տանում էին տղաներին, որ չծառայեն. Ստեփանյան
Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամասը
Դարի գողությունը․ Կոնջորյանը հիշեցրել է Քոչարյանի կառավարման «փորձառությունը»․ տեսանյութ
Հայաստանն Ուզբեկստանում նոր դեսպան ունի
Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2025 թ. գործունեության հաշվետվությունը
Հայաստանն ԱԲ-ի կիրառման ոլորտում կարող է թռիչքային աճ ունենալ. «ռեԱրմենիա» ակադեմիայի տնօրեն
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ
Բրյուսելում Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր են քննարկել
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
Քրվարույթներով վերականգնվել է շուրջ 29 մլն 711 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 11 մլրդ 249 մլն 857 հզր դրամի վնաս
ՀՀ նախագահն ու Կուբայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովի շուրջ
Մնաց 2.5 ժամ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հորդորում եմ պատասխանատվությամբ վերաբերվել վարժական հավաքներին․ այն պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչ է
Բա մարդ մեծ փողեր տա, փաստաբան բերի, որը կանգնի ասի՝ եկեղեցին վեր է Սահմանադրությունից և օրենքներից․ Սաֆարյան
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ցուցանիշներ՝ ըստ ԲԿ-ների
Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Yandex-ի վարորդը ոչ թե ադրբեջանցի է, այլ թուրքմեն․ ֆեյսբուքյան օգտատիրոջ աղմուկ հանած տեսանյութի հետքերով․ FIP
Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրմամբ հանցագործությունների կանխման ուղղությամբ աշխատանքը
Վարչապետը ծանոթացել է ՏԿԵ նախարարության 2025 թվականի տարեկան հաշվետվությանը. տեսանյութ
Քոչարյանը մինչև վերջ ոչ միայն իր, այլև մյուս ընդդիմադիրների քոքը կմաշեցնի. Սիսակ Գաբրիելյան
Ավանեսյանը մանրամասներ է հայտնել Վագիֆ Խաչատրյանի և Ղարաբաղից վերադարձած 10 անձի առողջական վիճակների մասին
«Չանդրա» փոթորիկը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում. տեսանյութ
Պլանավորում եմ հեռախոսազրույց Իրանի ղեկավարության հետ. հզոր նավեր ունենք, որոնք ուղևորվում են այնտեղ. Թրամփ
23 անգամ 15 հազար վճարելու փոխարեն՝ անվճար. այսպես են հոգ տանում թոշակառուների մասին. Ալեքսանյան
Ձեզ համար տարօրինակ է, որ նախարարին բացի գողությունից՝ կարելի է տեսնել պարելուց. Սիսակ Գաբրիելյան
Ես նաև քնում եմ, հաց ուտում, երբեմն՝ աշխատանքից դուրս, պարում, մարդը պետք է ունենա հետաքրքրություններ. նախարար
ՏԱՑ-ը 2025-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.1 տոկոսով
Ապահովագրական փաթեթի՝ տարվա համար առավելագույն շեմ չկա. կա կոնկրետ ծառայության համար նախատեսված շեմ. նախարար
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին
Թոշակառուներին մինչև 5 մլն դրամ փոխհատուցում է տրվում առողջական ապահովագրության համար. Չախոյան
ՀՀ-ում երբևէ մեկ տատիկ կամ պապիկ չի եղել, որ 4 մլն դրամ ստանա իր առողջության համար. Հայկ Կոնջորյան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. որոշ շրջաններում մառախուղ է
Եթե քաղաքացին չունի սմարթֆոն, ինչ պետք է անի «Արմեդ» հավելվածում ընդգրկվելու համար. նախարարը մանրամասնել է
Արվել է ևս մեկ քայլ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության համար. Կալաս
Եվրամիությունը Հայաստանի Զինված ուժերի կարողությունների ուժեղացման նպատակով 20 մլն եվրո կհատկացնի
Թվերն աննախադեպ են և վկայում են, որ քաղաքացիներն իրենց առողջական խնդիրների հետ մենակ չեն մնում. Կոնջորյան
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին
Արտաշատի ԲԿ-ն վերազինվել է նորագույն համակարգչային տոմոգրաֆիկ սարքով. վարչապետ
Առողջապահության նախարարի հետ քննարկում ենք ապահովագրության համակարգի գործարկման ընթացքը. Հովհաննիսյան
Մենք պարտավոր ենք ԱՄՆ փոխնախագահի այցին պատրաստվել հստակ օրակարգով՝ ինչ արդյունք ենք պահանջում, ինչ ժամանակով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT