Երևան
12 °C
Լուսանկարում՝ ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ 3-րդ շարքում
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջին աշխատանքային այցն արտերկիր կատարեց մայիսի 13-14-ին: Նա Սոչիում մասնակցեց ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: 17 հոգանոց պատվիրակության այս այցը պետբյուջեի վրա արժեցել է ընդամենը 836 հազար 400 դրամ: Պատվիրակության կազմին տրվել է միայն երկու օրվա օրապահիկի գումար՝ յուրաքանչյուրին 49 հազար 200 դրամ՝ կառավարության 2005 թվականի 2335-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների համաձայն:
Մնացած ծախսերը, ըստ կառավարությունից ՀԺ-ին տրամադրած գրավոր պատասխանի՝ կատարվել են ընդունող կողմի հաշվին: Սակայն կառավարությունից չեն պատասխանել մեր կարեւոր հարցերից մեկին, թե որքա՞ն գումար է ծախսվել ինքնաթիռի սպասարկման եւ տեղափոխման համար:
«Ինքնաթիռի սպասարկման եւ տեղափոխման ծախսերը հնարավոր կլինի ներկայացնել հետագայում՝ սպասարկումն իրականացրած «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ներկայացման հիման վրա»,- ասված է ՀԺ-ի գրավոր հարցումին ի պատասխան:
Հետաքրքրվել էինք նաեւ, թե ովքեր են եղել պատվիրակության կազմում: Պատասխանում նշված է, որ պատվիրակությունում եղել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի օգնական Վարուժան Ներսեսյանը, պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ), ԱԳ նախարարի խորհրդական Արմեն Ղեւոնդյանը, ԱԳՆ «Պետական արարողակարգային ծառայություն» գործակալության առաջին քարտուղար՝ Մարատ Մելիքյանը, նույն ծառայության ղեկավարի տեղակալ Արման Աղաջանյանը, կառավարության լրատվականի աշխատակիցներ Տիգրան Մեհրաբյանը, Կարեն Ազատյանը, Արմեն Խաչատրյանը, Արմեն Շահինյանը եւ Պետական ծառայության աշխատակիցներ Գեւորգ Մովսեսյանը, Արթուր Գասպարյանը, Կարեն Սիմոնյանը, Արտակ Հակոբյանը, Գոռ Թումասյանը, ինչպես նաեւ տարբեր լրատվամիջոցների 9 աշխատակից: Կառավարությունը հոգացել է միայն լրագրողների տեղափոխման հարցը:
Նշենք, որ պատվիրակության կազմում է եղել ՀՀ արտաքին գործերի ներկայիս փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը: Ուշագրավն այն է, որ Ռուբինյանն այդ օրերին որեւէ պաշտոն չի ունեցել եւ անհասկանալի է, թե նա ինչու էր մեկնել այս պատվիրակության հետ:


Լուսանկարներում՝ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Նրա անունը չկա անգամ կառավարության կայքում տվյալ այցի պատվիրակության կազմի հաստատված ցանկում: Ռուբինյանը մեր ուշադրության կենտրոնում հայտնվեց, քանի որ այդ օրերին նրա անունն էր շրջանառվում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնի համար: Նրա այնտեղ գտնվելը բացատրվում էր ապագա խոսնակի կարգավիճակով: Սակայն Ռուբինյանի անվան բացակայությունը պատվիրակության ցանկից տպավորություն է ստեղծում, որ նրա այցը զբոսաշրջիկի մակարդակի է եղել:


Լուսանկարներում՝ Սոչի մեկնած պատվիրակության ցանկն է, աղբյուրը՝ e-gov.am
Տեղեկությունը փորձեցինք ճշտել անձամբ Ռուբինյանից: Մեր հարցին, թե ինչո՞ւ է մեկնել Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Ես այնտեղ եղել եմ որպես վարչապետի օգնական»:
Դիտարկմանը, որ նրա անունը չկա պատվիրակության հաստատված կազմում, Ռուբինյանն ասաց. «Որոշման մեջ, թե ինչու չեմ եղել, դա պետք է աշխատակազմից ճշտեք»:
Հարցին՝ վարչապետը ե՞րբ է իրեն օգնական նշանակելու հրաման ստորագրել, քանի որ e-gov.am կայքի որոշումներ բաժում նման հրաման չկա, փոխնախարարը պատասխանեց. «Այդ բաներին ես տեղյակ չեմ, ճիշտն ասած, թղթաբանական մանրամասներից տեղյակ չեմ»:
Այս պահի դրությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ կառավարության պաշտոնական կայքի, ունի երկու օգնական՝ Արեն Մկրտչյանն ու Նաիրի Սարգսյանը: Ռուբեն Ռուբինյանն էլ մայիսի 30-ին է նշանակվել ԱԳ փոխնախարար՝ Սոչի կատարած այցից ուղիղ 15 օր հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գավառի տարածաշրջանը և Գավառ-Երևան երթուղին կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով. լուսանկարներ
Ավտովթար Սևան-Ճամբարակ ճանապարհին․ կան տուժածներ
Իրանը կկարողանա վերականգնել իր նավթավերամշակման գործարանների հզորության մինչև 80%-ը 1-2 ամսվա ընթացքում
2 ոսկե մեդալ՝ 6 օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ ելույթներին
Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը ԵԱ-ում
Աշխարհն էլ քեզ դավաճանի, ես չեմ դավաճանի. աբովյանցի կինը՝ Փաշինյանին
Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում
Ես Ղարաբաղից եմ, քեզ նման մարդ չեմ տեսել, բաց չթողնեք էս ժողովրդին. քաղաքացին՝ Փաշինյանին
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության Օսիյեկի փուլի արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ գավաթակիր
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
ՔՊ թիմն ու ՀՀ վարչապետը Եղվարդում են. տեսանյութ
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են
Շնորհակալ ենք խաղաղության ու մեր առողջության համար. քաղաքացիները՝ վարչապետին
Դու էն առաջին դասարանցի՞ն էիր, որ սեպտեմբերի 1-ին լացում էիր. վարչապետը հիշել է իր հետ լուսանկարվող տղային
Ապրիլի 12-ին և 13-ին ողջ ՀՀ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ. մի շարք մարզերում ձյուն կտեղա, կդիտվի բուք
Եվրատեսիլյան մասնակիցների կողմից հուշեր ու մաղթանքներ` Հայաստանի պատվիրակի հագուստին. տեսանյութ
Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից
Աբովյան. ՀՀ վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումներից տեսանյութ է հրապարակել
ԱՄՆ-ն և Իրանն Իսլամաբադում 21 ժամ բանակցել, բայց չեն կարողացել համաձայնության հասնել. որ կետերն են վիճահարույց
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. Ազիզյան
Գյումրիում բախվել են «Մերսեդես»-ներ. դրանցից մեկը հարվածել է երկաթե սյանը․ կա վիրավոր
ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը Գագարինում են. տեսանյութ
Հորմուզի նեղուց ժամանելուն պես 2 խոշոր տանկեր հետ է վերադարձվել՝ չհասնելով վերջնակետին
Աչաջուրի միջնակարգ դպրոցից քթոսկրերի կոտրվածքով «Իջևանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա աշակերտ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Վարչապետի ու ՔՊ կուսակիցների առաջին կանգառը Սևանում է. տեսանյութ
Նախաճաշ Ծովագյուղում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր
Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ուրախ ավտոբուսն ուղևորվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր. վարչապետ
Հրդեհ Իջևանի շենքերից մեկում, հայտարարվել է բարդության «1 Բիս» աստիճան
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՔՊ-ի «ուրախ ավտոբուս»-ից
Մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրվի ՀՀ քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել էին. ովքեր կարող են ստանալ
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի
Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու
Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT